Իսկ ի՞նչ կարծիքներ կան էս օրենքը ստեղծելու վերաբերյալ: Սա ո՛չ ավանդական կարա լինի, ո՛չ էլ պատահած:Uluana-ի խոսքերից
Իսկ ի՞նչ կարծիքներ կան էս օրենքը ստեղծելու վերաբերյալ: Սա ո՛չ ավանդական կարա լինի, ո՛չ էլ պատահած:Uluana-ի խոսքերից
Գտնվելով Կալիֆոռնիաում լիովին համաձայն եմ քո հետ:Uluana[B-ի խոսքերից
Չէի կարող չանդրադառնալ այս թեմային:Սկսենկ…
1.Արգելվոմ է մեքենա վարել քնաց ժամանակ:
2.Արգելվոմ է մեքենա վարել ղեկ չունեցող մեքենա:
3.Չի կարելի ինկնաթիրից ցատկել կամ ինչվոր բան նետել:
4.Երեխաները իրավունք չունեն վաճառել իրենց ծնողներին:
5.Դու իրավունք ունես լինել այնքան բոյով ինչքան որ ուզում ես:
6.Օրենքով չի կարելի համբուրել քո կնոչը կիրակի օրը:
7.Չի կարելի համբուրել անծանութին:
8.Չի կարելի համբուրվել մեկ վարկյանից ավելի:
9.Եթե դու կին ես իրավունք չունես սուրճ խմել ժամը 6:00-ից հետո:
Շարունակելի…
Ամերիկայի օրենքները շարունողական բնույթ ունեն մի քանի հարյուր տարի։ Այսինքն օրենքները միայն փոխվել են քայլ առ քայլ։ Եթե հիմար օրենք է ընդունվել և ոչ մեկ հավես չի ունեցել նոր օրենք անցկացնել որպեսզի հինը չեղյալ համարի ապա այդ հիմար օրենքը մնացել է ուժի մեջ։ Համարյա միշտ այդ հիմար օրենքները անմեղ բնույթ են կրում։ Իմ կարծիքով ավելի լավ է ունենալ այդպիսի օրինական համակարգ որը հարյուրյամյակների ընթացքում աշխատում է և հարգվում է:
Հայե՛ր։ Ամերիկացիները ունեն արտակարգ օրինական համակարգ որը աշխատել է և աշխատում է հարյուրյամյակների ընթացքում։
Մենք ունենք 15 տարվա հիմար օրինական համակարգ որը չի աշխատում։
Պետք չի ամերիկացիներին քննադատել։ Ամոթա։
Մի բան էլ ասեմ։ Ամերիկացիներ հիմար չեն։ Ամերիկացիները շատ շատ խելոք են։ Իսկ ցանկացած մարդ որ իրենց համարում է հիմար, դեռ այնքան չի զարգացել որպեսզի հասկանա թե իրենցից ինչքա՜ն է հետ մնացել իր մտավոր զարգացման մեջ։
Սահակ
Ուշադրություն մի դարձրուԶադորնովի խոսքերի տպավորության տակ են գտնվում
![]()
Օ , ինչպիսի զգացմունքային , պաշտպանական ելույթ ....![]()
Թող մեր ՝ առաջադեմ ամերիկացիներից այդքա՜ն հետ մնացած հայերի օրինական համակարգում չլինեն, չհարգվեն ու Աստված տա երբեք չկիրառվեն այնպիսի օրենքներ , որոցնում արգելվում է - լիզել գորտերին ու դոդոշներին, մկների թակարդ դնել առանց որսորդական թույլտվության , օդանավակայանում վայրի խոզերին սեքսով զբաղվելը , ձիուն երկրորդ հարկից գցել, վարել ղեկ չունեցող մեքենա , Երեխաները իրավունք չունեն վաճառել իրենց ծնողներին , Դու իրավունք ունես լինել այնքան բոյով ինչքան որ ուզում ես ...
Եվ հազար ամոթ մեզ ՝ ամերիկացիներից մտավոր զարգացման մեջ այդքան հետ մնացած հայերիս ( և ոչ միայն մեզ, այլ ամբողջ աշխարհին, որոնք Զադոռնովի անունն անգամ չեն էլ լսել ) , որ համարձակվում ենք այդ ազնվատոհմ, առաջադեմ, շատ շատ խելացի ամերիկացներին քննադատել ու ծաղրել
Հազար ամո´թ, չհամարձակվե´լ այլևս !!!!!!
Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...
Սահակ, Ամերիկայի օրենքները չեմ ուսումնասիրել, հետևաբար կարծիք հայտնել չեմ կարող նրանց օրինական համակարգի մասին, բայց կարծում եմ, որ օրինական համակարգի աշխատելը-չաշխատելը միայն դրա լավը կամ վատը լինելուց չի կախված։ Շատ կարևոր է, թե ու՞մ համար է այն նախատեսված ու ովքեր են հետևում այդ օրենքների իրականացմանը։Սահակ-ի խոսքերից
Այսինքն՝ գուցե Հայաստանում օրինական համակարգը նորմալ չի գործում հիմնականում այն պատճառով, որ հայերը մեղմ ասած օրինապաշտ չեն։
Կարող է նաև մյուս ծայրահեղությունը լինել, երբ մարդիկ միշտ գլուխները կախ հետևում են ամեն մի հիմար օրենքի։ Սա հանուն տրամաբանական դատողությունների լրիվության ասեցի ու նկատի չունեմ, թե ամերիկացիները հիմար են։
Նորից կրկնեմ, որ Ամերիկայի օրինական համակարգին ծանոթ չեմ ու Հայաստանի օրենքներն էլ այն աստիճանի չեմ ուսումնասիրել, որ գլոբալ եզրակացություններ անեմ դրանց մասին։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Կարո՞ղ ես ապացուցել որ քո թվարկած օրենքներից գոնե մեկը գոյություն ունի։Arm_Lionne-ի խոսքերից
«Ապացույց վ ստուդիու» բաբո Ամալյաի ասած։
Ո´չ, ապացուցել չեմ կարող : Նախ, որովհետե Ամերիկայի հանդեպ սերս այնքա՜ն հզոր չէ, որ այդ երկրի օրենսգիրքը ունենամ , և հետո դա այնքան հայտնի փաստ է , ( աշխարհում ամենաշատ անհեթեթ օրենքներով հարուստ է ԱՄՆ-ն ) , որ դա այլևս ապացուցման ենթակա չէ : Իսկ եթե շատ ես ուզում համոզվել , ինքդ կարող ես ձեռք բերել այդ երկրի օրենսգիրքը ( քանի որ ապրում ես այդտեղ) և կարդալ: Գուցե հենց էս գրվածները չգտնես , բայց դրանցից ոչ պակաս անհեթեթ օրենքներ հաստատ կգտնես:
( ի միջայլոց )Ամերիկան հետաքրքիր ստրատեգիա ունի իր երկրի բնակիչների ուղեղը մտցնել , որ իրենք են միակ խելացի ու ամենահարուստ երկիրն ու "ազգը" ( դեռ ժամանակին էլ կոմունիստներին էին ծաղրում) : Երբ զարմուհիս , որը 20 տարուց ավել է ապրում է Կալիֆորնիայում, մի քանի անգամ այցելեց Եվրոպա ( որը բոլորովին էլ Ռուսասատանի ազդեցության տակ չի գտնվում , ինչպես մենք՝ "խեղճ ու կրակ" հայերս) ...մի տեսնեիք ինչպիսի հուզմունք ապրեց: Ինչպե՞ս կարող է հետամնաց աշխարհը ծաղրել ԱՄՆ-ի պես երկրին , այդ երկրի "հարգարժան" նախագահ՝ Ջորջ Բուշին , ինչպես են հարյուր հազարավոր մարդիկ նախանաձից դրդրված միտինգներ անում ..... Մի քանի որ միջազգային լրատվական ալիքները նայելուց հետո աչքերը բացվեցին , քանի որ իրենց հեռուստատեսությունները ուրիշ պրոպագանդայով են զբաղված
Էնպես որ չեմ զարմանում ինչու ԱՄՆ-ում ապրողները չեն ուզում տեսնել ակնհայտը, և ջանասիրաբար պատրաստ են հերքել իրենց երկրին վերաբերող ամեն մի բացասական ( թեկուզ և ճշմարիտ) ինֆորմացիա: Չմոռանալաով վերջում ավելացնել , որ ամերիկացիները հիմար չեն, շատ շատ խելոք են ի տարբերություն ամբողջ հետամնաց աշխարհի
Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...
Պետք չէ սուտ բաներ հորինել Ամերիկան քննադատելու համար, Ամերիկան առանց էտ էլ լիքը քննադատելու տեղ ունի, և հիմար օրենքներ էլ ունի, բայց դրանք չէ։Arm_Lionne-ի խոսքերից
Ես չեմ հերքում ճշմարիտ բացասական կողմերը։ Ամերիկան լիքը բացասական կողմեր ունի և ցանկացած նորմալ Ամերիկացին դա գիտի։ Բայց բոլոր իր բացասական կողմերով հանդերձ Ամերիկացիները ամենա խելոք ազգնեն։ Աշխարհի բոլոր ամենախելոք, ամենագյուտարար, ամենահարուստ և ամենագործարար մարդիկ Ամերիկայում են ապրում։ Կարող է այս մի քիչ վիրավորկան թվա ուրիշ ազգերի նկատմամբ բայց վիրավորական է թե չէ, դա այդպես է։ Եվ ճշմարտությունը հերքելով և սուտ բաներ հնարելով այդ փաստը չի փոխվում, այլ ընդհակառակը ավելի ճիշտ է դառնում։Arm_Lionne-ի խոսքերից
Մյուս կողմից, եվրոպացիները Հայերից ավելի հետ են մնացել իրենց զարգացման մեջ։ Եվրամիության անդամ դառնալը Հայաստանի համար կլինի մեկ քայլ հետ և ոչ թե առաջ։
Իմ 26 տարվա մեջ, ես 16 տարի ապրել եմ Երևանում, 4 տարի Մոսկվայում և 6 տարի ԱՄՆ-ում։ ԱՄՆ-ում ապրելու ընթացքում հեռուստացույց երբև է չեմ ունեցել և չունեմ։ Լուրեր կարդում եմ հա՛մ հայկական, հա՛մ ռուսական, հա՛մ ամերիկական։ Չեմ կարծում որ իմ կարծիքը Ամերիկյան պռոպագանդայի արդույնք է, եթե նույնիսկ այդպիսի պռոպագանդա գոյություն ունի։
Սահակ քո մեջ հայրենասիրական զգացմուքներն է խոում , որն էլ արգելում է քեզ սթափ ընդունել Ամերիակայի հանդեպ քննադատությունները , տիպիկ ամերիկացու ռեակցիա: Ի դեպ ամերիկացի որպես ազգ գոյություն չունի , երևի մատների վրա կհաշվես քանի մաքրարյուն ամերիկացի է ( հնդկական ծագումով) մնացել այժմ Ամերիակյում : Եվ եթե դու հերքում ես որևիցե բան , մեղադրելով ինձ և ամբողջ աշխարհին ստախոսության մեջ, բարի եղիր ինքդ հիմնավորված հերքում ներկայացրու ... թե չէ ամպագորգոռ բառերով շատ շատ հումզունք առաջացնես սրտից թույլ մարդկանց մոտ: Ճիշտ է խոսակցությունը մի քիչ լուրջ ընթացք ստացավ, բայց քո պատասխաններով հիշեցրիր, որ թեման բացված է "Զվարճալի" բաժնում
Մի խոսքով շարունակելն էլ ավելորդ է ....
Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...
Ապացույց չէի ասի բայց համուզիչ փաստեր կան…
Նախ ես այս օրենքները ձեռք եմ բերել Ամերիկացուց,իսկ այդ թղթի վրա գրված էր որ այս օրենքների 95% դեռ գործում են:Ինչևէ շարունակեմ…
Անօրինական է ամուսնանալ նույն տղամարդու հետ չորս անգամ:
Աղավնիները իրավունք չունեն թռչել գլխավերևով առանց հատուկ թույլատրության:
Անօրինական է գետաձի պահել որպես "pet":
Դու իրավունք չունես անհանգստացնել արջին լուսանկարվելու նրա հետ:
Ճուտիկները իրավունք չունեն փողոցն անցնեն Քուինմենում և Ջորջիաում:
Արգելվում է ձուկ որսալ նետ ու աղեղով կամ քարով:
Արգելվում է մասնակցել շների կռիվներում:
Շները իրավունք չունեն կրթություն ստանալ Կոնեկտիկուրտում:
Juventus-ի գրածների մասին ինքս էլ էի լսել :
Սահակ , ասում ես , որ ամերիկացի կոչեցյալներն են ամենախելոքները ? Միգուցե ավելի ճիշտ կլիներ ասել , որ ամենախելոքների մի մասը , ովքեր հնարավորություն են ունեցել այդտեղ ապրելու : Ամերիկացի , ու խելոք ... մի քիչ դժվարա հավատալ , ուղակի ամերիկայում կան բազմաթիվ խելոք մարդիկ , ովքեր աշխատում են այնտեղ :Չեմ բացառում , որ ամերիկացիների մեջ էլ կան խելոքները , բայց չես կարա տենց ասես , որ ամենախելոքն են ....
«Ամերիկացի» բառի հետ միշտ թյուրիմացություն է լինում ոչ ամերիկացիների մոտ։ Ամերիկացի լինելը արյունով չի գալիս (ինչպես ուրիշ ազգությունների մոտ), ամերիկացի համարվում է նա ով մշտական ապրում է Ամերիկայում։ Այդքան բան։ Ոնց որ մշտական Ռուսաստանում ապրող հային կասես «ռուսաստանցի հայ», մշտական ամերիկայում ապրող հային ասում են․ «Armenian American»։Fobus-ի խոսքերից
Fobus, այդ քո ասած Ամերիկայում ապրող և աշխատող խելոք մարդիկ ըստ սահմանման կոչվում են «Ամերիկացի»։ Եթե դու ապրում ես Կոմիտասում դու կասես որ դու Կոմիտասցի ես։ Բայց դու մեկա հայ ես մնում, ապրես դու Ամերիկայում թե Կոմիտասում։
Ինչ վերաբերվումա իրենց ամենախելոք լինելուն։ Պարզա ես դա չեմ կարող ապացուցել մաթեմատիկական ճշգրտությամբ, քանի որ դա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Բայց մի պարզ օրինակ բերեմ իմ սուբյեկտիվ կարծիքը հիմնավորելու համար․
Այս տարի ամերիկացիները ստացել են ընդամենը 6 հատ նոբելյան մրցանակ։
http://www.cnn.com/2006/WORLD/europe....ap/index.html
Ամեն տարի տալիս են 8 նոբելյան մրցանակ։ Այս տարի դեռ 6 հատնեն հայտարարել։ Էն երկուսնել դեռ կարող է ամերիկացիներ լինեն, երբ որ հայտարարվեն։
մի քանի անհեթեթ օրենք էլ ես գրեմ…![]()
Մեծ Բրիտանիայում արգելվում է մահանալ Պառլամենտի շենքում:
Ֆրանսիայում արգելվում է խոզերին Նապոլեոն անունը տալ:
Օհայո նահանգում արգելվում է ձկներին հարբելու չափ խմացնել:
Կնոջը արգելվում է մերկանալ տղամարդու նկարի առաջ:
Տեխասում արգելվում է կրակել բիզոների վրա հյուրանոցի երկրորդ հարկից:
Մինեսսոտայում մահապատիժ է հասնում մերկ քնելու համար:
Ալյասկայում արգելվում է ողջ արջերին ինքնաթիռից ցած գցել:
Յուրիկա քաղաքում բեղեր ունեցող տղամարուն արգելվում է համբուրել կնոջ:
Նեբրասկայում ծնողներին բանտարկում են, եթե նրաց երեխաները հանկարծակի սկսեսն զկրտալ եկեղեցական արարողության ժամանակ:
Զայոն քաղաքում արգելվում է ծխախոտ տալ կատուներին և շներին:
Կոննեկտիկուտում արգելվում է փողեցն անցնել ձեռքերի վրա:
Միչիգանում կինը չի կարող մազերը կտրել առանց ամուսնու գրավոր համաձայնության:
Ալաբամայում արգելվում է շալվարի ետևի գրպանում պապաղակ դնել:
Ամուսինը կարող է ծեծել իր կնոջը միայն այն փայտով, որն իր բութ մատից բարակ է:
Կանանց արգելվում է բարձրակրունկ կոշիկներ հագնել:
Նաև արգելվում է փակ աչքերով մեքենա վարել:
Արիզոնայում բոլոր նրանց, ովքեր 18 տարեկանից բարձր են ու գոնե մի ատամ չունեն, արգելվում է ժպտալ:
Օճառ գողացողին ստիպում են այնքան լվացվել այդ օճառով, մինչև որ չվերջանա:
Կոլորադոյում արգելվում է ձի նստել հարբած վիճակում:
Նաև արգելվում է համբուրել կնոջը, եթե նա քնած է:
Դենվերում արգելվում է նստել սև գույնի մեքենա կիրակի օրերին:
Ֆլորիդայում արգելվում է մերկ լոգանք ընդունել:
Կնոջը կբանտարկեն, եթե նա քնի մազերը չորացնելու ժամանակ:
Հյուսիսային Դակոտայում հանցագործություն է համարվում քնել մի կոշիկով:
Նեբրասկայում արգելվում է կետեր բռնել (ի դեպ, Նեբրասկայում ծով էլ չկա)
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Նաիրուհի (24.06.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ