User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: Ս. Պատարագ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2009
    Գրառումներ
    62
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ս. Պատարագ

    Մեջբերում Nareco-ի խոսքերից Նայել գրառումը
    Անհամարձակությո՞ւն, այսինքն, մի փոքր կմանրամասնեի՞ր:
    երբ որ գիտակցում ես քո մեղավոր ու անարժան լինելը, դրանից ծնվում է այդ անհամարձակությունը մոտենալու Ս. Հաղորդությանը: Բայց Քրիստոս հենց մեղավորներիս համար խաչվեց:

  2. #2
    Toreador from AF Nareco-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.06.2006
    Հասցե
    Երևան-Բարսելոնա
    Տարիք
    39
    Գրառումներ
    353
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ս. Պատարագ

    Մեջբերում karina13-ի խոսքերից Նայել գրառումը
    երբ որ գիտակցում ես քո մեղավոր ու անարժան լինելը, դրանից ծնվում է այդ անհամարձակությունը մոտենալու Ս. Հաղորդությանը: Բայց Քրիստոս հենց մեղավորներիս համար խաչվեց:
    Հաղորդության խորհուրդը Հիսուսի Ինքնազոհաբերման, պատարագման խորհուրդն է:
    Սբ. Պատարագի արարողության բուն իմաստը հենց հաղորդության խորհուրդն է:
    Այսինքն. հաղորդվելուց առաջ առաջին պարտավորությունը, որ մեր առջև դնում է Եկեղեցին, մկրտված լինելն է, ինչպես նաև ուղղափառ վարդապետության խոստովանությունը: Այս խոստովանությունը շատ կարևոր է, առանց դրա իմացության մենք չենք ըմբռնի, թե ինչ ենք ճաշակում սովորական հաց և գինի, թե՞ Քրիստոսի Մարմինն ու Արյունը:

    Երկրորդ կարևոր պայմանը հոգևոր մաքրությունն է: Այսինքն հաղորդությունից առաջ անպայմանորեն պետք է քննենք ինքներս մեզ, զղջանք մեր սխալների համար, խոստովանենք Աստծո և Նրա պաշտոնյայի` հոգևորականի առաջ: Այդ օրը պետք է նաև ֆիզիկապես մաքուր լինել և նախքան հաղորդությունը, որևէ կերակուր չճաշակել, այսինքն մինչ այդ ծոմ պահել: Այսպիսով.

    1. Անհրաժեշտ է մկրտված լինել և ունենալ հավատի ուղղափառ խոստովանություն:
    2. Ծոմ պահել մինչև հաղորդությունը:
    3. Շատ կարևոր է գիտակցաբար մոտենալը Հաղորդության խորհրդին:

    Մեղքի պատճառով Աստծո և մարդու միջև խզված կապը վերականգնելու լավագույն միջոցը հաղորդությունն է: Հետևաբար այդ կապը վերականգնելու համար պետք է զղջում և ցավ ունենալ գործած մեղքերի համար, այնուհետև խոստովանելով, գիտակցաբար մոտենալ այդ խորհրդին:

    Կարինա ջան հուսով եմ ինձ հաջողվեց որոշ չափով տալ քո հարցերի պատասխանը:
    Աստծուց երկյուղ պետք է ունենալ, բայց ոչ այն չափով որ հրաժարվես Հաղորդություն ընդունելուց ու հեռու պահես քեզ Նրանից:
    ArmFootball.com / First Armenian Front

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    karina13 (20.02.2009)

  4. #3
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2009
    Գրառումներ
    62
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ս. Պատարագ

    Արդյոք բավական է պատարագից առաջ կատարվող ընդհանրական խոստովանությունը? Եթե բավական չի ինչու?

  5. #4
    Toreador from AF Nareco-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.06.2006
    Հասցե
    Երևան-Բարսելոնա
    Տարիք
    39
    Գրառումներ
    353
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ս. Պատարագ

    Մեջբերում karina13-ի խոսքերից Նայել գրառումը
    Արդյոք բավական է պատարագից առաջ կատարվող ընդհանրական խոստովանությունը? Եթե բավական չի ինչու?
    Միանգամից նշեմ, որ ինքս այդ ոլորտի «մասնագետը» չեմ, բայց կփորձեմ պատասխանել.
    Կյանքում ամեն ինչ հարաբերական է: Հարաբերական է նաև խոստովանություն հասկացությունը: Այդ հարցը շատ անհատական է: Այսինքն եթե Դուք գտնում եք, որ ընդհանրական խոստովանությամբ լիարժեք թեթևանում եք, հոգեպես խաղաղվում եք, ապա ոչինչ չի խանգարում մոտենալ Հաղորդություն ստանալու: Բայց մարդիկ կան որոնք Հաղորդության խորհրդին պատրաստվում են ամիսներով: Շաբաթներով ծոմ են պահում, բծախնդրորեն հետևում են բոլոր կանոններին և այլն: Ուղղակի պետք չէ ամեն ինչ ծիսականացնել, պետք է ուղղակի կամք և ցանկություն միանալու Քրիստոսի հոտին:
    ArmFootball.com / First Armenian Front

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    karina13 (23.02.2009), Կտրուկ (20.02.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •