User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 68 հատից

Թեմա: Վիլյամ Սարոյան

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #6
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վիլյամ Սարոյան

    Կարծում եմ հիմա թե՛ Ակումբին, թե՛ բոլորին խիստ անհրաժեշտ է անդրադառնալ իմ սիրելի Սարոյանի պիեսի նախաբանին
    ... ու հենց նկատեք, որ որևէ գրառում կատարելիս հեսա–հեսա պիտի պայթեք, սեղմեք իմ ստորագրության առաջին տողին ու նորից կարդացեք այս պատգամը...
    Քո կյանքի ժամերը

    Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ այդ քաղցր ժամերին ոչ քեզ, ոչ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը։ Ամենուրեք փնտրիր բարին ու հենց հայտնաբերես, հանիր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից։ Աչքի լույսի պես պահիր, փայփայիր մարդկայնության ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև անցավոր է։ Ամեն ինչի մեջ գտիր լուսավորը, այն, ինչ չի կարող արատավորվել։ Եթե մեկնումեկի սրտում առաքինությունը պահ է մտել ահով ու կսկիծով՝ արար աշխարհի ծաղր ու ծանակից մազապուրծ եղած, քաջալերիր նրան։ Մի խաբվիր արտաքին տպավորությամբ, որովհետև դա վայել չէ պայծառատես աչք ու բարի սիրտ ունեցողին։ Ոչ մեկին մի ենթարկվիր, բայց և ոչ մեկին էլ քեզ մի ենթարկիր։ Հիշիր, որ ամեն մարդ քո նմանակն է։ Ամեն մեկի մեղքը նաև քո մեղքն է, և բոլոր անմեղներն իրենց անմեղությունը կիսում են քեզ հետ։ Արհամարհիր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ չար ու անազնիվ մարդկանց. հասկացիր սա։ Մի ամաչիր բարի ու քնքուշ լինել, բայց հենց որ կյանքիդ որևէ ժամին վրա հասնի սպանություն գործելու պահը, գործիր այդ սպանությունն ու մի զղջա։
    Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը։
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (25.11.2009), Empty`Tears (28.03.2010), Hripsimee (16.10.2009), Inana (14.08.2010), Katka (04.01.2012), Yeghoyan (26.03.2010), Yevuk (15.06.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ադոլֆ Վիլյամ Բուգրո
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Արվեստ և դիզայն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 24.08.2013, 16:45
  2. Վիլյամ Շեքսպիր
    Հեղինակ՝ Superportal, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 62
    Վերջինը: 01.10.2010, 23:47
  3. Սարոյան եղբայրները
    Հեղինակ՝ Gayl, բաժին` Կինո
    Գրառումներ: 3
    Վերջինը: 30.11.2009, 21:10
  4. Վիլյամ Սարոյան <<Ծնունդներ>>
    Հեղինակ՝ pilisopa-uhi, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 22.11.2008, 19:24
  5. Անհրաժեշտ է ինֆորմացիա Վիլյամ Սարոյանի մասին ։)
    Հեղինակ՝ Գալաթեա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 16
    Վերջինը: 09.10.2008, 21:14

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •