User Tag List

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 68 հատից

Թեմա: Վիլյամ Սարոյան

  1. #1
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Վիլյամ Սարոյան

    Մեծագույն հումանիստ կյանքում և գրականության մեջ...
    Միշտ գերագույն հաճույքով եմ կարդում պիեսներն ու պատմվածքները...
    Այսօր գրապահարանում աչքովս ընկավ Լևոն Մկրտչյանի "Վիլյամ Սարոյանը մոտիկից" գիրքը... Երջանիկ մարդիկ են եղել. հեղինակն ու Ռազմիկ Դավոյանը Լենինգրադում, Մոսկվայում ու Հայաստանում շարունակ ուղեկցել են Մեծ Գրողին...
    չեմ կարող չգրել հետևյալ մեջբերումն այդ գրքից.

    Մարդ կա, որ կծնվի երեխա, երեխա ալ կմնա: Քրիստոս ծնավ երեխա և երեխա մնաց: Քրիստոս միշտ Հայր Աստծուն կդիմե: Մարդիկ ալ կան, որ որբ կծնին, թեև մեծ գերդաստան կունենան: Ատոր վրա խաղ մունիմ:
    Կսիրեմ անոնց, որ երեխա կծնվին...


    Հայաստան մեկնելուց առաջ էլ Ռուսաստանում հարցրել են.
    - Երկա՞ր կմնաք Հայաստանում:
    - Հայաստան պիտի մնամ 2800 տարի: Երկու շաբաթվա մեջ` 2800 տարի:

    -------------------
    Շատ եմ սիրում "Իմ սիրտը լեռներում է"-ն, շատ հետաքրքիր պիես է "Տարեկանի արտում"-ը... Դե պատմվածքներն էլ ("Նարինջները"...), շարքրեը ("Հայրի'կ, դու խենթ ես", "Մայրի'կ, ես քեզ սիրում եմ", "Իմ անունը Արամ է") հրաշք են... "Մարդկային կատակերգություն"-ը... ...
    Անմեղ, դատապարտված հերոսներ, անսահման սեր, սխալ աշխարհ, տխուր վերջաբանի անխուսափելիություն ու շատ մեծ հույս...


    .....
    Վերջին խմբագրող՝ Sunny Stream: 10.02.2008, 16:26:
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (04.05.2011), Claudia Mori (02.05.2011), Hripsimee (16.10.2009), Inana (14.08.2010), Նիկեա (31.07.2013)

  3. #2
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վիլյամ Սարոյան

    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Claudia Mori (02.05.2011)

  5. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վիլյամ Սարոյան

    Է՜հ, Սարոյանն ուրիշ է… Հիշում եմ՝ ոնց էի 9-րդ դասարանում ինչ-որ միջոցառման փորձի ժամանակ բեմի վրա պպզած «Մարդկային կատակերգությունը» կարդում: Գիտե՞ք նրա մեջ ինչն եմ սիրում: Նա հայ է, բայց ի տարբերություն մյուս հայ գրողների, վեր է բարձրացել ազգային սահմանափակումներից՝ դառնալով ամբողջ աշխարհինը:

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (04.05.2011), Arpine (25.09.2011), Claudia Mori (02.05.2011), Inana (14.08.2010), Sambitbaba (23.03.2012)

  7. #4
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վիլյամ Սարոյան

    Բյուր, թեման քեզ էր սպասում

    Ուզում եմ "Տարեկանի արտում"-ը բեմադրել!!!
    դասախոսս ասաց. "Մյուս դասին կբերես, հինգ րոպեում կապացուցեմ, որ շատ թույլ գրականություն ա, մեջը բեմադրելու բան չկա..." մտքումս գոռացի` չես ապացուցի!!!


    Համ էլ "Քո կյանքի ժամերի" նախաբանը իսկական "կյանքի դաս է"... ճիշտ է, ապրել սովորեցնելու դասագրքեր չկան (հույս ունեմ), բայց էդ տողերը ոսկե տողեր են...

    Իսկ Ջոնիի, "Հայրի'կ, դու խենթ ես"-ի հերոսի (որ ըստ էության նույնն է) պարզության համար գժվում եմ...
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Hripsimee (16.10.2009)

  9. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վիլյամ Սարոյան

    Մի րոպե… «Տարեկանի արտումը» Սելինջերն էր գրել, իսկ համապատասխան բանաստեղծությունը՝ Բըրնսը: Թե՞ Սարոյանն էլ ինչ-որ բան ունի, որ չգիտեմ:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (23.03.2012)

  11. #6
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վիլյամ Սարոյան

    Բյուր, իրար խառնվեցի... Մի քանի ամիս առաջ եմ կարդացել, վախեցա, թե սխալ եմ հիշում անունը... ի-նետում նայեցի, անգլերեն էսպես է վերնագիրը. "Coming Through the Rye", 1942-ի պիես է, հոդված գտա էստեղ` http://theater2.nytimes.com/mem/thea...51C0A960948260
    հայերեն անվանումը... լավ, առավոտյան կստուգեմ (հիմա մայրիկիս չարթնացնեմ), բայց պետք է, որ "Տարեկանի արտում" լինի...
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  12. #7
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վիլյամ Սարոյան

    Վայ, շատ եմ սիրում Վիլյամ Սարոյան։ «Մարդկային կատակերգությունը» իսկապես խորապես մարդկային, ավելի ճիշտ՝ համամարդկային ստեղծագործություն է։ Դեռ ոչ մի գրողի մեջ այդքան սեր ու հումանիզմ չեմ տեսել...

    Պատմվածքներից էլ տպավորվել են «Նարինջները», «Տաբատը» (Կարծեմ էդպես էր վերնագիրը... ):
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Claudia Mori (02.05.2011)

  14. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վիլյամ Սարոյան

    հայերեն անվանումը... լավ, առավոտյան կստուգեմ (հիմա մայրիկիս չարթնացնեմ), բայց պետք է, որ "Տարեկանի արտում" լինի...
    Տարեկանի արտում - "Catcher In The Rye", որը և Սելինջերի վեպն է:

  15. #9
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վիլյամ Սարոյան

    հաճելի է կարդալ Սարոյան .. նա կարողացել է ընթերցողի հետ ստեղծել անմիջական կապ
    ...

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ameli (04.05.2011)

  17. #10
    . . . Hay-Qristonya-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.09.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վիլյամ Սարոյան

    Անչաթ սիրում եմ Սարոյանի «Հե~յ, ով կա» և «Պինգպոնգ խաղացողները» պիեսները, չնայած որ Սարոյանն ինքն ամբողջությամբ ինձ համար լիարժեք չբացահայտված մի «ԵՍ» է:
    Բարձրանում ենք աստիճաններով, որպեսզի հասնենք Աստծուն, սակայն հաճախ չենք նկատում, որ այդ աստիճանը բռնել է հենց ինքը` Աստված...

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Inana (14.08.2010)

  19. #11
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վիլյամ Սարոյան

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարեկանի արտում - "Catcher In The Rye", որը և Սելինջերի վեպն է:
    Բյուր ջան, չհասկացա "և"-դ նշանակում էր "հենց, նույն", թե՞ "և, նաև"
    Ամեն դեպքում գիրքը հիմա առջևումս դրված է, արդեն հաստատ գրում եմ, որ վերնագիրը "Տարեկանի արտում" է, իսկ Սելինջերի գրքի մասին, իհարկե, գիտեմ, բայց դեռ չի ստացվել կարդալ... սկսել-թողել եմ... գուցե պատճառը ռուսերենն էր, գուցե էդ պահին պետք չէր սկսել... ամեն դեպքում, երևի սկզբից էլ պիտի անգլերեն անվանումը գրեի, որ թյուրիմացություն չլիներ` "Coming Through the Rye" Սարոյան, "Catcher In The Rye" Սելինջեր
    Իսկ էս պիեսը շատ հետաքրքիր է. դեռ չծնված մարդկանց մասին է, ովքեր արդեն գիտեն, թե իրենց հետ ինչ է լինելու կյանքում, ինչ են դառնալու, անգամ գործող անձանցից մեկը սպանելու է մյուսին. . . նրանք դա գիտեն, բայց կմոռանան հենց որ ծնվեն...
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  20. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վիլյամ Սարոյան

    Բյուր ջան, չհասկացա "և"-դ նշանակում էր "հենց, նույն"
    Սա:

  21. #13
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վիլյամ Սարոյան

    Կարծում եմ հիմա թե՛ Ակումբին, թե՛ բոլորին խիստ անհրաժեշտ է անդրադառնալ իմ սիրելի Սարոյանի պիեսի նախաբանին
    ... ու հենց նկատեք, որ որևէ գրառում կատարելիս հեսա–հեսա պիտի պայթեք, սեղմեք իմ ստորագրության առաջին տողին ու նորից կարդացեք այս պատգամը...
    Քո կյանքի ժամերը

    Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ այդ քաղցր ժամերին ոչ քեզ, ոչ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը։ Ամենուրեք փնտրիր բարին ու հենց հայտնաբերես, հանիր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից։ Աչքի լույսի պես պահիր, փայփայիր մարդկայնության ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև անցավոր է։ Ամեն ինչի մեջ գտիր լուսավորը, այն, ինչ չի կարող արատավորվել։ Եթե մեկնումեկի սրտում առաքինությունը պահ է մտել ահով ու կսկիծով՝ արար աշխարհի ծաղր ու ծանակից մազապուրծ եղած, քաջալերիր նրան։ Մի խաբվիր արտաքին տպավորությամբ, որովհետև դա վայել չէ պայծառատես աչք ու բարի սիրտ ունեցողին։ Ոչ մեկին մի ենթարկվիր, բայց և ոչ մեկին էլ քեզ մի ենթարկիր։ Հիշիր, որ ամեն մարդ քո նմանակն է։ Ամեն մեկի մեղքը նաև քո մեղքն է, և բոլոր անմեղներն իրենց անմեղությունը կիսում են քեզ հետ։ Արհամարհիր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ չար ու անազնիվ մարդկանց. հասկացիր սա։ Մի ամաչիր բարի ու քնքուշ լինել, բայց հենց որ կյանքիդ որևէ ժամին վրա հասնի սպանություն գործելու պահը, գործիր այդ սպանությունն ու մի զղջա։
    Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը։
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  22. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (25.11.2009), Empty`Tears (28.03.2010), Hripsimee (16.10.2009), Inana (14.08.2010), Katka (04.01.2012), Yeghoyan (26.03.2010), Yevuk (15.06.2010)

  23. #14
    Մշտական անդամ Hripsimee-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    477
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վիլյամ Սարոյան

    Սարոյանի ստեղծագործությունների առաջին հատորը հիմա իմ քնելուց առաջվա գիրքնա:Ամեն օր մի երկու պատմվածք կարդում եմ,խաղաղվում եմ ու հետո նոր քնում:Չգիտեմ ,ես չպիտի ասեմ,որ Սարոյանը համամարդկայինա ու մնայուն արժեքներա ստեղծել,որովհետև էտի անհերքելի փաստա :
    Պատմվածքներից դուրս շատա եկել «Յոթանասուն հազար ասորի» (խորը, ազգայինի սահմաններից դուրս եկող մարդասիրության համար), «Ճոճաձողով սավառնող խիզախ պատանին» (հետաքրքիր էր), «Նարինջները» («Ի՞նչ միտք ունի ցավեցնելու չափ մկանները լարել, ինչ է թե կան աշխարհում մարդիկ ու չքավորներ,և հարուստները ուտում ու ծիծաղում են,իսկ չքավորները ուտելու բան չունեն և գոռում ոն մեկմեկու` «Սպանի՛ր ինձ»-այ էս նախադասությունը միանգամից մտավ սիրտս ,որովհետև չափազանց ազնիվ է ու ցավեցնող ), «Կոտրված անիվը» (բոլորին խորհուրդ կտամ կարդալ,որովհետև մանավանդ վերջը շատ տպավորիչ է), «Իմ սիրտը լեռներում է» (մենակ վերնագիրը ամեն ինչ արժե), «Ֆիլիպինցին ու հանճարը» (մարդկային երբեմն ծայրաստիճան անտարբերության մասին է) , «Դու կոտրում ես դիրտս» (շատ գեղեցիկ պատմվածք է), «Հնաոճ սիրավեպ սիրային ոտանավորներով ու այլևայլ բաներով» (գրված է հայկական հումորով):Բոլորը չես թվարկի:
    Հեսա շուտով պիտի կարդամ «Մարդկային կատակերգությունը»:

    Ավելացվել է 1 րոպե անց
    Մեջբերում Ձնծաղիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ հիմա թե՛ Ակումբին, թե՛ բոլորին խիստ անհրաժեշտ է անդրադառնալ իմ սիրելի Սարոյանի պիեսի նախաբանին
    ... ու հենց նկատեք, որ որևէ գրառում կատարելիս հեսա–հեսա պիտի պայթեք, սեղմեք իմ ստորագրության առաջին տողին ու նորից կարդացեք այս պատգամը...


    Շնորհակալություն մեջբերման համար:Իսկապես հրաշալի տողեր են:
    Վերջին խմբագրող՝ Hripsimee: 07.03.2008, 15:33: Պատճառ: Գրառման ավելացում

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (02.05.2011), Smokie (11.11.2011)

  25. #15
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վիլյամ Սարոյան

    Ու´խ!
    Քիչ առաջ Ազդարարով հաղորդեցին, որ շուտով Երևանում կանգնեցվելու է Սարոյանի արձանը!!!
    սպասուուում եեեեմ

    մենակ թե Լավը լինի...

    Համ էլ ներկայացում է դրվել նրա գործերի հիման վրա: Կոչվում է "Չեմ խոստանում ծիծաղել": Առաջին ցուցադրությունը եղել է ամսի 26-ին, դեռ կարծիքներ չեմ լսել,.որքան գիտեմ` ուսանողներն են` Էլբակյանի կուրսը: Պաստառի վրա գրված է նաև ապրիլ, բայց ամսաթիվը դեռ չեն գրել... սրան էլ եմ սպասուուուում...
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ադոլֆ Վիլյամ Բուգրո
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Արվեստ և դիզայն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 24.08.2013, 16:45
  2. Վիլյամ Շեքսպիր
    Հեղինակ՝ Superportal, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 62
    Վերջինը: 01.10.2010, 23:47
  3. Սարոյան եղբայրները
    Հեղինակ՝ Gayl, բաժին` Կինո
    Գրառումներ: 3
    Վերջինը: 30.11.2009, 21:10
  4. Վիլյամ Սարոյան <<Ծնունդներ>>
    Հեղինակ՝ pilisopa-uhi, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 22.11.2008, 19:24
  5. Անհրաժեշտ է ինֆորմացիա Վիլյամ Սարոյանի մասին ։)
    Հեղինակ՝ Գալաթեա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 16
    Վերջինը: 09.10.2008, 21:14

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •