Ուզում եմ այստեղ տեղադրել Սարոյանի «Դաշնամուր» պատմվածքը:
Դաշնամուր
-Ամեն անգամ, երբ դաշնամուր եմ տեսնում, հուզվում եմ,- ասաց Բենը:
-Իսկապե՞ս հուզվում ես: Ինչո՞ւ,- հարցրեց Էմման:
-Չգիտեմ,- ասաց Բենը:-Եթե չես առարկում, մտնենք այս խանութը և անկյունի փոքրիկ դաշնամուրը փորձենք, լա՞վ:
-Նվագել գիտե՞ս,- հարցրեց Էմման:
-Դժվար թե նվագել անվանես այն, ինչ ես եմ անում:
-Իսկ դու ի՞նչ ես անում:
-Կտեսնե՛ս,- ասաց Բենը:
Նրաք մտան խանութ, մոտեցան փոքրիկ դաշնամուրին: Բենը ժպտում էր, և Էմման, նկատելով նրա ժպիտը, մտածեց, թե կարո՞ղ է, արդյոք, երբևէ հասկանալ նրան: Այդպես կքայլի նրա կողքով մի որոշ ժամանակ, կարծելով, թե հասկանում է, իսկ հետո, օրերից մի օր, կպարզվի, որ չի հասկացել:
Բենը, հայացքը խոնարհած, կանգնել ու նայում էր դաշնամուրին: «Նա հավանաբար դաշնամուրային լավ համերգ է լսել,- ենթադրեց Էմման,- և սիորւմ է այդ տիպի երաժշտությունը: Ու ամեն անգամ դաշնամուրի ստեղնաշար տեսնելով կամ պարզապես որևէ դաշնամուրի կողքով անցնելիս, վերհիշում է լսած երեժշտությունը և մտովի նորից վերապրում այն»:
-Նվագել գիտե՞ս,- դարձյալ հարցրեց Էմման:
Բենն իր շուրջընայեց: Վաճառողները, ինչպես երևում էր, զբաղված էին:
-Ո՛չ, չգիտե՛մ, -ասաց նա:
Էմման տեսավ, թե ինչպես Բենի ձեռքերը գուրգուրանքով ձգվեցին դեպի սև և սպիտակ ստեղները: Ասես իսկական դաշնակահարի ձեռքեր լինեին, և այդ րոպեին մի տարօրինկա զգացում համակեց աղջկան, շուրջն ամեն ինչ արտասովոր թվաց նրան: Նա հասկացավ, որ իր կողքին կանգնած է մեկը, որը երկար-երկար ժամանակ է արդեն, ինչ փորձում է մի շատ լավ բան հայտնաբերել իր մեջ: Բենի նման մարդը պետք է որ կարողանար դաշնամուր նվագել:
Բենը մի քանի ակորդ վերցրեց: Ոչ ոք էր մոտենում նրանց, և նա նույն դիրքով կանգնած, սկսեց անել այն, ինչը նրա բառերով ասած, դժվար թե նվագել կոչվի:
Եվ Էմման հասկացավ, որ դա պարզապես հրաշալի է:
Բենն ընդամենը կես րոպե նվագեց:
շարունակելի
Էջանիշներ