User Tag List

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 68 հատից

Թեմա: Վիլյամ Սարոյան

  1. #16
    Կարիմարի Կարիմարա cold skin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.12.2008
    Հասցե
    Նիցշեի տուն
    Տարիք
    39
    Գրառումներ
    446
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վիլյամ Սարոյան

    Ուզում եմ այստեղ տեղադրել Սարոյանի «Դաշնամուր» պատմվածքը:

    Դաշնամուր

    -Ամեն անգամ, երբ դաշնամուր եմ տեսնում, հուզվում եմ,- ասաց Բենը:
    -Իսկապե՞ս հուզվում ես: Ինչո՞ւ,- հարցրեց Էմման:
    -Չգիտեմ,- ասաց Բենը:-Եթե չես առարկում, մտնենք այս խանութը և անկյունի փոքրիկ դաշնամուրը փորձենք, լա՞վ:
    -Նվագել գիտե՞ս,- հարցրեց Էմման:
    -Դժվար թե նվագել անվանես այն, ինչ ես եմ անում:
    -Իսկ դու ի՞նչ ես անում:
    -Կտեսնե՛ս,- ասաց Բենը:
    Նրաք մտան խանութ, մոտեցան փոքրիկ դաշնամուրին: Բենը ժպտում էր, և Էմման, նկատելով նրա ժպիտը, մտածեց, թե կարո՞ղ է, արդյոք, երբևէ հասկանալ նրան: Այդպես կքայլի նրա կողքով մի որոշ ժամանակ, կարծելով, թե հասկանում է, իսկ հետո, օրերից մի օր, կպարզվի, որ չի հասկացել:
    Բենը, հայացքը խոնարհած, կանգնել ու նայում էր դաշնամուրին: «Նա հավանաբար դաշնամուրային լավ համերգ է լսել,- ենթադրեց Էմման,- և սիորւմ է այդ տիպի երաժշտությունը: Ու ամեն անգամ դաշնամուրի ստեղնաշար տեսնելով կամ պարզապես որևէ դաշնամուրի կողքով անցնելիս, վերհիշում է լսած երեժշտությունը և մտովի նորից վերապրում այն»:
    -Նվագել գիտե՞ս,- դարձյալ հարցրեց Էմման:
    Բենն իր շուրջընայեց: Վաճառողները, ինչպես երևում էր, զբաղված էին:
    -Ո՛չ, չգիտե՛մ, -ասաց նա:
    Էմման տեսավ, թե ինչպես Բենի ձեռքերը գուրգուրանքով ձգվեցին դեպի սև և սպիտակ ստեղները: Ասես իսկական դաշնակահարի ձեռքեր լինեին, և այդ րոպեին մի տարօրինկա զգացում համակեց աղջկան, շուրջն ամեն ինչ արտասովոր թվաց նրան: Նա հասկացավ, որ իր կողքին կանգնած է մեկը, որը երկար-երկար ժամանակ է արդեն, ինչ փորձում է մի շատ լավ բան հայտնաբերել իր մեջ: Բենի նման մարդը պետք է որ կարողանար դաշնամուր նվագել:
    Բենը մի քանի ակորդ վերցրեց: Ոչ ոք էր մոտենում նրանց, և նա նույն դիրքով կանգնած, սկսեց անել այն, ինչը նրա բառերով ասած, դժվար թե նվագել կոչվի:
    Եվ Էմման հասկացավ, որ դա պարզապես հրաշալի է:
    Բենն ընդամենը կես րոպե նվագեց:
    շարունակելի

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (04.05.2011), CactuSoul (25.11.2009), Claudia Mori (02.05.2011), comet (19.10.2009), Rhayader (27.03.2010), sharick (04.05.2011), Yeghoyan (25.11.2009), Լուսաբեր (19.10.2009), Ֆոտոն (19.10.2009)

  3. #17
    Կարիմարի Կարիմարա cold skin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.12.2008
    Հասցե
    Նիցշեի տուն
    Տարիք
    39
    Գրառումներ
    446
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վիլյամ Սարոյան

    -Հաճելի է հնչում,-ասաց նա՝ նայելով Էմմային:
    -Իսկ իմ կարծիքով դու հրաշալի ես նվագում,-ասաց Էմման:
    -Ես ամենևին ինձ նկատի չունեմ,-ասաց Բենը: -Խոսքս դաշնամուրի մասին է, չնայած այդքան փոքր է::
    Միջին տարիքի մի վաճառող մոտեցավ նրանց:
    -Ողջո՛ւյն,-ասաց նա:
    -Ողջո՛ւյն,-պատասխանեց Բենը:-Հոյակապ դաշնամուր է:
    -Այո՛, շատերին է դուր գալիս,-ասաց վաճառողը:-Այս դաշնամուրը հրաշալի է հատկապես բնակարաններում դնելու համար: Եվ բավականին շատ էլ վաճառում ենք:
    -Որքա՞ն է գինը,- հարցրեց Բենը:
    -249 ու 50,- ասաց վաճառողը:- Կարող եք, իհարկե, և մաս-մաս վճարել:
    -Որտե՞ղ են պատրաստում,-հարցրեց Բենը:
    -Ստույգ չգիտեմ: Կարծեմ Ֆիլադելֆիայում: Կարող եմ պարզել:
    -Մի անհանգստացեք, ասաց Բենը:-Դուք նվագո՞ւմ եք:
    -Ո՛չ նվագել չգիտեմ:
    Վաճառողը նկատեց, որ Բենը ցանկություն ունի մի քիչ էլ նվագելու:
    -Խնդրե՛մ, դուք կարող եք էլի նվագել, -ասաց նա:
    -Ես նվագել չգիտեմ:
    -Ես լսում էի, երբ դուք նվագում էիք:
    -Մի՞թե դա նվագել է: Ես ոչ մի ձայնանիշ չգիտեմ:
    -Ինձ համար հաճելի էր լսել,- ասաց վաճառողը:
    -Իձ համար էլ,- ասաց Էմման:-Որքա՞ն պետք է մուծել առաջին անգամ:
    -Մոտ 40-50 դոլար:Դե, խնդրեմ,- դարձավ նա Բենին,- մի բան էլ նվագեք: Ես ուզում եմ լսել ձեզ:
    -Եթե սա մի հարմարավետ սենյակում լիներ,- ասաց Բենը,- կարող էի ժամերով նստել դաշնամուրի առջև:
    -Էլի,մի քիչ էլ նվագեք, ոչ ոք չի առարկի,- փոձեց համոզել վաճառողը:
    Նա մոտեցրեց աթոռը, և Բենը նստեց ու սկսեց անել այն, ինչը, նրա բառերով ասած, դժվար թե նվագել կոչվեր: Մի քանի վայրկյան նվագելու ինչ-որ փորձեր արեց, այնուհետև երեժշտությա նման մի բան գտավ և նվագեց մոտ 2 րոպե: վերջացնելու վրա էր, երբ երաժշտությունն ավելի մեղմ ու թախծալի դարձավ, և բենն ավելի ու ավելի հմայվեց դաշնամուրով: Նվագելու ժամանակ նա վաճառողի հետ խոսում էր դաշնամուրի մասին: Հետո դադարեց նվագել ու ոտքի կանգնեց:
    -Երանի կարողանայի գնել,- ասաց նա:- Շնորհակալություն:
    -Խնդրե՛մ,- ասաց վաճառողը:
    Նրանք երկուսով դուրս եկան խանութից: Փողոցում Էմման ասաց.
    -Իսկ ես ոչինչ չգիտեի…
    -Ինչի՞ մասին,- հարցրեց Բենը:
    -Քո մասին:
    -Իսկ ի՞նչ չգիտեիր:
    -Դե … որ դու այդպիսին ես:
    -իմ նախաճաշելու ժամն է,- ասաց Բենը:- Երեկոները ես միշտ մտածում եմ այն մասին, թե որքան լավ կլիներ, եթե դաշնամուր ունենայի:
    Նրանք մտան մի փոքրիկ ռեստորան, նստեցին վաճառասեղանի մոտ և բուտերբրոդներ ու սուրճ պատվիրեցին:
    -Որտե՞ղ ես նվագել սովորել,- հարցրեց Էմման:
    -Երբեք էլ չեմ սովորել,- ասաց Բենը:- Որտեղ որ դաշնամուր եմ տեսնում, փորձում եմ նվագել: Նույնն ՝ի անում, երբ դեռ պատանի էի: Այ թե ինչ բանէ փող չունենալը:
    Նա նայեց Էմմային ու ժպտաց այնպես, ինչպես ժպտում էր դաշնամուրի մոտ կանգնած՝ ստեղնաշարին նայելիս: Էմման անչափ շոյված զգաց իրեն:
    -Երբ մարդ փող չուի,- ասաց Բենը,- զրկվում է շատ ու շատ բաներից, որոնք ունենալու իրավունքն ունի:
    -Այո՛, իսկապես այդպես է ,- ասաց Էմման:
    -Մի կողմից,- ասաց Բենը,- դա լավ է, բայց մյուս կողմից էլ այնքան էլ լավ չի: Իրականում նույնիսկ ահավոր է:
    Նա նորից նայեց Էմմային, ինչպես նախորդ անգամ, և Էմման ժպտաց նրան այնպես, ինչպես Բենն էր ժպտում իրեն:
    Էմման հասկացավ, որ այդ ամենը սերտ կապ ուներ դաշնամուրի հետ: Բենը կարող էր ժամերով նստել դաշնամուրի առջև: Եվ Էմման դարձյալ անչափ շոյված զգաց իրեն:
    Նրանք դուրս եկան ռեստորանից, ոտքով անցան երկու թաղամաս և հասան հանրախանութ, որտեղ աշխատում էր Էմման:
    -Դե, առա՛յժմ,- ասաց Բենը:
    -Ցտեսությո՛ւն, Բե՛ն:
    Բենը իջավ փողոց, իսկ Էմման մտավ հանրախանութ: Աղջիկը համոզված էր, որ, այսպես, ինչ-որ մի օր Բենը դաշնամուր կունենա, ինչպես նաև՝ մնացած այն ամենը, ինչ այդքան ցանկանում է:

    Վերջ

  4. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (04.05.2011), AniwaR (19.10.2009), CactuSoul (25.11.2009), Chilly (26.11.2009), Claudia Mori (02.05.2011), comet (20.10.2009), Rhayader (27.03.2010), sharick (04.05.2011), Yeghoyan (25.11.2009), Դատարկություն (19.10.2009), Էլիզե (24.04.2010), Լուսաբեր (19.10.2009)

  5. #18
    լուզեր Դատարկություն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2009
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,121
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վիլյամ Սարոյան

    Շնորհակալություն, որ Վիլյամ Սարոյանին գնահատում եք: Իմիջայլոց ես նրա հեռու ազգականը պիտի որ լինեմ...

  6. #19
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վիլյամ Սարոյան

    cold skin, շնորհակալություն, ի՜նչ լավն էր, չեք պատկերացնի ոնց եմ հասկանում Բենին: Ես էլ միշտ կիթառ ունենալու մասին եմ երազել, բայց երբեք չեմ ունեցել: (չծիծաղե՛ք, ճիշտ եմ ասում)
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  7. #20
    [Scouser] Farfalla-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2008
    Գրառումներ
    575
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վիլյամ Սարոյան

    Վիլյամ Սարոյան - Աֆորիզմներ
    Կյանքի մասին

    - Լսեք ուշադիր: Եթե մարդ փող ունի, միևնույնն է` կուտակելու թե վատնելու, համոզված եղեք, որ նա գողացել է այն այլ մարդկանից: Ու ոչ թե հարուստներից, ովքեր կարող են դա իրենց թույլ տալ, այլ աղքատներից, ովքեր չունեն այդ հնարավորությունը: Խլել է այդ մարդկանց կյանքի ու երազանքների հաշվին: Այս պարագայում ես բացառություն չեմ կազմում: Ես վաստակում եմ այն դրամը, որ վատնում եմ: Եվ ես գողանում եմ այն` բոլորի նման: Վնաս հասցնում մարդկանց` այն հայթհայթելու համար: Անգամ անգործության մատնված`ես դեռ դրամ եմ վաստակում: Դրամն ինքը վաստակում է ավելին: Եվ ես դեռ վնաս եմ հասցնում մարդկանց: Չգիտեմ` ովքեր են այդ մարդիկ կամ որտեղ են ապրում: Եթե գիտենայի, ինձ անհամեմատ ավելի վատ կզգայի, քան ինձ զգում եմ հիմա: Ես քրիստոնյայի խիղճ ունեմ. մի աշխարհում, որը խիղճ չունի ընդհանրապես: Աշխարհն աշխատում է մշակել հասարակական բարոյականության նման մի բան, բայց այս գործընթացը մահու չափ ծանր է ընթանում… Ես ունեմ փող: Եվ միշտ էլ կունենամ, քանի դեռ աշխարհը կմնա այնպիսին, ինչպիսին է այն այսօր: Ես չեմ աշխատում: Ես չեմ անում ոչինչ: Ես ուղղակի հարբեցողությամբ եմ զբաղվում: Ես քրտնաջան աշխատում էի երեխա ժամանակ: Իրոք քրտնաջան: Ենթադրվում է, թե մարդիկ պետք է վայելեն կյանքը: Իսկ ես հոգնել եմ: Ես որոշել եմ աշխարհի հետ հաշիվներս մաքրել: Այսպես ասեմ` մարդ չի կարող վայելել կյանքը, եթե աշխատում է: Եթե որևե բան է անում: Իսկ ես ոչինչ չեմ անում: Ու ես չեմ ցանկանում այլևս որևէ բան անել: Չի մնացել ինչ-որ բան, որով ես կզբաղվեի ու չէի խորշի դրանից: Որովհետև ես ընդունակ չեմ կատարելու պարզ, արդար աշխատանք: Ես դրա համար անհրաժեշտ համբերությունը չունեմ: Ու ես չափից դուրս խելացի եմ: Փողն աշխարհիս երեսին ամենահանցավոր բանն է: Այն գարշահոտ է:

    * * * * *
    - Աշխատեք խորը շնչել, ուտելիս` իրոք զգալ սննդի համը, քնելիս` իրոք քնել: Աշխատեք հնարավորինս կենդանի մնալ, մի խնայեք ձեր ուժերն այդ բանի համար: Եվ երբ ծիծաղում եք, ծիծաղեք լիաթոք ու բարկանալիս էլ բարկացեք արդար զայրույթով: Աշխատեք կենդանի մնալ: Մահն առանց այդ էլ չի ստիպի ձեզ երկար սպասել:

    * * * * *
    - Կյանքում ինձ երեք անգամ են բանտարկել: Մեկ՝ որբանոցում, մեկ՝ դպրոցում և մեկ էլ՝ բանակում: Բայց ես սխալվում եմ, թերևս: Իրականում ինձ բանտարկել են միայն մեկ անգամ` ծնվելուս պահին: Բայց այդ բանտարկությունն ինձ նույնպես ազատություն պարգևեց: Եվ բանը հենց դրանում է...

    * * * * *
    - Լավ մարդիկ լավն են, քանզի իմաստության են հասնում ձախորդության գնով: Մենք շատ քիչ բան ենք սովորում հաջողություններից:
    Тихо, не слышно ни часов, ни чаек...

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (04.05.2011), Claudia Mori (02.05.2011), cold skin (25.11.2009), Empty`Tears (25.03.2010), Yeghoyan (26.03.2010), Yevuk (28.04.2010)

  9. #21
    [Scouser] Farfalla-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2008
    Գրառումներ
    575
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վիլյամ Սարոյան

    Վիլյամ Սարոյան - «Ես նույն Սարոյանն եմ, թեպետ մի քիչ փոխվել եմ»

    Այժմ, 64 տարեկան հասակում, արդեն կրկնակզակով, թավ, գորշ բեղերով, բարձր ձայնով, բարի աչքերով, որոնց շուրջն սկսել են խորշոմներ գոյանալ, Վիլյամ Սարոյանը նմանվում է այն աշխույժ հայ նահապետական մարդկանց, որոնց մասին այնքան գրել է ինքը:Երբ Փարիզում չէ, ապրում է այստեղ՝ իր հարազատ Ֆրեզնոյում£Տունը ներսից կարծես ալքիմիկոսի նկուղ լինի: Հարյուրավոր գրքեր կան այստեղ՝ սնդուկնեոի մեջ, սեղանների վրա դարսված: Դրանք կրճատում են հատակի մակերեսի մեկ քառորդը£ Մեծ տարածություն են գրավում նաև ժայռաբեկորների և այլ տիպի առարկաների խառնակույտերը, որոնք Սարոյանը բերել Է Թուրքահայաստան կատարած իր սենտիմենտալ ճամփորդությունից: Պատերին անկանոն կերպով փակցված են նկարներ և լրագրերի կտրոններ: Այստեղ է նաև իր հոր ձվաձև դիմանկարը՝ օսլայած վերնաշապկով և խնամքով բախտ բաց արած մազերով:Սարոյանը ժամանակին շռայլ ապրողի համբավ է վայելել: Սա– կաւն վերջին տարիներս նա կա֊ ըքէօքէ մեջ Է: Սկզբում նա թողեց ծխելը և սուրճ խմելը: Հետո վերջ տվեց բախտախաղի մոլուցքին, որը նրա գրվածքների վաստակած երկու միլիոն դոլարից խլում էր հարյուր հազարավոր դոլարներ: Սարոյանը, որի բախտախաղի «կարիերան ձգվել է Կաննեսի բակկարայից մինչև Լաս Վեգասի թղթախաղի սեղանները», հիմա, Ֆրեզնոյի ձիարշավարանում, երկու դոլարից ավելի գումարի վրա գրազ չի գալիս: Նա վաճառել է իր ավտոմեքենան և որպես փոխադրության միջոց պահել է հեծանիվը:«Մի քանի տարի առաջ,¬ ասում է Սարոյանը,¬ ես գիտակցեցի, որ իմ կյանքի արահետով դեպի ցած եմ ընթանում: Ես հասկացա, որ դադարել եմ աճելուց և սկսել եմ մահանալ: Սակայն ես կարողացա հաղթահարել կյանքի այդ հարվածը և, ինչպես տեսնում եք, նույն Սարոյանն եմ, թեպետ մի քիչ փոխվել եմ»:1934 թվականին էր, երբ Վիլյամ Սարոյանը, այն ժամանակ 26 տարեկան մի երիտասարդ, եկավ Սան Ֆրանցիսկո՝ բախտ որոնելու: Նա նամակ ուղարկեց Հուիթ Բըրնեթին և Մարթա Ֆոլին՝ «Սթորի» ամսագրի խմբագիրներին, հայտարարելով, թե ինքը գրող է, և եթե գրքերը տպագրվելուց հետո նրանք գնեն դրանք, ապա ինքը պատրաստ է նստել իր տան երկրորդ հարկի բնակարանում և օրական մեկ պատմվածք գրել: «Սթորին» տասնհինգ դոլարով գնեց նրա «Համարձակ երիտասարդը թռչող տրապիզի վրա» պատմվածքը: Հետագա երեսուներեք օրվա ըիթացքում Սարոյանը գրեց քսանվեց պատմվածք: Դրանք ամփոփվեցին նրա առաջին գրքում, որն այդ նույն տարի հրատարակեց Րանդոմ Հաուսը: Գիրքն անմիջապես սենսացիա առաջացրեց, մտավ մի շարք տպարաններ և Սարոյանին հռչակեց որպես նոր ամերիկյան անզուգական ձայն: Հետագա հինգ տարիների ընթացքում Սարոյանը գրեց հարյուրավոր պատմվածքներ, էսսեներ, պիեսներ և խառը տիպի հոդվածներ (այդ թվում նաև՝ «Եկ իմ տունը» երգը, որի ձայնասկավառակը գնեցին միլիոնավոր մարդիկ): «Իմ անունը Արամ է» պատմվածքների ժողովածուն ավելի մեծացրեց Սարոյանի պաշտամունքը: 1939 թվականին, գալով Նյու Յորք, Սարոյանը «Հյուսիսային Մեծ հյուրանոցում» 6 օրվա ընթացքում գրեց «Քո կյանքի ժամանակը» հինգ գործողությամբ վոդևիլը, որն այսօր, երեսուներեք տարի անց, բեմադրվում է Չիկագոյում: «Քո կյանքի ժամանակը» պիեսի համար Սարոյանին շնորհվեց Պուլիտցերյան մրցանակ: Սակայն Սարոյանը հրաժարվեց այդ մրցանակը ստանալուց, միանգամայն լրջորեն հայտարարելով, թե բիզնեսը չի կարող արվեստի հովանավորողը լինել:Կարդալով Սարոյանին, ակամա մտածում ես, թե որքան ցավալի պահեր կարող է ունենալ գաղթական ծնողների որբ մնացած զավակը կալիֆորնիական դպրոցում, և թե ինչքան վատ բան է փող չունենալը:Հիմա Սարոյանը նախևառաջ մտահոգված է հասկանալու իր անցյալը: Սարոյանի վերջին գրքերն իր երկար ինքնակենսագրության գլուխներն են եղել£ Դա զգայացունց տարեգրությունն է մի մարդու, որը տեսնում է կյանքից մեկ¬մեկ հեռացող իր ընկերներին: «Վայրեր, որտեղ ես ժամանակներ եմ անցկացրել» խորագիրը կրող գիրքն ավելի շուտ ուղեցույց է ընթերցողի համար՝ հասկանալու Սարոյանի աշխարհը: Գիրքը բաժանված Է 68 փոքրիկ մասերի, որոնցից յուրաքանչյուրը կրում է այն վայրի անունը, որտեղ եղել է Սարոյանը:Իր ընթերցողներին ասելով «ամենուր փնտրեք բարություն և, հայտնաբերելով, դուրս հանեք այն իր թաքստոցից, հնարավորություն ընձեռեք, որ նա լինի ազատ ու անկաշկանդ», Սարոյանը դրա հետ մեկտեղ նաև խաբեության ոխերիմ թշնամին է:Սարոյանը շարունակում է դարձյալ իր զգացմունքները բացահայտ կերպով արտահայտել ամենքին, ինչպես դա անում էր քառասուն տարի առաջ, երբ հայտնվում էին նրա առաջին գրքերը: Իսկ բառերը, ավելի ճարպկորեն, քան երբևէ, շարունակում են նրա մոտ վերածվել պիեսների, պատմվածքների և հիշողությունների: Սարոյանը շարունակում է վեր ընթանալ: Նա այնպիսին է, ինչպիսին կա և գուցե ավելին: Նրա՝ կյանքի հանդեպ ունեցած հավատը երգ չի եղել և ոչ էլ ամենօրյա պար: Նա երբեք չի ծաղրել այն: Իսկ փոխարենը այդ հավատը լավ է հատուցում Սարոյանին:

    «Նյու Յորք թայմս», 02.04.1972 թ.
    Թարգմ՝ Ա. ՇԱԲՈՅԱՆ
    Тихо, не слышно ни часов, ни чаек...

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Claudia Mori (02.05.2011)

  11. #22
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վիլյամ Սարոյան

    Մեջբերում Farfalla-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիլյամ Սարոյան - Աֆորիզմներ
    Կյանքի մասին

    - Լսեք ուշադիր: Եթե մարդ փող ունի, միևնույնն է` կուտակելու թե վատնելու, համոզված եղեք, որ նա գողացել է այն այլ մարդկանից: Ու ոչ թե հարուստներից, ովքեր կարող են դա իրենց թույլ տալ, այլ աղքատներից, ովքեր չունեն այդ հնարավորությունը: Խլել է այդ մարդկանց կյանքի ու երազանքների հաշվին: Այս պարագայում ես բացառություն չեմ կազմում: Ես վաստակում եմ այն դրամը, որ վատնում եմ: Եվ ես գողանում եմ այն` բոլորի նման: Վնաս հասցնում մարդկանց` այն հայթհայթելու համար: Անգամ անգործության մատնված`ես դեռ դրամ եմ վաստակում: Դրամն ինքը վաստակում է ավելին: Եվ ես դեռ վնաս եմ հասցնում մարդկանց: Չգիտեմ` ովքեր են այդ մարդիկ կամ որտեղ են ապրում: Եթե գիտենայի, ինձ անհամեմատ ավելի վատ կզգայի, քան ինձ զգում եմ հիմա: Ես քրիստոնյայի խիղճ ունեմ. մի աշխարհում, որը խիղճ չունի ընդհանրապես: Աշխարհն աշխատում է մշակել հասարակական բարոյականության նման մի բան, բայց այս գործընթացը մահու չափ ծանր է ընթանում… Ես ունեմ փող: Եվ միշտ էլ կունենամ, քանի դեռ աշխարհը կմնա այնպիսին, ինչպիսին է այն այսօր: Ես չեմ աշխատում: Ես չեմ անում ոչինչ: Ես ուղղակի հարբեցողությամբ եմ զբաղվում: Ես քրտնաջան աշխատում էի երեխա ժամանակ: Իրոք քրտնաջան: Ենթադրվում է, թե մարդիկ պետք է վայելեն կյանքը: Իսկ ես հոգնել եմ: Ես որոշել եմ աշխարհի հետ հաշիվներս մաքրել: Այսպես ասեմ` մարդ չի կարող վայելել կյանքը, եթե աշխատում է: Եթե որևե բան է անում: Իսկ ես ոչինչ չեմ անում: Ու ես չեմ ցանկանում այլևս որևէ բան անել: Չի մնացել ինչ-որ բան, որով ես կզբաղվեի ու չէի խորշի դրանից: Որովհետև ես ընդունակ չեմ կատարելու պարզ, արդար աշխատանք: Ես դրա համար անհրաժեշտ համբերությունը չունեմ: Ու ես չափից դուրս խելացի եմ: Փողն աշխարհիս երեսին ամենահանցավոր բանն է: Այն գարշահոտ է:


    Առաջին անգամ եմ Սարոյանից գոնե մի տող կարդում,գովասանքներ չափից շատ եմ լսել,բայց երևի չպտի կարդայի էս տեղադրածը,որովհետև էն կերպարը,որը ձևավորվել էր իմ հոգու խորքում միանգամից փշրվեց,չգիտեմ ես իմ ինչ յուրահատուկ բան չգտա ու ոնց հասկացա թող Րաֆֆուց լավը չլինի,մի գուցե սխալվում եմ,բայց առաջին տպավորությունս այսպիսին էր:

  12. #23
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վիլյամ Սարոյան

    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջին անգամ եմ Սարոյանից գոնե մի տող կարդում,գովասանքներ չափից շատ եմ լսել,բայց երևի չպտի կարդայի էս տեղադրածը,որովհետև էն կերպարը,որը ձևավորվել էր իմ հոգու խորքում միանգամից փշրվեց,չգիտեմ ես իմ ինչ յուրահատուկ բան չգտա ու ոնց հասկացա թող Րաֆֆուց լավը չլինի,մի գուցե սխալվում եմ,բայց առաջին տպավորությունս այսպիսին էր:
    Կարծում եմ կարիք կա մի քիչ կարդալու, հետո կարծիք կազմելու: Ես էլ շատ եմ Սարոյան կարդացել, բայց որքան որ կարդացել եմ, մի տեսակ նենց շատ բարություն կա ու ... Մի խոսքով անպայման կարդացեք Սարոյան:

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (04.05.2011), Farfalla (25.11.2009), Շինարար (30.11.2009), Ֆոտոն (25.11.2009)

  14. #24
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վիլյամ Սարոյան

    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջին անգամ եմ Սարոյանից գոնե մի տող կարդում,գովասանքներ չափից շատ եմ լսել,բայց երևի չպտի կարդայի էս տեղադրածը,որովհետև էն կերպարը,որը ձևավորվել էր իմ հոգու խորքում միանգամից փշրվեց,չգիտեմ ես իմ ինչ յուրահատուկ բան չգտա ու ոնց հասկացա թող Րաֆֆուց լավը չլինի,մի գուցե սխալվում եմ,բայց առաջին տպավորությունս այսպիսին էր:
    «Մարդկային կատակերգություն»-ից էլ արժե սկսել

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (30.11.2009), Hripsimee (26.03.2010), Արէա (10.11.2011), Դատարկություն (30.11.2009)

  16. #25
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վիլյամ Սարոյան

    Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
    «Մարդկային կատակերգություն»-ից էլ արժե սկսել
    Ես "Հայրիկ, դու խենթ ես" խարհուդ կտայի:

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Farfalla (30.11.2009), Դատարկություն (30.11.2009)

  18. #26
    [Scouser] Farfalla-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2008
    Գրառումներ
    575
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վիլյամ Սարոյան

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես "Հայրիկ, դու խենթ ես" խարհուդ կտայի:
    Եվ "Հայրիկ, դու խենթ ես" և "Մայրիկ, ես քեզ սիրում եմ" ստեղծագործությունները էնքան անկեղծ են և էնքան ջերմություն են պարունակում, որ ամպայման կարդալ է պետք Սարոյանին հասկանալու համար:
    Тихо, не слышно ни часов, ни чаек...

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Dayana (30.11.2009), Hripsimee (26.03.2010)

  20. #27
    չկամ ... Empty`Tears-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.02.2008
    Գրառումներ
    888
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վիլյամ Սարոյան

    Երեխեք, ինձ պետք ա Վիլյամ Սարոյանի - Իմ կյանքի ժամերը
    ո՞վ կարող է տալ ոչ մի տեղ չեմ կարողանում գտնել …
    Sometimes one pays most for the things one gets for nothing ...

  21. #28
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վիլյամ Սարոյան

    Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
    «Մարդկային կատակերգություն»-ից էլ արժե սկսել
    Մարդիկ, հուշեք, որտեղի՞ց գտնեմ «Մարդկային կատակերգությունը» կամ Սարոյանից ուրիշ ստեղծագործություն:

  22. #29
    Պատվավոր անդամ SSS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2010
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    745
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վիլյամ Սարոյան

    Ցանկացած գրադարանում և գրախանութում պետք է,որ լինի,եթե չգտնես ես կտամ կկարդաս
    Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (27.03.2010), Yeghoyan (27.03.2010)

  24. #30
    Պատվավոր անդամ SSS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2010
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    745
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վիլյամ Սարոյան

    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջին անգամ եմ Սարոյանից գոնե մի տող կարդում,գովասանքներ չափից շատ եմ լսել,բայց երևի չպտի կարդայի էս տեղադրածը,որովհետև էն կերպարը,որը ձևավորվել էր իմ հոգու խորքում միանգամից փշրվեց,չգիտեմ ես իմ ինչ յուրահատուկ բան չգտա ու ոնց հասկացա թող Րաֆֆուց լավը չլինի,մի գուցե սխալվում եմ,բայց առաջին տպավորությունս այսպիսին էր:
    Վաայ նոր տեսա էս գրառումը,խեղճը երևի գերեզմանի մեջ շուռա եկել... Րաֆֆին ուր Սարոյանը ուր...Վայ վատացա...
    Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ameli (04.05.2011)

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ադոլֆ Վիլյամ Բուգրո
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Արվեստ և դիզայն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 24.08.2013, 16:45
  2. Վիլյամ Շեքսպիր
    Հեղինակ՝ Superportal, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 62
    Վերջինը: 01.10.2010, 23:47
  3. Սարոյան եղբայրները
    Հեղինակ՝ Gayl, բաժին` Կինո
    Գրառումներ: 3
    Վերջինը: 30.11.2009, 21:10
  4. Վիլյամ Սարոյան <<Ծնունդներ>>
    Հեղինակ՝ pilisopa-uhi, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 22.11.2008, 19:24
  5. Անհրաժեշտ է ինֆորմացիա Վիլյամ Սարոյանի մասին ։)
    Հեղինակ՝ Գալաթեա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 16
    Վերջինը: 09.10.2008, 21:14

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •