User Tag List

Էջ 5 5-ից ԱռաջինԱռաջին 12345
Ցույց են տրվում 61 համարից մինչև 68 համարի արդյունքները՝ ընդհանուր 68 հատից

Թեմա: Վիլյամ Սարոյան

  1. #61
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոչ մի գրողի ստեղծագործություններում այնքան մարդասիրություն չկա, որքան Սարոյանի մարդկային կատակերգության մեջ…
    Ըստ իս, Սարոյանը Լավագույն հայ գրողն է և մեկն աշխարհի լավագույններից:
    «Մարդկային Կատակերգության» նման գիրք երբևէ չեմ կարդացել
    Հատկապես տպավորված էի, երբ մի տղա Սպանգլերից գողություն էր ուզում աներ և թե ինչպես այդ դեպքը փոխեց նրա աշխարհաայացքը:

    «Իմ սիրտը Լեռներում է» պիեսը, «Վեսլի Ջեկսոնի Արկածները» ու մի շարք պատմվածքներ, որոնց վերնագրերը չեմ հիշում
    Ամոթ ինձ


  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (23.07.2012), Smokie (22.07.2012), Այբ (15.07.2013), Վոլտերա (17.12.2012)

  3. #62
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր մոտ մի նոր ինտերն ա եկել ՝ JDG թիմ ՝ ազգությամ չեխ, ու իմանալով, որ հարսիկս հայ ա, ասել ա, որ շատ բան գիտի Հայաստանի մասին, ու որ իր ֆավորիտ գրողը Վիլյամ Սարոյանն ա:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (23.07.2012), Smokie (23.07.2012), Շինարար (17.08.2012)

  5. #63
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի շնչով կարդացվող գրողներից է: Նրա բոլոր գործերից ամենաշատը սիրում եմ «Մարդկային Կատակերգությունը»: Չնայած պիեսներն ու պատմվածքներն էլ եմ հաճույքով կարդացել:
    Եթե մեկ նախադասությամբ բնորոշենք Սարոյանի «Մարդկային Կատակերգությունը» , ապա Սարոյանը իր այս գործով, «ստիպում» է սիրահարվել մարդկությանը...

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (15.07.2013), Վոլտերա (16.07.2013)

  7. #64
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Երանի նրանց, որ "Մարդկային կատագերգությունը" չեն կարդացել, ու հնարավորություն ունեն առաջին անգամ կարդալու, ցավոք ես էլ չունեմ էդ հնարավորությունը: Առաջին անգամ կարդացել եմ բանակում, հերթապահության ժամանակ, ու առաջին անգամ վերջին 10-15 տարվա մեջ լաց եմ եղել: Հրաշք ստեղծագործություն, անպայման կարդացեք եթե դեռ չեք կարդացել:
    Մի երկու ամիս առաջ լրիվ այդ երանության մեջ էի, Արէա ջան: Հրաշք:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (25.07.2013)

  9. #65
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հատված Վեսլի Ջեքսոնի արկածները գրքից:


    Ասում են՝ երջանկությունը ամեն ինչի վերջն է: Ասում են՝ հենց որ տղան աղջկա հետ ամուսնացավ՝ պըրծ, էդքան բան, էլ վերջ, բայց չհավատաք, էդպես չի, դա բոլորովին էլ վերջը չի, սկիզբն է. ոչինչ էլ չի սկսվում, մինչև տղան աղջկա հետ չամուսնանա, մինչև աղջիկը չհղիանա ու չսկսի օրեցօր սիրունանալ, մինչև տղայի սիրտը չլցվի սիրո պաշտամունքով աղջկա , նրա ներսում ծնունդ առած կյանքի ու արար աշխարհի նկատմամբ: Սա սկիզբն է, ոչ թե վերջը: Երբ տղան ու աղջիկը իրար են պատկանում, երբ դառնում են մի շունչ, մի մարմին, այ, սրանից հետո է կյանքը սկսվում, սրանից հետո է, որ էլ վերջ ու վախճան չկա. դե, բնական է, ի՞նչ վախճան կարող է լինել, երբ նրանք միասին են՝ մի շունչ, մի մարմին. ախր դա է աշխարհի կարգը, դա է բանի էությունը, դրա շուրջն է ամբողջ աղմուկ-աղաղակը, դա մահն է հետույքին աքացի ստանում, կյանքն է թև առած՝ խենթուրախ սլանում, դա՝ Ծննդյան տոներն են վրա հասնում, երկնքի արքայությունն է երկրում հաստատվում, դա երգն ու պարն է, գետի կարկաչը, երջանկությունից ծփացող օվկիանոսը, քեզ ոտից գլուխ համբուող քամին, գրկաբաց երկինքը, հրճվանքից շորորացող ծառը, խուլ գվոցով երգող քարերը, մրմունջներով լի անցնող գիշերը, բացվող արշալույսը: եթե քեզ ասեն, թե երջանկությունը վերջն է, դա բթացնում է մարդուն, եթե ասեն՝ երջանկությունը ոչ մի լավ բան չի բերում, ոչ գեղեցկություն, ոչ էլ վեհություն, մի հավատա, ասողները երջանկության համը չեն տեսել:

    Եթե քեզ ասեն, թե համբուրվելը հիմարների գործն է, ասա, որ ստում են: Եթե ասեն, թե պաշտել-երկրպագելը տգետների գործն է, ասողներին շան որդի անվանիր ու ասա, որ ստում են: Եթե քեզ ասեն, թե քնքշությունը թուլության նշան է, ասա՝ դուք տղամարդ չեք: Եթե ասեն, թե տառապանքը բարձր է վայելքից, ասա՝ ոչ, ճիշտ ընդհակառակը:

    Լավը սկիզբն է: Վատը դեռ վերջը չի, սա դատարկ բան է, որ պիտի հաղթահարես սկզբին հասնելու համար: Ինչ որ արդար է՝ անմահ է: Ու սիրուց արդար բան չկա: Սերն է ճիշտը: Սերն ամենավերին մեծությունն է, մեն միակը: Դա երեքն է, յոթը, ինը, տասնմեկն ու մյուս բոլոր թվերը՝ ձուլված մի հրաշալի ամբողջության մեջ:

    Սիրիր աստծուն: Սիրիր կնոջդ: Սիրիր զավակիդ: Սիրիր մերջավորիդ: Սիրիր թշնամուդ, էդ շուն շան որդուն, ինչ էլ լինի: Խեղճին ուղղվելու հնարավորություն տուր՝ սիրիր:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  10. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (07.11.2013), Moonwalker (25.07.2013), Sambitbaba (29.07.2013), Smokie (26.07.2013), StrangeLittleGirl (25.07.2013), Այբ (25.07.2013), Անտիգոնե (31.08.2013), Արէա (25.07.2013)

  11. #66
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լեռներում լիճ կար, ընդհանրապես խորը չէր թվում, հատակը հստակ երևում էր, բայց պարզվեց իրականում շատ-շատ խորն է, կարելի էր գլխովին սուզվել: Սարոյանն ինձ համար այդ լճի նման է՝ պարզ ու խորը...

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (25.07.2013), Smokie (26.07.2013), Այբ (25.07.2013)

  13. #67
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    Լեռներում լիճ կար, ընդհանրապես խորը չէր թվում, հատակը հստակ երևում էր, բայց պարզվեց իրականում շատ-շատ խորն է, կարելի էր գլխովին սուզվել: Սարոյանն ինձ համար այդ լճի նման է՝ պարզ ու խորը...
    Դիպուկ համեմատություն էր:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (25.07.2013)

  15. #68
    Մշտական անդամ Լեդի Վարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2013
    Հասցե
    Վարդերի մեջ
    Տարիք
    28
    Գրառումներ
    339
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ակումբցիներ ինձ մի հարցով օգնեք էլի, անգլերեն լեզվով մի քանի հատ Վիլիամ Սարոյանի բանաստեղծություններից գրեք
    Վարդերի թագուհի

Էջ 5 5-ից ԱռաջինԱռաջին 12345

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ադոլֆ Վիլյամ Բուգրո
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Արվեստ և դիզայն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 24.08.2013, 16:45
  2. Վիլյամ Շեքսպիր
    Հեղինակ՝ Superportal, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 62
    Վերջինը: 01.10.2010, 23:47
  3. Սարոյան եղբայրները
    Հեղինակ՝ Gayl, բաժին` Կինո
    Գրառումներ: 3
    Վերջինը: 30.11.2009, 21:10
  4. Վիլյամ Սարոյան <<Ծնունդներ>>
    Հեղինակ՝ pilisopa-uhi, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 22.11.2008, 19:24
  5. Անհրաժեշտ է ինֆորմացիա Վիլյամ Սարոյանի մասին ։)
    Հեղինակ՝ Գալաթեա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 16
    Վերջինը: 09.10.2008, 21:14

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •