User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: Մտքի անդունդ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #8
    ջա՜ն ասող
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2007
    Գրառումներ
    78
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մտքի անդունդ

    Երազանքներ

    Երազանքներ...
    Կատարվա՞ծ, թե՞ չկատարված,
    Կրճատվա՞ծ, թե՞ կիսակրճատ,
    Ուխտին հասա՞ծ, թե՞ անհասա՞ն,
    Մի՞թե մեկ չէ:
    Ինչի՞ս են պետք երազանքները,
    Առանց դրանց էլ կարող եմ ապրել
    Առօրյա կյանքս:

    Ինչի՞ս է պետք երազելը,
    Երբ ամեն օր ուզածիս պես չէ ընթանում:
    Երբ ամեն օր աչքս բացում և տեսնում եմ
    Մայրամուտը, ոչ թե ծագող արեգակը:

    Երազանքներ...
    Երազա՞ծ, թե՞ երազից նոր դուրս եկած,
    Խափանվա՞ծ, թե՞ կիսախափան,
    Դժկամվա՞ծ, թե՞ կամքից զրկված:
    Երազանքներ...
    Ինչի՞ս են պետք այն իղձերը,
    Որոնք մեկ է չեն կատարվի
    Նույնիսկ վա՛ղը...
    Ինչի՞ս է պետք տուժվել, տանջվել
    Իմանալով, որ չկա այն «իմ ուզածը»:
    Ինչի՞ս է պետք երազելը:

    04.18.2007

    Ավելացվել է 4 րոպե անց
    Իմ նավավար

    Դու արցունքիցդ ես խռովել,
    Արցունքդ քեզնից:
    Լուռ դու նստել ես լճակի ափին ու մտորում ես...
    Իմ հի՜ն նավավար...
    Մտորում ես անցյալի, ծովի և գուցե
    Նրանց խառնուրդի մասին:
    Չես ուզում բաժանվել այն փոքր ցավից,
    Որ բույն է դրել սրտիդ ամրոցում,
    Սա՜ռն ամրոցում...
    Կարծում ես նրա տեղն ապահով է այդ թաքստոցում,
    Քան թե ուրիշի բոցավառ սրտում:

    Է՜հ, ի՛մ նավավար, ի՞նչ ես մրմնջում,
    Զուր չես քո սրտի ցավերը վանում:

    Թո՛ղ այդ ամենը ,
    Ե՛կ գնանք մենք էլ վայելենք օրվա խաղերը,
    Ինչի՞դ են պետք անբուժ ցավերը,
    Նրանք վաղուց ներկայացրել են իրենց դասերը:

    Ե՛կ, ի՛մ նավավար, տխուր մի՛ նայիր,
    Մտքիս ու սրտիս մեջը մի՛ խառնիր:

    Քրքրված միտքդ հանգիստ է ուզում,
    Ցավոտ աչքերդ փակվել են ուզում...
    Ուզու՜մ են, ուզու՜մ..
    Դու էլ ուզում ես փախչել, տաքնվել ինչ-որ ամրոցում
    Ինչպես ցավերդ են ապաստան գտել սրտիդ խորքերում:

    Օ՜, ապագայից փախած վառ հույսեր,
    Ե՛տ բերեք նրա հին սիրտը զորեղ:

    Ե՛կ, ի՛մ սիրելի, ե՛կ այսօր գնանք
    Հեռանանք ափից,
    Որ ցամաքի պես կարոտ չմանանք ջրի արցունքի:

    01.29.08
    Վերջին խմբագրող՝ Lethal Sweetness: 21.02.2008, 13:17: Պատճառ: Գրառման ավելացում
    Ատում եմ ատելությունը, ներում՝ աններելիին:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մտքի ճանապարհը դեպի անվերջություն
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 24.11.2012, 22:31
  2. Մտքի արագություն, դիտողականություն, ուշադրություն:
    Հեղինակ՝ Չամիչ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 24.09.2010, 15:00
  3. Հայ քաղաքական մտքի պատմություն
    Հեղինակ՝ Խաչակիր, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 28.08.2008, 14:56
  4. Մտքի թրթիռներ... լռե՛ք...
    Հեղինակ՝ Wisper, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 18.08.2007, 23:02

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •