User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 58 հատից

Թեմա: Ընկերուհիները մեր սիրած աղջիկների կյանքում

  1. #1
    Պատվավոր անդամ Taurus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    սատկած շան տնակ
    Գրառումներ
    2,264
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ընկերուհիները մեր սիրած աղջիկների կյանքում

    Ընկերուհիները, մեր սիրած աղջիկների կյանքում հաճախ խաղում են շատ կարևոր դեր:
    Շատ դեպքերում երբ աղջիկը ուղղակի քեզ դուր է գալիս
    հնարավոր է, հենց նոր դու նրան տեսար ու որոշեցիր ծանոթանալ , կամ ուղղակի խոսել, որպեսզի զգաս նրան, մոտենում ես ու ասենք ստացվում է(իմ մոտ դա ստացվում է) նա կոպիտ չի պատասխանում ու նույնիսկ
    հետո մեկ էլ մյուս օրը, լրիվ փոխված մարդ ու միանգամից "ես քո իմացած աղջիկը չեմ", դե պարզա որ "սրսկել են ", ու ով? , իհարկե ընկերուհիները, որոնք իրականում , նույնիսկ քեզ չեն էլ ճանաչում:
    Դա ճիշտ է?
    ով գիտի թող պատասխանի:
    Բայց լինում է նաև հակառակը (քիչա լինում բայց պատահում ա) , որ ավելի փորձառու աղջիկը բավականի ճիշտ խորհուրդներ է տալիս իրենից , կարող է նաև տարիքով փոքր կամ շրջապատի հետ քիչ շփում ունեցող ընկերուհուն, նախապես իմանալով արդյունքի մասին:
    ինձ հետաքրքիր է մանավանդ աղջիկների կարծիքը:

  2. #2
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,511
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընկերուհիները, մեր սիրած աղջիկների կյանքում

    Արդեն քանի անգամ, աղջկան մոտենալուց առաջ, նախ և արաջ մտերմացել էմ լավագույն ընկերուհու հոտ

  3. #3
    Պատվավոր անդամ Taurus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    սատկած շան տնակ
    Գրառումներ
    2,264
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընկերուհիները, մեր սիրած աղջիկների կյանքում

    Մեջբերում HaykMan-ի խոսքերից
    Արդեն քանի անգամ, աղջկան մոտենալուց առաջ, նախ և արաջ մտերմացել էմ լավագույն ընկերուհու հոտ

    Լավ էր, բա որ ինքը ուրիշ ձևով հասկանար

  4. #4
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,511
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընկերուհիները, մեր սիրած աղջիկների կյանքում

    Մեջբերում Taurus-ի խոսքերից
    Լավ էր, բա որ ինքը ուրիշ ձևով հասկանար
    Հաստատ հնարաոր ա այնպիսի մոտեցում դրսեորել, որպեսզի համ ահաոր սիրվես և հարգվես, և անպայման ընկերուհու մոտ ցանկություն առաջանա բարեխոսել քո համար, բայց նույն ժամանակ ուրիշ ձևով ոչ մի բան չհասկացվի

    Ինրպես այսոր ասաց սիրելի Բյուրը, շախմատային քայլեր, բայց ասեմ որ դրանք պարտադիր են:

  5. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընկերուհիները, մեր սիրած աղջիկների կյանքում

    Օրինակ իմ կյանքում ընկերուհիների դերը շատ փոքր է: Լինում է, որ որոշ շախմատային քայլեր ընկերուհիներիս հետ եմ վերլուծում (մի խելքը լավ է, երկուսն ավելի), բայց երբեք նրանց կարծիքը որպես բացարձակ ճշմարտություն չեմ ընդունում:

  6. #6
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    34
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընկերուհիները մեր սիրած աղջիկների կյանքում

    Երբեք չեմ խառնվել ընկերուհիներիս անձնական կյանքի մեջ, եթե նրանք ինձնից որևէ խորհուրդ չեն հարցրել կամ էլ չեն ցանկացել իմանալ իմ կարծիքն իրենց ընտրյալի վերաբերյալ: Նման դեպքերում անպայման ձգտում եմ ավելի շատ տեղեկություններ ունենալ այդ տղայի մասին, մի երկու խոսք փոխանակեմ իր հետ, որպեսզի կարողանամ կարծիք կազմեմ իր մասին: Երբեք չեմ ասում «նա քո համար չի՛, թո՛ղ նրան, նա քեզ ապագա չի՛», այլ պարզապես, եթե իմ կարծիքով այդ տղան չի կարող երջանկացնել ընկերուհուս, ապա ասում եմ իմ կարծիքը, բերում եմ որոշ փաստեր, որոնց վրա էլ հիմնված են իմ ասածները: Ամեն մարդու մեջ ձգտում եմ տեսնել լավ կողմերը, բայց եթե այդ լավ կողմերը շատ չնչին են, իսկ բացասական կողմերը շատ են, ապա պարզապես զգուշացնում եմ ընկերուհուս, թե ինչպիսի խնդիրներ կարող են առաջանալ ապագայում…
    Ընկերուհիներս երբեք չեն խարնվել իմ անձնական կյանքին, առավել ևս չեն «սրսկել» վատ մտքերով տվյալ տղայի վերաբերյալ, համ էլ եթե նույնիսկ խառնվեին կամ փորձեին »սրսկել», ապա առաջին հերթին ես լսում եմ իմ ներքին ձայնը, ինտուիցիան, փորձում եմ ինքս վեր լուծել ամեն ինչ և եթե իմ վերլուծությունները բերեն նույն բանի, ինչ ընկերուհիներս են ասել, ապա միայն այդ դեպքում տղային կասեի «գիտես, մենք իրար համապատասխան չենք, չշարունակենք հարաբերությունները»: Պարզապես ընկերուհիները կողքից նայելով ավելի շատ բան կարող են տեսնել քան դու, որովհետև դու տրվում ես «կույր» սիրահարվածությանը և երազանքներով ես տարվում ու չես նկատում իրականություն: Բայց ասեմ, որ գիտեմ շատ դեպքեր, երբ ընկերուհիների «սրսկելու» պատճառը եղել է նախանձը, այ այս դեպքում շատ ցավալի է ու լավ է ընդհանրապես ընկերուհիներ չունենաս, քան ունենաս այդպիսիներին
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  7. #7
    tranquility otar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    464
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընկերուհիները մեր սիրած աղջիկների կյանքում

    Մեջբերում Arisol-ի խոսքերից
    Երբեք չեմ խառնվել ընկերուհիներիս անձնական կյանքի մեջ, եթե նրանք ինձնից որևէ խորհուրդ չեն հարցրել կամ էլ չեն ցանկացել իմանալ իմ կարծիքն իրենց ընտրյալի վերաբերյալ: Նման դեպքերում անպայման ձգտում եմ ավելի շատ տեղեկություններ ունենալ այդ տղայի մասին, մի երկու խոսք փոխանակեմ իր հետ, որպեսզի կարողանամ կարծիք կազմեմ իր մասին: Երբեք չեմ ասում «նա քո համար չի՛, թո՛ղ նրան, նա քեզ ապագա չի՛», այլ պարզապես, եթե իմ կարծիքով այդ տղան չի կարող երջանկացնել ընկերուհուս, ապա ասում եմ իմ կարծիքը, բերում եմ որոշ փաստեր, որոնց վրա էլ հիմնված են իմ ասածները: Ամեն մարդու մեջ ձգտում եմ տեսնել լավ կողմերը, բայց եթե այդ լավ կողմերը շատ չնչին են, իսկ բացասական կողմերը շատ են, ապա պարզապես զգուշացնում եմ ընկերուհուս, թե ինչպիսի խնդիրներ կարող են առաջանալ ապագայում…
    Ընկերուհիներս երբեք չեն խարնվել իմ անձնական կյանքին, առավել ևս չեն «սրսկել» վատ մտքերով տվյալ տղայի վերաբերյալ, համ էլ եթե նույնիսկ խառնվեին կամ փորձեին »սրսկել», ապա առաջին հերթին ես լսում եմ իմ ներքին ձայնը, ինտուիցիան, փորձում եմ ինքս վեր լուծել ամեն ինչ և եթե իմ վերլուծությունները բերեն նույն բանի, ինչ ընկերուհիներս են ասել, ապա միայն այդ դեպքում տղային կասեի «գիտես, մենք իրար համապատասխան չենք, չշարունակենք հարաբերությունները»: Պարզապես ընկերուհիները կողքից նայելով ավելի շատ բան կարող են տեսնել քան դու, որովհետև դու տրվում ես «կույր» սիրահարվածությանը և երազանքներով ես տարվում ու չես նկատում իրականություն: Բայց ասեմ, որ գիտեմ շատ դեպքեր, երբ ընկերուհիների «սրսկելու» պատճառը եղել է նախանձը, այ այս դեպքում շատ ցավալի է ու լավ է ընդհանրապես ընկերուհիներ չունենաս, քան ունենաս այդպիսիներին
    պեչատ
    qui sine peccato est?

  8. #8
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,511
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընկերուհիները մեր սիրած աղջիկների կյանքում

    Իմանալով թե ինչ խոսակցություն է գնալու ընկերուհիների միջև, պետք է նրանց նախապատրաստել, որ գան քո ուզած եզրակացության, մնում է միայն խելքտ հերիքի այդ ամենը անել, և թվածնել որ քեզանից ոչ մի բան կախված չէր: Բայց վատագույն դեպքը, երբ քեզ ա տվում, որ դու ես ամենախելոքը: Ինացի որ այդ դեպքում հաստատ դու չես ղեկավարում իռավիճակը: Մի խոսքով՝ իրոք բարդ է, և անհնար է հանգիստ ապռել:

    Հեշտ ապրելը շատ դժվար բան է:

  9. #9
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2006
    Հասցե
    Երևանում
    Տարիք
    42
    Գրառումներ
    74
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընկերուհիները մեր սիրած աղջիկների կյանքում

    Բարև բոլորին
    Չեմ կարծում թե ընկերուհիների դերը մեծ է սիրած աղջկա պահելաձևի, ինչու չէ նաև պատասխանի դեպքում, ինչպես նաև չեմ կարծում, որ հասուն մարդու մտածելակերպ ունեցող աղջիկը, պետք զիջի իր սրտի հասկացածն ու զգացածը, ընկերուհու խորհուրդներով, որոնք շատ դեպքերում ճակատագրական են լինում:
    Ծանոթության համար լավ ժամանակ է
    գարունը` երբ շուրջդ ամեն ինչ կենդանանում է,
    ամառը` երբ սկսվում է անպատասխատվության սեզոնը,
    աշունը` քանի որ տարին ավարտվում է, և միայնակ մնալու հեռանկարը վախեցնում է,
    և ձմեռը` երբ ջերմության և կրքի փափագ կա:

  10. #10
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընկերուհիները մեր սիրած աղջիկների կյանքում

    Կարծում եմ, ինչքան էլ ընկերուհու կարծիքին աղջիկը նշանակություն չտա, բայց նրա հոգու խորքում, ենթագիտակցության ինչ-որ ակյունում այդ խոսքերը նստվածք են տալիս և "սպասում" հարմար առիթի "իրենց ցույց տալու համար": Նամանավանդ, եթե մի քանի կարծիքներ է լսում, սկսում է ակամա մտածել. «Մի՞գուցե իրոք նրանք ճիշտ են…», սկսում է կասկածել՝ իրո՞ք ճիշտ է վարվում թե չէ…

  11. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընկերուհիները մեր սիրած աղջիկների կյանքում

    Կարծում եմ, ինչքան էլ ընկերուհու կարծիքին աղջիկը նշանակություն չտա, բայց նրա հոգու խորքում, ենթագիտակցության ինչ-որ ակյունում այդ խոսքերը նստվածք են տալիս և "սպասում" հարմար առիթի "իրենց ցույց տալու համար": Նամանավանդ, եթե մի քանի կարծիքներ է լսում, սկսում է ակամա մտածել. «Մի՞գուցե իրոք նրանք ճիշտ են…», սկսում է կասկածել՝ իրո՞ք ճիշտ է վարվում թե չէ…
    Նայած աղջիկ
    Իմ ամենամտերիմ ընկերուհիներից մեկն ինձ շարունակ համոզում էր, որ այն տղան, որին մի ժամանակ սիրում էի, շատ լավն է, բայց այդպես էլ ես չհամոզվեցի: Գիտեի, որ տականք է

    Իսկ ինչու՞ ընկերների դերի մասին չենք խոսում

  12. #12
    Պատվավոր անդամ Taurus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    սատկած շան տնակ
    Գրառումներ
    2,264
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընկերուհիները մեր սիրած աղջիկների կյանքում

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից
    Կարծում եմ, ինչքան էլ ընկերուհու կարծիքին աղջիկը նշանակություն չտա, բայց նրա հոգու խորքում, ենթագիտակցության ինչ-որ ակյունում այդ խոսքերը նստվածք են տալիս և "սպասում" հարմար առիթի "իրենց ցույց տալու համար": Նամանավանդ, եթե մի քանի կարծիքներ է լսում, սկսում է ակամա մտածել. «Մի՞գուցե իրոք նրանք ճիշտ են…», սկսում է կասկածել՝ իրո՞ք ճիշտ է վարվում թե չէ…
    Այ , այ էս էի ասում , տեսաք
    Cassiopeia ես քեզ

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Cassiopeia (03.08.2011)

  14. #13
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2006
    Հասցե
    Երևանում
    Տարիք
    42
    Գրառումներ
    74
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընկերուհիները մեր սիրած աղջիկների կյանքում

    Երբ ծառայում էի: Իմ սիրած աղջկա ընկերուհիներից մեկը որի հետ ես ինքս շատ մտերիմ էի , ինձ նամակ էր, ու միշտ շեշտում էր, որ նա ինձ արժանի չի իզուր եմ կարոտում և այլն: Ես չէի հավատում, ավելի ճիշտ "սիրտս" չէր հավատում, որովհետև սիրահարված էի, ու նման խոսքերը ինձ չէին հիասթափեցնում: Կարճ ժամանակ հետո իմ "սիրած աղջիկը" դադարեց ինձ գրել, ու էդպես մեր հարաբերությունները ընդհատվեցին, երբ ավարտեցի ծառայությունս հանդիպեցի ու պարզեցի, որ ընկերուհին նրան ասել էր թե ես իրեն սիրային նամակներ եմ ուղարկում, ու նա էլ հավատացել էր, երբ հասկացավ, որ նման բան չի եղել, չնայած կասկածում էր, ցույց տվեց, որ զղջում է իր ընդունած որոշումի համար: Դրանից հետո ոչինչ փոխվեց մեր հարաբերություններում:
    Ծանոթության համար լավ ժամանակ է
    գարունը` երբ շուրջդ ամեն ինչ կենդանանում է,
    ամառը` երբ սկսվում է անպատասխատվության սեզոնը,
    աշունը` քանի որ տարին ավարտվում է, և միայնակ մնալու հեռանկարը վախեցնում է,
    և ձմեռը` երբ ջերմության և կրքի փափագ կա:

  15. #14
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընկերուհիները մեր սիրած աղջիկների կյանքում

    Մեջբերում Jirayr24-ի խոսքերից
    Բարև բոլորին
    Չեմ կարծում թե ընկերուհիների դերը մեծ է սիրած աղջկա պահելաձևի, ինչու չէ նաև պատասխանի դեպքում, ինչպես նաև չեմ կարծում, որ հասուն մարդու մտածելակերպ ունեցող աղջիկը, պետք զիջի իր սրտի հասկացածն ու զգացածը, ընկերուհու խորհուրդներով, որոնք շատ դեպքերում ճակատագրական են լինում:
    Համաձայն եմ։ Եթե մարդն ընդհանրապես ազդեցության տակ ընկնող է, տատանվում է իր սիրած էակի հարցում, ապա տվյալ դեպքում նշանակություն չունի՝ ընկերուհիները կհամոզեն թե, ասենք, ազգականները։ Իսկ ինքնուրույն, որոշ չափով հասուն ու կայացած մտածելակերպ ունեցող աղջիկը, որը համոզված է, որ տվյալ տղամարդն իրեն պետք է և իրեն համապատասխան, ինչպիսի ընկերուհիներ էլ որ ունենա, ինքն է որոշումներ ընդունում՝ անկախ ընկերուհիների կարծիքներից։

    Հավատացեք, եթե ձեր սիրած աղջիկը ձեզ հետ հարաբերությունները խզում է՝ հիմնվելով ընկերուհիների կարծիքի վրա, ապա նա կամ ձեզ բավականաչափ չէր սիրում, կամ էլ հոգեպես պատրաստ չէր լուրջ հարաբերությունների, որովհետև եթե ընկերուհիները չլինեին, վաղ թե ուշ մեկ այլ հանգամանք կգտնվեր, որը կստիպեր նրան հրաժարվել ձեզանից։ Այնպես որ, չարժե մեղքը գցել ընկերուհիների վրա, ինչպիսին էլ որ նրանք լինեն։

    Այստեղ մի հարց էլ կա. որ աղջկան էլ որ հարցնեք, կասի, որ ինքը երբեք չի խառնվում իր ընկերուհիների անձնական կյանքին, միայն խորհուրդներ է տալիս, ինչպես նաև ինքն էլ իր հերթին չի առաջնորդվում իր ընկերուհիների կարծիքներով։ Շատ դեպքերում սա կարող է իրականություն լինել, բայց բոլորս էլ գիտենք, որ ընկերուհիների կարծիքներով ապրող աղջիկներ էլ կան, բայց հաստատ նրանք էլ նույն բանը կասեն, եթե հարցնեք, որովհետև ընկերուհիների նման միջամտությունները հաճախ դժվար է լինում նկատելը, հատկապես երբ դա արվում է հմտորեն ու «ոչխարի մորթի հագած գայլերի» կողմից։

    Եվ ընդհանրապես մենք բոլորս էլ ամեն վայրկյան ենթակա ենք բազմաթիվ ազդեցությունների, որոնք գալիս են ամենատարբեր կողմերից, ուղղակի մարդ պետք է այդ ամենի մեջ կարողանա կողմնորոշվել, սեփական խելքով ու զգացմունքներով շարժվել՝ ուրիշների կարծիքներից վերցնելով միայն օգտակարը, ինչը երբեմն բարդ է լինում մարդկանց համար։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ՆանՍ (03.08.2011)

  17. #15
    Mixtum compositum (away) Riddle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    386
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընկերուհիները մեր սիրած աղջիկների կյանքում

    Ընկերուհիներս երբեք չեն կարող ազդել իմ կարծիքի վրա, որովհետև ես անողնաշարավոր չեմ, ոչ էլ միաբջիջ ամեոբա: Ասում եք, որ կողքից ավելի լա՞վ է երևում: Բանն էլ այն է, որ կողքից… Իսկ իրականում դու ոչ թե կողքից ես նայում այդ իրադրությանը, այլ դու ներսում ես: Այդ դեպքում ինչպե՞ս հնարավոր է, որ կողքից նայողն ավելի ճիշտ լինի, քան ներսինը: Զգացմունքներն էլ չեն կուրացնում, հակառակ, սիրող կամ սիրահարված մարդն ավելի զգայուն է ամեն ինչի նկատմամբ, և այն, ինչ «դրսից» ամենայն մանրուք տեսնել տենչացող ընկերուհիներին անհասանելի է, հավանականությունն ավելի մեծ է, որ դու կտեսնես… Այնպես որ չեմ կարծում, թե ընկերուհիները շատ մեծ դեր կարող են խաղալ: Պարզապես տղաների մեծ մասը հակված է իրենց անհաջողության մեջ մեղադրել աղջիկների ընկերուհիներին: Ընկերուհիներին եմ ասում, քանի որ արժանապատվությունները տույլ չի տալիս մեղադրել հենց աղջկան, այսինքն ընդունել, որ հենց աղջիկն է իրենց մերժել, ոչ թե ընկերուհին է սովորեցրել, որ հենց աղջիկն է սառը խոսում իրենց հետ, ոչ թե ընկերուհին է այդպես որոշել և այլն… Ընկերուհիներին մեղադրելն ավելի հեշտ է, քան ասենք պարզապես մտածել թե սեփական և թե աղջկա սխալների մասին:
    Վերջին խմբագրող՝ Riddle: 02.10.2006, 15:21:
    Ne inducas in tentationem...

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայ աղջիկների սերը կորեացի տղաների հանդեպ
    Հեղինակ՝ Jeon_Eu_Na, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 96
    Վերջինը: 08.12.2017, 17:26
  2. Հայ աղջիկների հագնվելու կուլտուրան
    Հեղինակ՝ igrok, բաժին` Էթիկա
    Գրառումներ: 192
    Վերջինը: 11.05.2015, 16:44
  3. Եղբայրները աղջիկների կյանքում
    Հեղինակ՝ Tigana, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 150
    Վերջինը: 03.09.2010, 09:29
  4. Գրառումներ: 19
    Վերջինը: 12.05.2010, 23:52
  5. Հայ աղջիկների/կանանց նկարներ
    Հեղինակ՝ armatura, բաժին` Լուսանկարչություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.10.2008, 04:57

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •