Համաձայն եմ։ Եթե մարդն ընդհանրապես ազդեցության տակ ընկնող է, տատանվում է իր սիրած էակի հարցում, ապա տվյալ դեպքում նշանակություն չունի՝ ընկերուհիները կհամոզեն թե, ասենք, ազգականները։ Իսկ ինքնուրույն, որոշ չափով հասուն ու կայացած մտածելակերպ ունեցող աղջիկը, որը համոզված է, որ տվյալ տղամարդն իրեն պետք է և իրեն համապատասխան, ինչպիսի ընկերուհիներ էլ որ ունենա, ինքն է որոշումներ ընդունում՝ անկախ ընկերուհիների կարծիքներից։Jirayr24-ի խոսքերից
Հավատացեք, եթե ձեր սիրած աղջիկը ձեզ հետ հարաբերությունները խզում է՝ հիմնվելով ընկերուհիների կարծիքի վրա, ապա նա կամ ձեզ բավականաչափ չէր սիրում, կամ էլ հոգեպես պատրաստ չէր լուրջ հարաբերությունների, որովհետև եթե ընկերուհիները չլինեին, վաղ թե ուշ մեկ այլ հանգամանք կգտնվեր, որը կստիպեր նրան հրաժարվել ձեզանից։ Այնպես որ, չարժե մեղքը գցել ընկերուհիների վրա, ինչպիսին էլ որ նրանք լինեն։
Այստեղ մի հարց էլ կա. որ աղջկան էլ որ հարցնեք, կասի, որ ինքը երբեք չի խառնվում իր ընկերուհիների անձնական կյանքին, միայն խորհուրդներ է տալիս, ինչպես նաև ինքն էլ իր հերթին չի առաջնորդվում իր ընկերուհիների կարծիքներով։ Շատ դեպքերում սա կարող է իրականություն լինել, բայց բոլորս էլ գիտենք, որ ընկերուհիների կարծիքներով ապրող աղջիկներ էլ կան, բայց հաստատ նրանք էլ նույն բանը կասեն, եթե հարցնեք, որովհետև ընկերուհիների նման միջամտությունները հաճախ դժվար է լինում նկատելը, հատկապես երբ դա արվում է հմտորեն ու «ոչխարի մորթի հագած գայլերի» կողմից։![]()
Եվ ընդհանրապես մենք բոլորս էլ ամեն վայրկյան ենթակա ենք բազմաթիվ ազդեցությունների, որոնք գալիս են ամենատարբեր կողմերից, ուղղակի մարդ պետք է այդ ամենի մեջ կարողանա կողմնորոշվել, սեփական խելքով ու զգացմունքներով շարժվել՝ ուրիշների կարծիքներից վերցնելով միայն օգտակարը, ինչը երբեմն բարդ է լինում մարդկանց համար։
Էջանիշներ