չեմ հավատում և բացառում եմ
չեմ հավատում և բացառում եմ
Քանի որ ես այն ժամանակ փոքր եմ եղել, միանգամայն բնական է և ունեցածս ժողովածուի /որպես աղբյուր/ նյութերի փաստացի արձանագրումը /սրբագրումը/ և հետո միայն սեփական կարծիքն ու վերլուծությունները։ Համբերություն...
ԻՆՉ ԱՍԱՑ Եվ ԻՆՉ ՉԱՍԱՑ ԶԻՆԴԱՏԱԽԱԶԸ
Հոկտեմբերի 27-ի գործով նախաքննությունից վերջին հաշվով սպասվում է ՝երկու հարցի պատասխան.
Ա. Ոճրագործ խումբը գործել է միայնակ, թե՞ նրա թիկունքում ուժ կամ ուժեր են եղել կանգնած։
Բ. Եթե եղել են այդպիսի ուժեր, որո՞նք են դրանք։
Զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի վերջին ասուլիսից սենսացիաների մեծ սպասելիքներ կային։ Այդպիսի սպասումների հիմքը նախորդ օրերի իրադարձություններն էին։ «Միասնություն» դաշինքը, հանրապետության վարչապետի, գլխավոր դատախազի, իր՝ Գագիկ Ջհանգիրյանի ներկայությամբ և մասնակցությամբ /ուրեմն նաև՝ նրանց անունից/ մարտի 3-ին կոշտ հայտարարություն էր հրապարակել ՝ ուղղված հանրապետության նախագահին։ Հայտարարությունը բողոք էր հոկտեմբերի 27-ի գործի նախաքննությունը վարող քննչական խմբի և նրա ղեկավարի նկատմամբ իրակաանացող ճնշումների և հասարակության ու զոհվածների հարազատների կարծիքն ապակողմնորոշելու փորձերի դեմ ։ Այդ ճնշումները կանխելու համար պահանջվում էին նախագահի աշխատակազմի ղեկավար Սերժ Սարգսյանի և Ազգային հեռուստատեսության տնօրեն Տ. Նաղդալյանի՝ որպես ճնշումների նախաձեռնողների և իրականացնողների, հրաժարականները։ Հաջորդեց Ռ. Քոչարյանի նույնքան կոշտ պատասխան հայտարարությունը, որով նա հրաժարվում էր կատարել «Միասնության» պահանջները, ասում, որ իր հետ «վերջնագրերով» հնարավոր չէ խոսել։ Հաջորդ քայլը շիկացած մթնոլորտում «Միասնությանն» էր, և վերջինս դա արեց զինվորական դատախազի հրավիրած մամուլի ասուլիսի տեսքով։ Այդ էր պատճառը, որ բոլորը սպասում էին, որ «Միասնությունը» կբացի իր այն հաղթաթուղթը, որի հիման վրա և արել էր մարտի 3-ի կոշտ դեմարշը Ռ. Քոչարյանի դեմ։
Իրադարձությունների այս ետնախորքում, բնականաբար, սևեռուն ուշադրության է արժանի այն ամենը, ինչը զինվորական դատախազը հայտնեց առաջին անգամ։ Դրանք երկուսն են, և վերաբերում են հենց սկզբում մեր դրված երկու հիմնական հարցերին։ Նա ասաց հետևյալը. Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը պետական հեղաշրջման փորձ է եղել, որի իրականացմանը առաջին 2-3 ժամերին սպասել են ոճրագործերը, սակայն դա չի իրականացել /այսինքն՝ չնախատեսված ինչ-որ բան կտրուկ խանգարել է/։
Այս միտքը որպես այդպիսին նորություն չէ։ Այն առաջին իսկ օրվանից, որպես տրամաբանական ենթադրություն, արել են շատերը։ Բայց միայն որպես տրամաբանական ենթադրություն, որպես հավանական վարկած։ Ուրիշները, նույնպես առաջին իսկ օրից, շատ ավելի ջանադրաբար պնդում էին հակառակ ենթադրությունը, որ այդ ամենը միայն հինգ արկածախնդրի նախաձեռնություն է, և նրանց հետևում որևէ ուժ չկա։ Երկու ենթադրություններն էլ հենվում էին նույն՝ բոլորին հայտնի, տեսած ու լսած փաստերի վրա։
Երբ այս տարբերակներից մեկը նույնությամբ կրկնում է զինդատախազը, որ արդեն չորսուկես ամիս վարում է գործը, դա արդեն չի կարելի դիտել որպես տրամաբանական ենթադրություն։ Ի տարբերություն ուրիշների, նրա եզրահանգումը, բնականաբար հենվում է նաև նախաքննության ամբողջ / առայժմ գաղտնի/ նյութերի վրա։ Ընդ որում՝ ոչ մի նշանակություն չունի, որ նա նոր, մեզ անհայտ փաստեր ու փաստարկներ չբերեց։ Եվ բնական է, որ դա կլիներ նախաքննական գաղտնիքի հրապարակում։ Նորից շեշտենք՝ կարևորը, նորությունը, սենսացիոնը այն է, որ այդ միտքն ասում է նախաքննության նյութերին ամբողջությամբ տիրապետող դատախազը, և այն այլևս ոչ թե վարկածի, այլ մեղադրական եզրակացության արժեք ունի։ Սա նշանակում է, որ նախաքննությունն անցել է երկրորդ՝ ովքե՞ր, ի՞նչ ուժեր են կանգնած եղել ոճրագործի թիկունքում խնդրի բացահայտման փուլին։
Այս ուղղությամբ կատարված աշխատանքի արդյունքներից կամ ուղղությունից որևէ բան հաղորդե՞ց արդյոք զինդատախազը։ Կարծում ենք՝ այո։ Պարզապես, եթե դա լիներ նույնքան հստակ, որքան առաջին հարցի դեպքում, կնշանակեր, որ նախաքննությունն ավարտված է, և ամբողջությամբ պատրաստ է մեղադրական եզրակացությանը։
Ի՞նչ էր մեզ հայտնի այս ուղղությամբ կատարված աշխատանքի արդյունքներից։
Հայտնի էր մի շարք անձանց ձերբակալություններ։ Հայտնի էր, որ դատարանի վճռով նրանց կալանավորման ժամկետները երկարաձգվել են։ Այսինքն՝ նախաքննության համապատասխան նյութերը դատարանի համար եղել և շարունակում են մնալ որպես համոզիչ հիմքեր՝ նրանց առայժմ կալանավորված պահելու համար։ Հայտնի էր ձերբակալվածներին առաջադրված՝ որպես հանցագործ խմբի «օժանդակողներ» կամ «դրդիչներ»։ Հայտնի էր, որ այդ ձերբակալվածներից ոմանց՝ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ալեքսան Հարությունյանի և Ազգային հեռուստատեսության տնօրենի տեղակալի ձերբակալությունների կապակցությամբ որոշակի ուժեր պաշտպանական մեծ աղմուկ բարձրացրին՝ կամայականությունների մեջ մեղադրելով քննչական խմբին։
Ի՞նչ նոր բան ասաց կամ ի՞նչ նոր բան ավելացրեց զինդատախազը իր հերթկան և ոչ սովորական ասուլիսում մեր իմացություններին։ Հենց դրանց մեջ պետք է փնտրել «Միասնության» չհրապարակած հաղթաթուղթը, որով պահանջվում են Սերժ Սարգսյանի և Տիգրան Նաղդալյանի հրաժարականները, կամ այն ուղղությունը, որով ընթանում է նախաքննությունը՝ պարզելու համար երկրորդ հարցի պատասխանները։
Զին.դատախազի խոսքում դրանք հետևյալներն են.
Ա. «Ն. Հունանյանը դեռևս 1998 թ. Դեկտեմբերից գտնվել է Ազգային անվտանգության մարմինների տեսադաշտում։ Նա ուսումնասիրվել է որպես գործակալի թեկնածու հավաքագրման նպատակով՝ տարածաշրջանի երկրներից մեկի հատուկ ծառայությունների դեմ օգտագործվելու համար»։
Բ. «1999 թ. գարնանը Ն. Հունանյանի վերաբերյալ Ազգային անվտանգության մարմիններում ստացվել էր տեղեկատվություն, որի ստուգումը համապատասխան բաժինը գլխավորող ղեկավարի կողմից անուշադրության է մատնվել»։
Առաջին հայացքից կարծես թե դժվար է այս փաստերի և հոկտեմբերի 27-ի դեպքերի միջև պատճառահետևանքային կապ տեսնել։ Բայց Զինդատախազի եզրակացություն-համոզմունքը զգաստացնող է. « Նշված պաշտոնյայի կողմից ծառայողական պարտականությունների պատշաճ կատարելու դեպքում հնարավոր կլիներ խուսափել հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից»։
Փաստերի և եզրահանգման թվացյալ անհամապատասխանության բացատրությունը կարող է լինել մեկը՝ նախաքննությանը հայտնի փաստերի շղթայից առանձնացնում և ներկայացնում է ընդամենը երկու օղակ՝ ապահովելու համար նախաքննության գաղտնիությունը և առայժմ իր մոտ պահելով եզրահանգման բանալին։ Կարևորն այդտեղ այն է, որ ի թիվս հանցագործությանը օժանդակելու և դրդելու մեղադրանքվ կալանավորված անձանց կամ սկզբում նշված հարցերից երկրորդին որպես պատասխան, ակնարկվում, ըստ էության, մատնանշվում է արդեն ոչ թե անձ, այլ ամբողջ կառույց՝ ի դեմս Ազգային անվտանգության։
Ահա այս դեպքում «Միասնություն»-Ռ. Քոչարյան կոշտ երկխոսության մեջ զինդատախազի մամուլի ասուլիսը կարող է ընկալվել որպես նույնարժեք պատասխան քայլ։
Այս դեպքում թերևս հասկանալի է դառնում նախաքննության ընթացքը խոչընդոտելու Սերժ Սարգսյանի համառ ջանքերը, ինչում նա բացահայտ մեղադրվում է մարտի 3-ի հայտարարության մեջ։ Դժվար է պատկերացնել, թե այդ համառ ջանքերը ուղղված են ընդամենը փրկելու համար Ազգային անվտանգության միջին օղակի մի պաշտոնյայի՝ «պաշտոնեկան ամփութության» մեղադրանքից։ «Միասնության» միջոցով հայտնած նախաքննության մարմնի բուռն բողոքը նշանակում է, որ այդ ջանքերը գործադրվում են այն /գուցե արդեն հիմնական/ ուղղվածության դեմ, դեպի ուր տանում են նախաքննության ձեռք բերած նյութերը։
Ի՞նչ ստացվեց։
Հանցագործ խմբի բոլոր անդամները և հանցագործության կատարման պահին և դրանից հետո գտնվում են հոգեկան բացարձակ հավասարակշռության վիճակում։ Նրանցից որևէ մեկը, առավել ևս հինգը միասին «գլխից ձեռք քաշած» մահապարտներ չեն եղել, այլ գնացել էին իրականացնելու որոշակի մշակված ծրագիր՝ պետական հեղաշրջում։ Այդ քայլին գնալու համար որպես նորմալ, բանականությունը չկորցրած մարդիկ նրանք պետք է ունենային ռիսկին համապատասխան անվտանգության հնարավոր երաշխիքներ։ Երաշխիքները պետք է լինեին այնքան արժանահավատ և վստահելի, որ դրան հինգն էլ վստահեին։
Շատ չէին նման վստահության արժանի գործող և հզոր լծակներ ունեցող կառույցներն ու անձերը։ Զինդատախազի ակնարկներից որպես այդպիսի երաշխիք ուրվագծվում է Ազգային անվտանգությունը։
Թերևս սրանով է բացատրվում այն համառությունը, որով ի սկզբանե պահանջվել և պահանջվում է Ազգային անվտանգության նախկին ղեկավար Սերժ Սարգսյանի հրաժարականը, որտեղ էլ նա աշխատում է, քանի դեռ տիրապետում է հզոր լծակների։
……
«Չորրորդ իշխանություն». 24 մարտ 2000թ.
Շարունակելի…
Վերջին խմբագրող՝ Ծով: 09.02.2008, 02:39:
Albus (27.06.2010)
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 09.02.2008, 05:06:
Հանցագործությունը բացահայտելու հիմնական ուղղությունը միտումը, պատճառը, նպատակը պարզելն է։
Այն է – ինչ նպատակի կարող էր ծառայել Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի սպանությունը։
Պնդել, որ դա Ռոբերտ Քոչարյանի կողմից պետական հեղաշրջման փորձ էր. միքիչ մանկամտություն է – ինչ է ավելի մեծ պետական պաշտոնի պիտի տիրեր նա այդ սպանությամբ՞
Եթե վանոի նամակը կարդակ հասկանալի կդառնա, որ Քոչարյանը ոչ Վազգեն Սարգսյանից ոչ էլ Կարեն Դեմիրճյանից պիտի վախենար, վերջիններս կամաց կամաց զրկվում էին իրենց «փրկչի» համբավից ունակ չլինելով լուծել Հայաստանի համար հիմնարար հարցեր ու դա միայն կարող էր Քոչարյանի վարկանիշը բարձրացնել, ինչի մասին խոստովանում է և վանոն ասելով, որ դատապարտված են միաձնյա իշխանության, Վազգեն Սարգսյանը ու Կարեն Դեմիրճյանը իրենց անճարույունը գիտակցելով, կարող են դառնալ ՌՔի կամակատարները։
Կարճ ասած ՌՔն շահ չուներ անմահ դարձնել Դեմիրճյանին ու Վազգեն Սարգսյանին, սպանելով նրանց, նրանք վտանգ չէին ներկայացնում իր համար։
Բայց նրանց, համար ովքեր կասկածում էին, որ ՌՔն միանձնյա իշխանություն է դառնալու ազատվելով ՀՀՇի նախկին իր կապերից ու անձեռնմխելիթյան խոստումից, նրանց համար Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի սպանությունը շահավետ էր, որ ՌՔին ու նրա համախոհներին ասպարեզից հանեին, վարկաբեկելով այդ սպանությամբ։
Այսքան բան կարծում եմ զինվորական հրամանատարությունը այն ժամանակ կրակոցներից հետո գիտակցել է ու անիմաստ քայլի չի դիմել, այն է պետության ղեկավարին հանել ու ռազմական պուտչ կազմակերպել, այդ դեպքում նրանք հենց կդառնային այդ սպանությունից շահ կորզողները ու ոչ մեկ չեր հավատա, որ նրանք չեն պատվիրատուները...
Իմ կարծիքով, Վազգեն Սարգսյանը ու Դեմիրճյանը նպատակադրվել էին պատժել նախկինում հանցագործություններ արածներին – խոսակցություն կար, որ ԱՄՆ այցելությունների ժամանակ Վազգենին ներկայացվել էր Հայաստան ուղարկված գումարների չափերը ու հասկացվել, որ շատ է հափշտակվել։
Առանց հաշվի առնելու, որ ամբողջ այն ժամանակվա միջին ու մանր չինովնիկները նախկինների հետ փոխկապված մի միասնություն են, Վագենը որոշել էր լծվել այդ հափշտակությունները պարզելու գործին, որից էլ վերջին կառավարության նիստերը միայն նրա գոռգոոոցներով էր համեմված։
Բայց նա հաշվի չառավ, որ այդ մեքենան, որ ստեղծվել էր նախկին Վանոյա–ԼՏՊական ժամանակ ու լիովին մասնակից էր եղել թալանին, թույլ չէր տա այդպես հանգիստ իր հետ հաշիվ մաքրել...
Քոչարյանին հրապարակավ զանգել կանչել, հանդիպում պահանջելը այդ տականքների կողմից, երկու նապաստակ խփելու ցանկություն էր, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլիներ բոլոր նախկին գործերի մեջ շահ չունեցածներից ազատվել ու հույսով նայել ապագային, որ իրենց պատժողի հզորություն ունեցող գործիչ ասպարեզում այլևս չկա։
Չստացվեց, քանի որ դա պիտի արվեր ռազմական մեքենայի կողմից, իսկ նա իրեն զուսպ պահեց...
Բայց միևնույնն է Քոչարյանին ուղղակի ԳՆԵՑԻՆ փողով ու նա ծախվեց, առանց հասկանալու, որ դա ազգի դավաճանություն է, մտնել այդ տականքների հետ գործի մեջ։ Ապագայում նրան որպես անձնուրաց անձի չեն հիշի, այլ որպես կաշառակերի, որ իր կաշվի վախից չհասկացավ, որ այդպես չեն վարվում, ինչքան էլ, որ հասկանաս այլընտրանը Վազգեն Սարգսյանի ու Դեմիրճյանի ճակատագիրն է, եթե որոշես նրանց դեմ պայքարել, փոխանակ նրանց հետ աշխատես....
Ինչ դեր է խաղացել այս ամենում Սերժ Սարգսյանը – անձ, որը և մի և մյուս կողմի կրկնակի գործակալ է եղել իր ամբողջ կյանքի ընթացքում, ներառյալ սովետական ժամանակները, միարժեքորեն ասել հնարավոր չէ։ Բայց որ նա ամենատեղեկացվածն է այս հարցում այդ ամենին, փաստում է նախկինների այսօրվա օգնությունը – որ նրանք մատուցում են նրան ամեն տեսակի պաշտոնի տիրելու ու նախագահ դառնալու համար, նույնիսկ ԼՏՊին ասպարեզ բերելով լավություն են անում ՍՍին ու նորմալ իշխանափոխությանը, որ ընդիմությունը ժողովրդի կողմից կարող էր հաղթանակել, խափանում են...
Կարծում եմ սա մի ծառայություն է, որը պատժից խուսափած թալանչիները մատուցում են ՍՍին։ Այն թալանչիները, որ ԼՏՊի ժամանակ էլ են նստել, Քոչարյանի ժամանակ էլ են նստել ու էլի են ուզում նստեն իրենց տեղերում Սերժի ժամանակ։ Նրանք ումից ցանկացավ ազատվել Վազգեն Սարգսյանը, գլուխը կերան ու որոնցից հիմա ԼՏՊն կարծում է թե պիտի ազատվի, բայց նրան խաղացնում են ու եթե գլուխը չուտեն լավ կլինի....
Վերջին խմբագրող՝ voter: 09.02.2008, 04:21:
Մի քանի անուն կասե՞սՆրանք ումից ցանկացավ ազատվել Վազգեն Սարգսյանը, գլուխը կերան ու որոնցից հիմա ԼՏՊն կարծում է թե պիտի ազատվի
Ի՞նչ է տալու դա, որ հիմա հափշտակած փախած ինչպես Հրանտ Պողպատյանը կամ հափշտակած ու շարունակ բյուդջեն ՔԶՈՂ հարկեղ չմուծողներին ինչպես Հովիկ Աբրահամյան է նշվեն։
Միթե պետք է անուն առ անուն նշել այլ աղբը, որը տոկոսով փող հավաքեց ու թռավ, սեփականաշնորհեց ամեն ինչ, որ վաճառի հաստոցները ու թռնի։
Վազգեն Սարգսյանը իր ելույթում չէր նշում անուններ, ուղղակի մեծ երազող էր, կարծում էր ինքն այնքան ուժեղ է, որ կարող է զբաղվել շարքերի մաքրմամբ։ Բայց մի բան չհասկացավ ու հիմա էլ ԼՏՊի կողմնակիցները չեն հասկանում ԱՆՁՈՎ, լինի դա ԲՈՒՇԸ, թե Պուտինը, արատների դեմ չեն պայքարում, պիտի ստեղծել համակարգ, որից այդ տականքները փախնելու տեղ չունենան, գիշեը քուն չունենան, ամեն հայից վտանգ զգան, բայց ոչ մահացու, մահը դատարկություն է, անարգանք ու զրկանք պիտի նրանք զգան, ինչպիսի զրկանքներ կրում հայաստանցին...
Այդ զրկանքները, ահը, որ կկորցնեն «վաստակած» միլիարդները մարդկանց սարքում է մարդասպան և ոչ թե ինչ որ թղթերի տակ ստորագրություն դնել չդնելու ու պատվի կռվի համար իրար տան սպանեն։
Միջնադարյան պատվի կռիվները նույնիսկ հեռու վրացական գյուղերում արդեն պրակտիկայից դուրս են։ Սնանկանալու վախից, կյանքի կտրուկ փոփոխությունից, ամեն ինչ կորցնելուց են մարդիկ վախենում ու նույնիսկ ինքնասպան են լինում։
Արժանապատվության համար իրնքնասպան եղող երեևի վերջին անգամ ֆրանսիական հեղափոխության ժամանակ են եղել....
27-ի ողբերգական դեպքերը, արդյունք են մեծ քաղաքական խաղերի, դա հեղաշրջման փորձ էր, փորձ արվեց վերից վար հեռացնել այն օրերի իշխանություններին, սակայն ձախողվեց: բացառում եմ Ռ.Ք-ի եւ Ս.Ս-ի մասնակցությունը, դա անշուշտ մի օր կըպարզվի: միաժամանակ հիշեցնեմ... անձամբ նրանց չեմ համակրում, իմ նախընտրած թեկնածուն՛ Արթուր Բաղդասարյանն է:
http://groups.google.com/group/verjin-huis
Այստեղ գրեթե ամեն ինչ կա Հոկտեմբերի 27-ի հետ կապված…
Քանի որ հին էջերն արդեն երևան կգան, ես էլ չեմ սրբագրի դրանք…
Վերջերս Քաղպաշտպանության դասախոսս /ի դեպ կարծես թե իշխանամետ/ ահաբեկչության մասին դասախոսություն էր կարդում։ Խոսքս Միջազգային ահաբեկչության մասին է։ Մենք խնդրեցինք նրան անդրադառնալ հոկտեմբերի 27-ին, շրջանցեց։
Հետո նորից խնդրեցինք…ասաց. «Մոռացե՛ք»։
Հետո մինչ խոսում էր Ալքաիդայից, Բեն Լադենից և նրանց յոթ փուլերից, մենք նորից մի կերպ ակնարկեցինք հոկտեմբերի 27-ը, ասաց .«Խայտառակ ահաբեկչություն էր ազգային ժողովում ու սկսեց մեզ սովորեցնել, թե ինչպես պահենք մեզ, եթե նման ծայրահեղականներ հանկարծ բացեն լսարանի դուռը ու մեզ պատանդ վերցնեն»։
Մենք սկսեցինք հարցեր տալ ընդհուպ մինչև ամենահասարակը՝ Ալեքսան Հարությունյանի գործի կարճվելը։
Էս մարդը էս անգամ կատաղած ասեց. «Մոռացե՛ք հոկտեմբերի 27-ը»։
Ես հարցրի.
—Ինչու՞…
—Ինքը բառիս բուն իմաստով չլսելու տվեց։
Հետո ինքը որոշեց կարծել, թե ինչ պիտի անի իշխանությունը սեփական երկրում ահաբեկչություններից խուսափելու համար…
Եվ մինչ ինքը կկարծեր, ես բարձրաձայնեցի .«Պիտի ինքը լինի տեռորիստների հավաքածու ու ես ուզում եմ, որ դուք մեզ ասե՛ք համարում եք արդյոք Հոկտեմբերի 27-ը բացահայտված…
զանգը հնչեց…ու դասախոսը փախավ…
Եթե ես մարտի 1-ն ու 2-ը համարում եմ հենց հոկտեմբերի 27-ի շարունակություն, ուրեմն չեմ կարող հոկտեմբերի 27-ը չհամարել ներկա իշխանությունների արյունոտ ձեռքերի արգասիք…/Չեմ բացառում, որ գերհրամանը դրսից էր/
Ավելացվել է 9 րոպե անց
Մոլորված եմ ինչպես երկինքը անձրևի…
Վերջին խմբագրող՝ Ծով: 21.03.2008, 03:03: Պատճառ: Գրառման ավելացում
Ասենք թե իմացանք ով էր պատվիրել ու ինչու հետո? : Մի քանի տարի հետո մոռանալունք էլի; ԼՏՊ ի ու ՀՀՇ ծաղկուն տարիներին կար պետական պատվերով պահվող ու Վանոի կողմից հովանավորվող մարդասպանների խումբ, Սահակյանի գլխավորությամբ......
10 անցավ արդեն մոռացել ենք , գոռում ենք Լևոն, Լևոն![]()
Կարծում եմ, հավանակա է հետևյալ սցենարը՝ Լևոնն ու իր վանոները, գործնականում փախուստով փրկվելով (գոնե առերևույթ), նախագահ են թողնում իրենց խամաճիկին՝ Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի վերջինս կանխի նրանց հերապնդման, խաղաղ ու պատերազմական իրավիճակներում կատարված հանցագործությունների համար փոխհատուցումը: Ռոբերտին վերահսկելու համար նրա մոտ են թողնում Սերժ Սարգսյանին, կարծելով, որ նա իր ձեռքում կկարողանա պահել երկրի ռազմական ուժն ու բուռը կհավաքի Քոչարյանին: Ինչևէ, Քոչարյանն ավելի խելոք է դուրս գալիս ու խիստ թուլացնում է իր տերերի փաթաթած վզափոկը, ինչի պատճառով լևոնականները մնում են կոտրած տաշտակի առաջ: Վազգենը, համարելով, որ ժամանակները փոխվել են ու ՀԱԲ-ի տարբերակն այլևս չի անցնի, ստեղծում է ուժեղ քաղաքական դաշինք: Քոչարյանը, ժամանակին կողմնորոշվելով, ճիշտ ստրատեգիկ քայլ է անում ու մեջ տեղից վերացնում է մրցակիցներին (ապշած ու հիացած եմ այս քայլի վարպետությամբ): Վազգենականները թպրտում են, իսկ Քոչարյանի ապարատը սեփական կողմնակիցների նկատմամբ մահափորձների իմիտացիա է անում (որոնցից մեկը կատարվել է գրեթե իմ քթի տակ): Դրանից հետո վազգենականները «տակներն են անում» ու գործարքի են գնում կառավարությամ հետ:
Ցանկացած դեպքում, գեղեցիկ ստրատեգիկ խաղ է տարվել, ու ապահովել է քոչարյանականների հաղթանակն ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, ու ինչքան էլ Լևոնը կատակերգություն խաղա, ոչնչի չի հասնի:
Իմ դիրքորոշումն ավելի պարզաբանելու համար այստեղ կցում եմ իմ գրառումը Լայվջորնալսում (01:13 am February 2nd, 2008)՝
Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 28.10.2008, 10:18:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Փաստորեն դու ապշած ու հիացած ես այդ վարպետությունից, որով Հայաստանի խորհրդարանում երկրի բարձրադիր պաշտոնյաների դիակները փռվեցին, հըմկուզեի տեսնել քո ապշած դեմքը այդ պահին… Իսկ քո դիրքորոշումից շատ ավելի բեթար դիրքորոշումներ louysworld.com–ում լցրած են, «Հայոց Աշխարհ» թերթն էլ քեզ նվեր։ Մի խոսքով ծանոթ ենք ապեր Լևոնի «քաջագործությունների» մասին այդ աշխարհահռչակ դիրքորոշմանը
Համենայն դեպս Լևոնի տարիներին դու ջեմով թեյ ես խմել տանդ նստած, փաստորեն ջեմի մեջ շաքար էլ է եղել…![]()
Si vis pacem, para bellum
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ