User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 107 հատից

Թեմա: « Հոկտեմբերի 27-ի առեղծվածը »

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #7
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. « Հոկտեմբերի 27-ի առեղծվածը »

    Շեղվում եք, ինչը լավ չի...և գուցե անհասկանալի մի խնդրանք. խուսափենք տարատեսակ սմայլիկներից։
    Անձամբ ես ճշգրիտ մեջբերումներ եմ անելու հոկտեմբերի 27-ին վերաբերող, 2000-2002թթ. մամուլում հրապարակած վերլուծական հոդվածներից, որոնք էլ իրենց հերթին ինձ հասու են համանուն վերլուծական նյութերի ժողովածուից։


    Նախաբան /հատված/

    Հոկտեմբերի 27-ի և անմիջապես հաջորդող օրերի փաստեր և իրողություններ

    Դահլիճ մտնելուց և սպանդն իրականացնելուց անմիջապես հետո ահաբեկիչներն իրենց հայատարարություններով, հեռախոսային խոսակցություններով ու վարքագծով արդեն իսկ առաջին հիմքերը տվեցին հնարավոր կազմակերպիչների հարցով՝ ի դեմս երկրի բարձրագույն ղեկավարության։
    Առաջացած կասկածն այնքան խորն էր, որ զինվորական հրամանատարությունը, չվստահելով իր գլխավոր հրամԱնատար Քոչարյանին և շրջանցելով նրան, իսկույն հստակ ու կտրուկ ինքնուրույն գործողությունների դիմեց՝ իր անմիջական վերահսկողության տակ վերցնելով իրադարձությունները։ Բանակի հրամանատարությունը հաջողվեց կանխել Մոսկվայից Հրավիրված «Ալֆա» ջոկատի միջոցով ահաբեկիչներին ֆիզիկապես աչնչացնելու ծրագիրը։ Առաջացած կասկածի հիմքերը կրկնապատկվեցին ու եռապատկվեցին, երբ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար և խորհրդական Ալեքսան Հարությունյանը հաջորդ օրը վաղ առավոտյան հարբած ու հուսահատ հայտնվեց Պաշտպանության նախարարությունում և փաստորեն հայտնեց կատարված ոճրագործությանը Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և իր մեղսակցության մասին։
    Կազմակերպիչների հարցում հարյուրտոկոսանոց համոզվածության պիկի պայմաններում Վազգեն Սարգսյանի զինակիցներին մնում էր երկու ելք. Առաջին՝ այդ համոզմունքի հիմքի վրա դիմել վճռական գործողությունների, ինչը, սակայն, կլիներ ինքնադատաստան։ Երկրորդ՝ պահպանել գործադիր իշխանության լծակները, ապահովել գործի օբյեկտիվ քննությունը, կազմակերպիչների իրավական բացահայտումն ու օրինական պատիժը։ Երկընտրանքի շիկացած մթնոլորտը տևեց երեք-չորս օր։ Քոչարյանը Վազգեն Սարգսյանի եղբորը՝ Արամ Սարգսյանին առաջարկեց վարչապետի պաշտոնը։ Վազգեն Սարգսյանի զինակիցների մոտ հաղթեց պետական-իրավական գիտակցությունը, և ընտրվեց երկրորդ ճանապարհը։ Նրանք վստահ էին, որ առկա փաստերի հիման վրա հնարավոր կլինի գործը օրինական ճանապարհով հասցնել տրամաբանական ելքի։
    Շարունակելի...

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Albus (27.06.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Օպտիկական խաբկանք ՝ սև կապույտ/ սպիտակ ոսկեգույն զգեստի առեղծվածը
    Հեղինակ՝ Valentina, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 63
    Վերջինը: 06.03.2015, 13:41
  2. Տաթևի Վանք. հոկտեմբերի 17-19
    Հեղինակ՝ tikopx, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 24.08.2010, 17:10
  3. Հոկտեմբերի 11-ին` կիրակի. անմոռանալի ճանապարհորդություն
    Հեղինակ՝ Nasha, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 07.10.2009, 15:45
  4. Արագացումով շարժման առեղծվածը
    Հեղինակ՝ enan, բաժին` Ֆիզիկա
    Գրառումներ: 38
    Վերջինը: 18.07.2009, 18:12
  5. Հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 99
    Վերջինը: 13.11.2007, 13:01

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •