User Tag List

Էջ 7 8-ից ԱռաջինԱռաջին ... 345678 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 91 համարից մինչև 105 համարի արդյունքները՝ ընդհանուր 107 հատից

Թեմա: « Հոկտեմբերի 27-ի առեղծվածը »

  1. #91
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    Արեք 8 ից հանենք պատահական զոհերին՝ 6 ոչ "մեջքայիններին", որ պարզ խոսենք:
    Եթե մեր մեջքը ընտրական կեղծիքների նախահայրն ու նրա զաստավիտով մանկլավիկ դարձածն էին, ապա անձամբ ես էդ մեջքը ոչ ընդունում եմ, ոչ հարգում:
    Մի ժամանակ հայերի մեջ էլ կար աղջիկ փախցնելը, զաստռավիտով ամուսնանալն ու աղջկան ու աղջկա կողմին փաստի առաջ կանգնացնելը: Հետո էլ, երբ արդեն երեխա էր ծնվում, ստիպված, աղջիկը, աղջկա ծնողները համակերպվում էին դրությանը ու տարիներ անց այդ ընտանիքը նույնիսկ նորմալ էլ կարող էր համարվել:
    Թուրքերից վերցրած վայրենություն էր, որը մենք՝ քրիստոնյա հայերս, առանց երկար բարակ մտածելու վերցրել ու օգտագործում էինք:
    Իսկ ըստ ներկա արևմտյան հասարակական ու իրավական մոտեցումների դա ընդամենը բռնաբարություն է ու այն կատարողը պետք է դատվի, որոշ երկրներում նույնիսկ մահապատժի: Եվ որ ամենակարևորն է, այդ հանցանքը վաղեմություն չունի: Ռոման Պոլոնսկուն 33 տարի հետո բռնին կզցրեին, չէ՞:
    Բայց մերն ուրիշ է, Մենք թքած ունենք, որ "մեջքը" 95-96-ին բռնաբարեց հայկական ընտրական ու քաղաքական համակարգերը, որ իրա կողմից շլնքից բռնած ու ընտրական ասպարեզ քարշ տված մեջքի "մյուս կեսը" այլանդակեց 98-ի ընտրությունները ու մեջք ասածը թատրոնով պրեզիդենտ կարգեց աղվանացի "տղամարդուն":
    Ու հիմա էլ, տարիներ անց, մենք 1000 տոկոս համոզված ենք, որ էդ մեջքը որ մնար հեսա-հեսա, մեզ սաղիս էր դզելու, աշխարհ էր շուռ տալու:
    Կա գոնե մի հատ ապացույց էդ սին հույսերի՞: Մեջքի հիմնական հատվածի, գժի թղթով բանակից ազատված ֆուտբոլի տրեների արածն ու չարածը գիտենք: Իրա մանկլավիկի ջերմոց քանդել ու պարտ- ցեխավիկներ բուծելը գիտենք: Էդ որ գերբնական ուժերի ու շնորհքների հաշվին դրանք պտի 180 աստիճան շուռ գային ու սկսեին հայի համար աշխատել՞:
    Նաև թատրոններից հետո նաղդ տարի ու կես իշխանություն ունեին, ինչ էին դզել՞: Իրա ախպերն էր ցեմենտի գործից ձեռ քաշել՞ Մկների վերջն էր տվել՞: Շամպանսկի շրխկցնելն էր թարգվել՞:
    Ոչ մի ապացույց չկա: Բայց կա մարմաջը, թե սաղ լավ էր, հեսա-հեսա էր, բայց մի քանի խելագար մեջտեղ ընկան ու մեր տունն ավիրեցին:
    Լավ, ենթադրենք:
    Բայց հիմնական հարցը ոչ թե "ում էր դա ձեռնտու", կամ "ով շահեց"-ն է, այլ նախ և առաջ այն՝ թե "ինչու 5 հայ մարդ դա արեցին": Կարևոր չէ ռուսների պասով կամ զաստավիտով, քոչարյանի կամ մյուսների մուղամներով: Կարևորն այն է՝ թե "ինչու դա արեցին"՞ :
    Լավ մեկը շպիոն էր, մյուսը ախպեր էր, մյուսը քեռին էր, բա էն մյուս երկուսն ու մնացած օգնողները, դրանք էլ էին աննորմալ՞:
    Ուրեմն էդ 5-ը էնքան խելք ունեին, որ իրենց ծրագրերը ազգ ու տակից թաքուն պահեին, գնային մտնեին պառլամենտ ու իրենց գործն անեին, բայց խելք չունեին իրենց մի անգամ հարցնելու, թե էս ինչ քայլի ենք գնում՞: Գնում ենք հայ ազգի մեջքը կոտրելու՞: Բա լավ ենք մտածել՞: Բա արժի՞: Բա ճիշտ ենք անում՞: Բա կարող ա մենք ռուսների, քոչի, կամ ալեքսանի ձեռի գործիք ենք՞: Կարող ա մենք շուռուպ ենք, կօգտագործվենք ու բանտում կփտենք՞:
    Չկան էս հարցերը, բայց փոխարենը հասել էնք 1979 դեկտեմբերի 27 , աֆղանստան, ամին ու թառակի:
    Եթե ռուսները, քոչն ու ալեքսանն են կազմակերպել, բայց հայերի մեջ գտնվել է 5 տականք որ գնացել ազգի "մեջք" ա կոտրել, ուրեմն էդ "մեջքը" գոնե էդ 5-ի ու կողքինների համար ոչ թե մեջք, այլ հանցագործ, աղջիկ բռնաբարողին հավասար մի բան է եղել, որին տեղն է եղել արժանին մատուցելը:
    Էս հարցը ամենալուրջ հարցն է, բայց սարքել ենք ողեվիլ ու պլաստինկեն դրած ինչ աբառոտով ուզում ֆռցնում ենք:
    Բիձա, ոնց որ բազկաթոռագետ լինես: Անգամ ողորմածիկ Չերչիլը սենց ելույթ ունեցած չկար: ոնց որ ամեն ինչ շատ պարզ ասիր, բայց ըտենց էլ չհասկացա, թե դու կողմ ես՞ թե դեմ, որ խփին… կամ անտարբեր ես՞ …
    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    սարքել ենք ողեվիլ ու պլաստինկեն դրած ինչ աբառոտով ուզում ֆռցնում ենք:
    ինչ՞ պլաստինկա ի՞նչ բան էս ջահելները շատ գիտե՞ն թե ինչ ա պլաստինկան, որ մի հատ էլ աբառոտից էս խոսում… բայց հիշում ես չէ՞ … 33, 45, ու էն վերջի աբառոտը 78՞ էր ինչ էր: հիշում էս՞

  2. #92
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Բիձա, ոնց որ բազկաթոռագետ լինես: Անգամ ողորմածիկ Չերչիլը սենց ելույթ ունեցած չկար: ոնց որ ամեն ինչ շատ պարզ ասիր, բայց ըտենց էլ չհասկացա, թե դու կողմ ես՞ թե դեմ, որ խփին… կամ անտարբեր ես՞ …

    ինչ՞ պլաստինկա ի՞նչ բան էս ջահելները շատ գիտե՞ն թե ինչ ա պլաստինկան, որ մի հատ էլ աբառոտից էս խոսում… բայց հիշում ես չէ՞ … 33, 45, ու էն վերջի աբառոտը 78՞ էր ինչ էր: հիշում էս՞
    ԴՎ ջան, որ պարզ էր, բա հասկանայիր:
    Որ քյասար եմ գրում՝ բարդությունների եմ դեմ առնում: Հավես չկա:
    Ոնց էլ տեղը բերիր: 78-ը իսկապես գժական էր, պտի միշտ կողքը կայնած լարեիր:

  3. #93
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    12 տարի անցավ... ու նիֆիգա... ժող, էս հասարակությունը անհույս ա...

  4. #94
    Պատվավոր անդամ Bruno-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Գրառումներ
    706
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օպերացիան կոչվում էր «????»

    20-րդ դարի վերջին` 1999թ. հոկտեմբերի 27-ին մեր մեջքը կոտրվեց: Դատավարական գործընթացով վավերացում ստացած պաշտոնական վարկածով կոտրվեց մեր իսկ ձեռքով` Ազգային ժողովում ինչ-որ ստահակների ու հոգեկան հիվանդների կազմակերպած ութ պետական այրերի սպանությամբ:

    Սակայն հայաստանյան հասարակության մեծամասնությանը մինչ օրս չի համոզում առաջ քաշվող այն պնդումը, որ դարավերջի այս մեծ ոճրագործության հետևում իրական կազմակերպիչներ չկային, և որ կազմակերպիչները նույն կատարողներն էին:

    Ու խնդիրն այն չէ, որ հասարակությունը հակված է նման կարգի ու չափի երևույթները տեսնել գաղտնագիտության (կոնսպիրոլոգիայի) դաշտում, այլ այն, որ շատ հարցեր մինչ օրս կամ պատասխան չունեն, կամ գտնվում են հիմնավոր կասկածների շրջանակում: Ու եթե ընդհանուր հարցերը` նախաքննության խափանումը, քրեական գործից տարանջատված մասի կարճումը, խորհրդավոր մահերը, վկաների չեզոքացումը, տվյալ գործով ինֆորմացված ուժային կառույցների ամենավերին Էշելոնի ներկայացուցիչների (Գորիկ Հակոբյան, Հայկ Հարությունյան, Հրաչյա Հարությունյան ևն) մինչ օրս շարունակվող աթոռամանիան կամ որ նույնն է` բարձրագույն իշխանության նրանց աթոռներից զրկելու անկարողությունը, հանրածանոթ են բոլորիս, ապա Հոկտեմբերի 27-ին վերաբերող շատ ու շատ մասնավոր հարցեր մնում են տվյալ գործով զբաղված առանձին անհատների սեփականությունը և հատուկենտ էլեկտրոնային լրատվական ու սոցիալական ցանցերից գրեթե դուրս չեն եկել:

    Քանի դեռ Հայաստանում չի հաստատվել օրինական և օտար ուժերից կախում չունեցող իշխանություն, ավազակապետությունից ազգային անվտանգությանը վերաբերող նման հարցերի պատասխանին սպասելը հեքիաթների դաշտից է: Ուստի ՀՀ յուրաքանչյուր սրտացավ քաղաքացի ինքնիշխան սահմանադրական պետություն կառուցելու (պայքարելու) ճանապարհին խնդիր ունի նաև վառ պահել Հոկտեմբերի 27-ի իրական բացահայտմանն ուղղված կրակը: Այդ նպատակով Հոկտեմբերի 27-ին վերաբերող տեղեկատվությունը մամուլում և այլ կրիչների վրա ամրագրելուն զուգահեռ կարևոր է բոլոր վարկածների ռացիոնալ մեկնաբանման ապահովումը:

    Ստորև կանդրադառնանք հանրությանը վաղուց հուզող նման վարկածներից մեկին, եթե ոչ ամենագլխավորին:

    Տասներկու տարի է, ինչ Հոկտեմբերի 27-ի փաստով հայության բանական ու բարոյական հատվածին հուզում է` «ո՞ւմ էր ձեռնտու» հարցը, քանի որ ոճրագործների ներկայացրած «մեսսիական» շարժառիթները անլուրջ է ընդունվում մեծամասնության կողմից: Երբ «ո՞ւմ էր ձեռնտու» դասական հարցին գումարում ենք նաև «ո՞վ շահեց» նույնպես դասական հարցը, ապա ակնհայտ է դառնում, որ շահողների շարասյունը ձգվում է ավազակապետության ողջ բուրգով մեկ: Սակայն արդյո՞ք աթոռ ու մենաշնորհ ձեռք բերած ավազակախումբն է տվյալ հարցերի շահառուն: Վերջին տասնամյակում հենց այս հարցերի պատասխանն էր, որ մեզ կանգնեցրեց կոտրված սեփական տաշտակի առջև` ցուցանելու որ «փաթեթներով» ոչ միայն մեր էներգետիկան, տրանսպորտը, կոմունիկացիաները, կապը, արդյունաբերությունը (մի խոսքով, բոլոր հզորությունները), այլ նաև անգին պետական ինքնիշխանությունն ենք կորցրել:

    Եթե հիշողությունս չի դավաճանում, ռուսական հետքի մասին խոսվում էր Հոկտեմբերի 27-ից անմիջապես հետո: Սակայն հանրության շրջանում հիմնավոր կասկածներ սկսեցին տեղ գտնել, երբ լրատվական հոսքերում սկսեցին հայտնվել Հոկտեմբերի 27-ին վերաբերող տեղեկատվական արտահոսքեր` տրված արևմտյան դիվանագետի ու նախկին չեկիստի կողմից: Դրանք` գումարվելով «գույք պարտքի դիմաց» և փաթեթային մյուս գործարքների բերած ապշանքներին` հանրության մեջ հիմնավոր կասկածներ առաջացրին առ այն, որ Հոկտեմբերի 27-ի իրական շահառուն Ռուսաստանն է:

    Ու քանի որ օտար տերության նման ռազմա-ահաբեկչական միջամտություն ասածը ենթադրում է միմիայն տվյալ երկրի հատուկ ծառայությունների միջամտություն, առավել արժեքավոր էին Արևմուտք փախած նախկին չեկիստի` գնդապետ Ալեքսանդր Լիտվինենկոյի 2005թ. արված բացահայտումները Հոկտեմբերի 27-ի կապակցությամբ: Հիշեցնենք, որ Լիտվինենկոն հայտարարել էր, որ խորհրդարանի գնդակահարությունը ծրագրել էին ՌԴ հատուկ ծառայությունները, իսկ ավելի կոնկրետ՝ գլխավոր հետախուզական վարչությունը (ГРУ): Այդ հայտարարությանը բավական ուշացումով անդրադարձել էր Հայաստանում ՌԴ դեսպանությունը, որին ի պատասխան Լիտվինենկոն մամուլում հարցազրույցի միջոցով հայտարարել էր նաև. «Ինչ վերաբերում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան արած հայտարարությանը, ապա ես հայտարարում եմ, որ նրանք փորձում են մաքրել իրենց հատուկ ծառայությունները ահաբեկչությունից և այն կեղտից, որի մեջ դրանք մինչև ականջները թաղված են: Ռուսական հատուկ ծառայությունները ահաբեկչական կազմակերպություն են»:

    Որ ռուսական հատուկ ծառայությունները նաև ահաբեկչական կազմակերպություն են` հայտնի է այլ երկրներում 20-րդ դարում նրանց կազմակերպած հարյուրավոր քաղաքական սպանությունների ու հենց իր Լիտվինենկոյի թունավորման փաստերից: Սակայն իր ռազմավարական դաշնակցի հանդեպ նման վայրագության դրսևորումը դուրս է բոլոր մարդկային սահմաններից: Իսկ երբ հետ ենք նայում նույն այդ հատուկ ծառայությունների իրականացրած «Շտորմ 333» կոդային անվանումը կրող օպերացիայի պատմությանը, պարզ է դառնում, որ մեր այս դաշնակիցը դաշնակիցների տեսքով «սրբություններ» չի ճանաչում: «Չարե լեզուներին փոխարինած «բարի» ուղեղները միաժամանակ «ասում են», որ 1999թ. հոկտեմբերի 27-ին իրականացվել է «????» կոդային անվանմամբ մեկ այլ օպերացիա, որի հիմքում դրվել են «Շտորմ 333»-ի մշակումներն ու փորձը:

    Օպերացիան կոչվում էր

    «Շտորմ 333»

    1978թ. ապրիլի 27-ին Սաուրյան հեղափոխությամբ (հեղաշրջմամբ) Աֆղանստանի հանրապետական վարչակարգը տապալվեց, իսկ նախագահ Մուհամմեդ Դաուդը սպանվեց: Իշխանության եկավ Աֆղանստանի ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը: Կառավարության գլուխ կանգնեց Մուհամմեդ Թարաքը, նրա տեղակալներ նշանակվեցին ՊԱԿ-ի վետերան Բաբրաք Քարմալը և Հաֆիզուլլա Ամինը: Երկրի քաղաքական գիծը ուղղորդվեց դեպի սոցիալիստական ճամբար: Ու արդեն նույն տարվա վերջին կնքվեց Խորհրդա-աֆղանական բարեկամության և համագործակցության պայմանագիրը: Սակայն 1979թ. սեպտեմբերին Աֆղանստանի պրոկոմունիստական վարչակարգում փոփոխություն տեղի ունեցավ` Թարաքը սպանվեց Ամինի կողմից: Մոսկվան աչքերը փակեց այս սպանության վրա, շնորհավորեց Ամինին «ընտրվելու» կապակցությամբ և հայտնեց իր «համոզվածությունը, որ ապագայում ևս ԽՍՀՄ-ի և հեղափոխական Աֆղանստանի եղբայրական հարաբերությունները կզարգանան երկու երկրների միջև կնքված Բարեկամության և համագործակցության պայմանագրի հիման վրա»:

    Սակայն ԽՍՀՄ ՊԱԿ-ի քաբուլյան ռեզիդենտուրան իր զեկուցագրերում մատնանշում էր Իրանական հեղափոխության ազդեցությամբ երկրում նախանշվող իսլամիզացիայի գերակայության և Աֆղանստանում ԽՍՀՄ ազդեցության մոտալուտ վերջնական կրախի մասին: Մեծ էր հավանականությունը, որ Ամինը իսլամական հզոր ընդդիմության պայմաններում կարող էր կորցնել իշխանությունը կամ, ի դեմս ԱՄՆ-ի, նոր արտաքին հովանավորներ գտնել: Կենտրոնական Ասիայի հանգուցային այս երկիրը սոցիալիստական ճամբարում պահելու նպատակով ԽՄԿԿ Քաղբյուրոն որոշում կայացրեց հանձնարարել ԽՍՀՄ հատուկ ծառայություններին մշակել Ամինին «չեզոքացնելու» ծրագիրը: Աֆղանստանի ղեկը որոշվել էր վերապահել ՊԱԿ-ի գործակալ Քարմալին, որը մինչ այդ գտնվում էր «պատվավոր աքսորում»` Պրահայում:

    Մշակված օպերատիվ պլանի համաձայն` ուշ աշնանը Քաբուլ մեկնեց ՊԱԿ-ի աշխատակից, ազգությամբ ադրբեջանցի փոխգնդապետ Միխայիլ Թալեբովը: Վերջինիս ընտրությունը պայմանավորված էր Քաբուլում նրա մի քանի տարվա փորձով և տիպիկ աֆղանցու արտաքինով: Թալեբովը սննդի միջոցով Ամինի թունավորումը կազմակերպելու նպատակով որպես խոհարար շուտով աշխատանքի անցավ նախագահական պալատում: Սակայն սննդի հանդեպ Ամինի զգուշավորության պատճառով սպանությունը ձգձգվում էր, իսկ ՊԱԿ-ի գործակալական հաշվետվություններն այդ ընթացքում ահազանգում էին նոր Իսլամական Հանրապետության կազմավորման հնարավորության մասին:

    ԽՍՀՄ սահմանի վրա ևս մեկ ինքնիշխան իսլամական հանրապետության գոյությունը և աշխարհում սոցիալիզմի դիրքերի թուլացման միջոցով ԽՍՀՄ վարկին սպառնացող լուրջ վտանգը ԽՄԿԿ Քաղբյուրոյին ստիպեց խորհրդային զորքերը Աֆղանստան մտցնելու որոշում կայացնել (12.12.79թ.): ԽՍՀՄ համապատասխան ուժային և հատուկ ծառայություններում մշակվեց զորքերը Աֆղանստան մտցնելու համատեղ օպերատիվ պլանը: Օպերացիան ստացավ «Շտորմ 333» կոդային անվանումը: Պետության գլխի գլխավոր հաստատության` նախագահական պալատի գրավման գործում հիմնական դերակատարությունը վերապահվեց ԽՍՀՄ ՊՆ ԳՇ ՀԳՎ-ին (ГРУ), ռազմադեսանտային զորքերին (ВДВ) և ՊԱԿ-ին (КГБ):

    1979թ. դեկտեմբերի 26-ի գիշերը խորհրդային ռազմա-տրանսպորտային ինքնաթիռները սկսեցին հատուկ ստորաբաժանումների զանգվածային փոխադրումը Քաբուլի միջազգային օդանավակայան: Միաժամանակ ցամաքով լրացուցիչ զորքեր էին բերվում խորհրդա-աֆղանական սահման: Նույն այդ օրը` դեկտեմբերի 27-ին, Թալեբովի կողմից թունավորումը անհաջողության մատնվեց պալատում գտնվող խորհրդային բժիշկների միջամտության շնորհիվ, ովքեր անտեղյակ էին օպերացիայի գոյության մասին: Ու հարկ եղավ Ամինի ոչնչացումն իրականացնել առավել վայրագ միջոցներով: Երեկոյան աֆղանական ռազմական հանդերձանքով և տարբերանշաններով դիմակափոխված խորհրդային ռազմաշարասյունը` ՊԱԿ-ի գնդապետ Բոյարինովի գլխավորությամբ, օդանավակայանից ուղղություն վերցրեց դեպի նախագահական պալատ: Աֆղանական հսկիչ անցագրային կետին հասնելով` օպերացիան թևակոխեց իր բացահայտ` ռազմական գործողությունների փուլը: Հրամայված էր վկաներ չթողնել:

    Նախագահական պալատի գրավման ընդհանուր տևողությունը կազմեց 43 րոպե: Պալատը գրավվում էր հարկ հարկ: Ամինի սպանությունը կատարվեց պալատի վերին հարկում գտնվող բարում: Ընդհանուր դիակների թիվը աֆղանական կողմից կազմեց ավելի քան 200 հոգի: Օպերացիայի վայրագության աստիճանի և կազմակերպված սպանդի մեծության մասին է խոսում նաև այն փաստը, որ սպանվածների թվում էին նաև (մի մասը հենց իրենց` խորհրդային հատուկջոկատայինների ձեռքով` աֆղանական համազգեստի պատճառով) ՊԱԿ-ի և այլ ստորաբաժանումների երկու տասնյակ աշխատակիցներ ու զինվորներ (այդ թվում` գնդապետ Բոյարինովը):

    Պալատի գրավումից անմիջապես հետո ռադիոյով ելույթ ունեցավ Քարմալը, որը հայտնեց իշխանությունը իր ձեռքը վերցնելու մասին և պաշտոնապես օգնություն խնդրեց ԽՍՀՄ-ից: Արդեն դեկտեմբերի 30-ին «Պրավդան» ի լուր ԽՍՀՄ հանրության և ամբողջ աշխարհի պաշտոնապես հայտնեց. «Ժողովրդական ատելությամբ բարձրացված ալիքի արդյունքում Ամինը իր համակիրների հետ կանգնել է արդար հեղափոխական ժողովրդական դատարանի առջև և մահապատժի ենթարկվել»:

    Աֆղանստանը կորցրեց իր ինքնիշխանությունը:
    http://1in.am/arm/armenia_analysis_39358.html

    Տենաս ե՞րբ են Ռուսաստանին, Իրաքի կամ Լիբիայի օրը գցելու, ետ ժամանակ միգուցե ազատ շունչ քաշենք:
    Վերջին խմբագրող՝ Bruno: 27.10.2011, 20:35:

  5. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Artgeo (28.10.2011), melancholia (28.10.2011), Ձայնալար (28.10.2011), Ներսես_AM (28.10.2011)

  6. #95
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերևի գրառման շնորհակալությունը տվել եմ հոդվածի համար, ոչ թե տակի մեկնաբանության: Իմ կարծիքով ոչ մեկ չպիտի խառնվի ուրիշ պետությունների գործերին: Լիբիացիք ուրախանում են, հեսա հալները կտեսնեն, նեոգաղութարարությունը ավելի լավ չի նախկին բացահայտ գաղութարարությունից:

  7. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Artgeo (28.10.2011), Chilly (28.10.2011), Chuk (28.10.2011), Lion (28.10.2011), Moonwalker (28.10.2011), Renata (28.10.2011), Zangezur (28.10.2011), Արշակ (28.10.2011)

  8. #96
    Պատվավոր անդամ Bruno-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Գրառումներ
    706
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով ոչ մեկ չպիտի խառնվի ուրիշ պետությունների գործերին:
    Վատ միտք չի, պարզապես շատ հեռու է իրականությունից:

    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիբիացիք ուրախանում են, հեսա հալները կտեսնեն, նեոգաղութարարությունը ավելի լավ չի նախկին բացահայտ գաղութարարությունից:
    Ընդհանուր մտքի հետ համամիտ եմ, բայց համամիտ չեմ, որ «Լիբիացիք ուրախանում են», պարզապես լրատվամիջոցներն են այդպես հրամցնում:
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 28.10.2011, 18:40:

  9. #97
    Մշտական անդամ melancholia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.08.2011
    Հասցե
    հոգի
    Գրառումներ
    214
    Բլոգի գրառումներ
    14
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    կարդում եմ այստեղ տեղադրված նյութերն ու մասնակիցների կարծիքները...պարզ է, որ միակարծիք չի լինի, բայց ցավով նկատեցի, որ այդ օրվա ոճրագործությունը արդարացնող էլ կար: Ես ինքս աշխատում եմ քաղաքական անբարո դաշտից հեռու մնալ, և առհասարակ կարծիք հայտնելիս միշտ չեզոք եմ լինում, ոչ թե նրա համար, որ ,,թքած ունեմ,, ազգի ապագայի վրա, այլ պարզապես գիտեմ ազգիս, անմիաբան, իրար ոտքի տակ փորող ու, դիմացինին չլսելու մեծ կարողությամբ: Բայց, հարցը դա չէ, կյանքս կտամ իմ մի բուռ ազգի համար:
    Հոկտեմբերի 27, այս օրվա պես հիշում եմ: Այն ժամանակ մտածում էի, այ քեզ բան, էտ ինչ ատելություն պիտի ունենան մի խումբ հայեր, որ գնան, ինքնակամ, մահապարտությամբ մի ազգի վիզ կտրեն, անգլուխ թողեն, որքան էլ այդ գլուխը վատը լիներ: Բա կողքից չեն ասի?, ախր, որ դու քո սեփական գլուխն ես կտրում, քեզանից ինչ սպասենք, այ ՀԱՅ: Այսօր մտածում եմ, չէ, հայը էնքան հիմար եղավ, որ ինքը ուրիշի ձեռքին դանակ դառավ ու սեփական գլուխը կտրեց: Հիմա էլ այդ գլուխը լավը չի, ինչպես առաջ, ուր են, ինչու չկան այդպիսի մահապարտներ, որ մի նգամ էլ կտրեն, ? ինչու են հիմա էս ու էն պատի տակ ընդիմության դիմակով երկու բառ գոռգոռում, ու ազգի աչքերը փակում: Հերիքա մենք մեզ գոենք, , ՀԱՅԸ սսենց, հայը ընենց: Միշտ էլ, երբ ինչոր հեռանկար է եղել, չեմ ասում լավի , այլ պազապես մի բան փոխելու հեռանկար, օտարի ձեռքին զենք ենք դառել ու սպանել սեփական ապագան....պատմությունը հիշեք....հերիքա, էս անտեր ուղեղներիս մեկա չի հասնում, չենք սովորում , դաս չենք քաղում: Հարց հընչեց, ինչու գնցին էտ մի քանիսը, ինչու ? փտեն բանտերում? ու ինչ? ձեզ թվում է էդ անասունները բանտերում փտելու են?...կուզեի հավատալ, որ էդքան միամիտ եք:
    Ու թող ոչմեկ պիտակներ չկպցնի սրան նրան...ինչորա էին, մեր ազգի գլուխն էին, ու ամոթ էր, իրոք ամոթ, որ սեփական շահը կարանք վեր դասենք ազգի շահից, ...ազգը չփրկվեց այդ դավաճանությունից, ազգին ոչմի լավ բան չեղավ, հակառակը, ևս մեկ անգամ ստորացանք աշխարհի առաջ, ևս մի անգամ կոտրվեցինք ու ևս մի քանի դարով հետ գնացինք:
    Ես ցավում եմ կատարվածի համար մինչ օրս, ու....թույլ տուր այսօր էլ խոնարհվել կտրված գլխիդ առաջ....
    Պատրաստվիր ավելի լավ, քան անհրաժեշտ է ու թող, որ ամեն ինչ իր հունով ընթանա:

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Bruno (28.10.2011), Tig (28.10.2011), Vardik! (28.12.2013), Աթեիստ (09.11.2012)

  11. #98
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շանթ Հարությունյանի խոսքը Հայկական Ուրբաթում Հոկտեմբերի 27 մասին

  12. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Bruno (05.11.2012), dvgray (04.11.2012), einnA (04.11.2012), Kuk (05.11.2012), Malxas (05.11.2012), Mono (08.04.2013), Tig (04.11.2012), Աթեիստ (09.11.2012), Հայկօ (05.11.2012), Ձայնալար (06.11.2012), Ներսես_AM (04.11.2012), Տրիբուն (05.11.2012)

  13. #99
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    Շանթ Հարությունյանի խոսքը Հայկական Ուրբաթում Հոկտեմբերի 27 մասին
    ահագին հետաքրքիր բաներ լսեցի, որոնց մասին ես երբևէ չէի մտածել:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (09.11.2012)

  15. #100
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գոբլի ծրագրի վրա խաչ քաշողները

    հ.գ. Վաղարշակ Հարությունյանից ո՞վ ա տեղյակ: հիմա ինչ բանի է:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  16. #101
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Գոբլի ծրագրի վրա խաչ քաշողները

    հ.գ. Վաղարշակ Հարությունյանից ո՞վ ա տեղյակ: հիմա ինչ բանի է:
    Իհարկե, ես շատ բան չգիտեմ ու շատ բան չեմ հականում, բայց մի տեսակ "Փառք ՀՀԿ"-ին ոճի հոդված էր:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (06.04.2013)

  18. #102
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    ԼօԼ, սկսկին ԱՄՆ-ի վրա բարդել... Աչքիս իրավիճակն իրոք բուրդ ա

  19. #103
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    ՈՒզում ես գիշերը քնենք ու չարթնանա՞նք:

    Երևի սաղ կարծում են թե խորհրդարան մուտքը համարյա անհնար է, կողմնակի անձանց կողմից... բայց դա այդպես չէ: Մեր բարեկամը որպես էլեկտրիկ մի անգամ գնացել էր ըտեղ, ու իրան, շատ հանգիստ թողել էին ներս, ու նույնիսկ չէին էլ նայել <<չամադանի>> պարունակությունը:

    Երբ որ Նաիրի Հունանյանը խոսում էր, էդ ժամանակ Կարեն Դ-ը իրան ասումա, որ ես հարցը սենց չեն լուծում... իսկ հետո Նաիրին շուռա գալիս և կրակում իրա վրեն:...

    Իսկ ես կարծում եմ, որ ստեղ Սերժ Սարգսյանի, ԼՏՊ-ի, Ռ. Քոչարյանի և այլնի մատնելա խառը: Մի 10 տարի հետո կհիշեք Վիստայի ես խոսքը /եթե իհարկե էդ դեպքը բացահայտվի/...
    Տարօրինակ է, որ հանգիստ թողել են ներս, ես մի ամիս պրակտիկայի էի ԱԺ-ում, ամեն օր ստուգում էին իրերս, մի անգամ էլ կոսմետիչկայիս խարտոցն իրենց սարքով դանակի տեղ էին դրել... Թեև ցանկության դեպքում խարտոցով էլ է հնարավոր մարդ սպանել Բայց ետնամուտք էլ կա, որ այդքան էլ խիստ չի վերահսկվում, էնտեղով ավելի հավանական է հանգիստ շենք թափանցելը:

  20. #104
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շմայսի եղբոր թիկնազորի նախկին պետը դատարանում բացահայտումներ է արել Հոկտեմբերի 27-ի գործով

    Արթիկ ՔԿՀ-ի քաղբանտարկյալ Արթուր Այվազյանը (Մանախ մականունով) վերջերս դատարանում հանդես էր եկել սկանդալային հայտարարությամբ՝ կապված հոկտեմբերի 27-ի գործի հետ:

    Արթուր Այվազյանը հայտարարել է, որ 12 տարի շարունակ մասնավոր հետաքննություն է արել և՛ հոկտեմբերի 27-ի գործով, և՛ Գագիկ Պողոսյանի, Վահրամ Խոռխոռունու, Սամվել Առաքելյանի սպանությունների, Արկադի Տեր-Թադևոսյանի դեմ իրականացված մահափորձի վերաբերյալ: Ունի համապատասխան փաստաթղթեր և ապացույցներ: Նա հայտարարել է, որ այդ մարդկանցից սպանվածները սպանվել են հոկտեմբերի 27-ի գործով ինֆորմացիայի տիրապետելու համար, ինչը հիմնավորող ապացույցներ կան: Դատարանը, սակայն, նրա հայտարարությունը չէր ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին:

    Մանախը դատարանում նաև հայտարարել էր, որ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետ Աղասի Խաչատրյանը իրեն գործարք է առաջարկել՝ ընդունել, որ ինքն է պատվիրել և կազմակերպել հոկտեմբերի 27-ի գործով կարևորագույն վկաներից մեկի` Սամվել Առաքելյանի սպանությունը, որի դիմաց Աղասի Խաչատրյանը Մանախին խոստացել է ներկայացնել համապատասխան միջնորդագիր պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ: Մանախը, սակայն հրաժարվել էր այդ գործարքից:

    Հիշեցնենք, որ վերջինս հիմա դատարանում վիճարկում է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովի՝ իրեն մերժելու որոշումը: Այվազյանը բնութագրվում է դրական, տույժեր չունի, սակայն հերթական անգամ մերժվել է: Հիշեցնենք նաև, որ մի քանի օր առաջ պայմանական վաղակետ ազատ արձակվեց ՀՀ քրեական հետախուզության նախկին պետ Հովհաննես Թամամյանը, ում մեղքն ապացուցվել էր, և որը դատապարտվել էր 4 տարվա անազատության, իսկ Արթուր Այվազյանին 12 տարի անց դեռևս «համոզում են», որ ընդունի իր մեղավորությունը:
    Դատարանից ձայնագրությունը հղումով՝
    https://soundcloud.com/arajinlratvakan/1-1

  21. #105
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շմայսի ախպոր թիկնազորը, յոբտվայումած ... արա, էս երկրում թիկնազորը բնակչությունից շատ ա:

  22. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammstein (29.12.2013), Sagittarius (27.12.2013), Անվերնագիր (26.12.2013), Արամ (26.12.2013), Արէա (26.12.2013), Բիձա (27.12.2013), Հայկօ (26.12.2013), Ներսես_AM (26.12.2013)

Էջ 7 8-ից ԱռաջինԱռաջին ... 345678 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Օպտիկական խաբկանք ՝ սև կապույտ/ սպիտակ ոսկեգույն զգեստի առեղծվածը
    Հեղինակ՝ Valentina, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 63
    Վերջինը: 06.03.2015, 13:41
  2. Տաթևի Վանք. հոկտեմբերի 17-19
    Հեղինակ՝ tikopx, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 24.08.2010, 17:10
  3. Հոկտեմբերի 11-ին` կիրակի. անմոռանալի ճանապարհորդություն
    Հեղինակ՝ Nasha, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 07.10.2009, 15:45
  4. Արագացումով շարժման առեղծվածը
    Հեղինակ՝ enan, բաժին` Ֆիզիկա
    Գրառումներ: 38
    Վերջինը: 18.07.2009, 18:12
  5. Հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 99
    Վերջինը: 13.11.2007, 13:01

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •