Բիձա-ի խոսքերից
Արեք 8 ից հանենք պատահական զոհերին՝ 6 ոչ "մեջքայիններին", որ պարզ խոսենք:
Եթե մեր մեջքը ընտրական կեղծիքների նախահայրն ու նրա զաստավիտով մանկլավիկ դարձածն էին, ապա անձամբ ես էդ մեջքը ոչ ընդունում եմ, ոչ հարգում:
Մի ժամանակ հայերի մեջ էլ կար աղջիկ փախցնելը, զաստռավիտով ամուսնանալն ու աղջկան ու աղջկա կողմին փաստի առաջ կանգնացնելը: Հետո էլ, երբ արդեն երեխա էր ծնվում, ստիպված, աղջիկը, աղջկա ծնողները համակերպվում էին դրությանը ու տարիներ անց այդ ընտանիքը նույնիսկ նորմալ էլ կարող էր համարվել:
Թուրքերից վերցրած վայրենություն էր, որը մենք՝ քրիստոնյա հայերս, առանց երկար բարակ մտածելու վերցրել ու օգտագործում էինք:
Իսկ ըստ ներկա արևմտյան հասարակական ու իրավական մոտեցումների դա ընդամենը բռնաբարություն է ու այն կատարողը պետք է դատվի, որոշ երկրներում նույնիսկ մահապատժի: Եվ որ ամենակարևորն է, այդ հանցանքը վաղեմություն չունի: Ռոման Պոլոնսկուն 33 տարի հետո բռնին կզցրեին, չէ՞:
Բայց մերն ուրիշ է, Մենք թքած ունենք, որ "մեջքը" 95-96-ին բռնաբարեց հայկական ընտրական ու քաղաքական համակարգերը, որ իրա կողմից շլնքից բռնած ու ընտրական ասպարեզ քարշ տված մեջքի "մյուս կեսը" այլանդակեց 98-ի ընտրությունները ու մեջք ասածը թատրոնով պրեզիդենտ կարգեց աղվանացի "տղամարդուն":
Ու հիմա էլ, տարիներ անց, մենք 1000 տոկոս համոզված ենք, որ էդ մեջքը որ մնար հեսա-հեսա, մեզ սաղիս էր դզելու, աշխարհ էր շուռ տալու:
Կա գոնե մի հատ ապացույց էդ սին հույսերի՞: Մեջքի հիմնական հատվածի, գժի թղթով բանակից ազատված ֆուտբոլի տրեների արածն ու չարածը գիտենք: Իրա մանկլավիկի ջերմոց քանդել ու պարտ- ցեխավիկներ բուծելը գիտենք: Էդ որ գերբնական ուժերի ու շնորհքների հաշվին դրանք պտի 180 աստիճան շուռ գային ու սկսեին հայի համար աշխատել՞:
Նաև թատրոններից հետո նաղդ տարի ու կես իշխանություն ունեին, ինչ էին դզել՞: Իրա ախպերն էր ցեմենտի գործից ձեռ քաշել՞ Մկների վերջն էր տվել՞: Շամպանսկի շրխկցնելն էր թարգվել՞:
Ոչ մի ապացույց չկա: Բայց կա մարմաջը, թե սաղ լավ էր, հեսա-հեսա էր, բայց մի քանի խելագար մեջտեղ ընկան ու մեր տունն ավիրեցին:
Լավ, ենթադրենք:
Բայց հիմնական հարցը ոչ թե "ում էր դա ձեռնտու", կամ "ով շահեց"-ն է, այլ նախ և առաջ այն՝ թե "ինչու 5 հայ մարդ դա արեցին": Կարևոր չէ ռուսների պասով կամ զաստավիտով, քոչարյանի կամ մյուսների մուղամներով: Կարևորն այն է՝ թե "ինչու դա արեցին"՞ :
Լավ մեկը շպիոն էր, մյուսը ախպեր էր, մյուսը քեռին էր, բա էն մյուս երկուսն ու մնացած օգնողները, դրանք էլ էին աննորմալ՞:
Ուրեմն էդ 5-ը էնքան խելք ունեին, որ իրենց ծրագրերը ազգ ու տակից թաքուն պահեին, գնային մտնեին պառլամենտ ու իրենց գործն անեին, բայց խելք չունեին իրենց մի անգամ հարցնելու, թե էս ինչ քայլի ենք գնում՞: Գնում ենք հայ ազգի մեջքը կոտրելու՞: Բա լավ ենք մտածել՞: Բա արժի՞: Բա ճիշտ ենք անում՞: Բա կարող ա մենք ռուսների, քոչի, կամ ալեքսանի ձեռի գործիք ենք՞: Կարող ա մենք շուռուպ ենք, կօգտագործվենք ու բանտում կփտենք՞:
Չկան էս հարցերը, բայց փոխարենը հասել էնք 1979 դեկտեմբերի 27 , աֆղանստան, ամին ու թառակի:
Եթե ռուսները, քոչն ու ալեքսանն են կազմակերպել, բայց հայերի մեջ գտնվել է 5 տականք որ գնացել ազգի "մեջք" ա կոտրել, ուրեմն էդ "մեջքը" գոնե էդ 5-ի ու կողքինների համար ոչ թե մեջք, այլ հանցագործ, աղջիկ բռնաբարողին հավասար մի բան է եղել, որին տեղն է եղել արժանին մատուցելը:
Էս հարցը ամենալուրջ հարցն է, բայց սարքել ենք ողեվիլ ու պլաստինկեն դրած ինչ աբառոտով ուզում ֆռցնում ենք:
Էջանիշներ