Ինչքան պիտի շեղվեք թեմայից…հստակ քննարկում եմ առաջադրել…դժվար ա՞ մնալ թեմայի շրջանակներում…
Ավելացվել է 1 րոպե անց
Մինչդեռ պիտի փորձեիր հավատալ, որ քո մոլորության վերաբերյալ մի երգ էի հիշել…մեջբերումս էլ ուշադր կարդայիր…քո խոսքերն էին…
Ինչևէ…ես արդեն ասել եմ՝ այստեղ խոսում ենք փաստերով…
Վերջին խմբագրող՝ Ծով: 21.03.2008, 20:52: Պատճառ: Գրառման ավելացում
Թեմայի վերնագիրը շատ խելացի է: Մենք երբեք չենք իմանա` այդ ոճիրի արմատները որտեղից են գալիս:
Այդ լույսի աղբյուրի մասին ես իմ կարծիքը գրել եմ՝ http://www.akumb.am/showthread.php?t=20629&page=4։ Կարծիքս չի փոխվի թեկուզ բոլոր հաղորդումներն էլ նայեմ։ Սարսափելի վառած յուղի հոտ է գալիս, նույնիսկ ավելին, ձեթ–օճառի կոմբինատը խղճուկ բուդկա է սրանց դիմաց։ Ինֆորմացիայի սուր դեֆիցիտով չտառապելու ու ազդեցության տակ չընկնելու համար նայեք նաև ճիշտ հակառակ ինֆորմացիոն աղբյուրները, օրինակ այստեղ՝ http://septemberi21.blogspot.com/2007/11/27.html։ Ոչ մեկն էլ հիմք չի, եթե առանց տրամաբանությունը աշխատեցնելու կուրորեն հավատաք։
Ուզում ես ասես, կազմակերպել են ամերիկացիները ու ռուսները համատեղ? Եթե տենց ես մտածում, ապա դա տենց չի կարող լինել` ընտրիր մեկը` կամ ռուսները կամ ամերիկացիները, որտև ամերիկացիների ու ռուսների շահերը հակադիր բևեռներում են (սովորաբար): Ես օրինակ ավելի հակված եմ, որ կազմակերպել են և իրականացրել են ռուսները: Հիշի, թե Վազգենի մահից մի քանի օր առաջ Վազգենը գնացել էր Ռուսաստան, ու "ներքին" կարգով ասում էին, որ Վազգենը տարաձայնություններ է ունեցել ռուս իշխանավորների հետ` կապված մի շարք շատ կարևոր ռազմավարակն խնդիրների հետ:
Ես մտածում եմ, որ 27-ի դեպքերը ոչ Սերժի, ոչ Ռոբերտի, ոչ էլ Լևոնի հետ կապ չունի: Բայց էտ երեքին էլ հանարորա, որ ձեռք տվեց Վազգենի վերանալը:
Իսկ ինչ ի նկատի ունեիր ասելով` "Նրանք ամենաշատը եղել են էտ գործի մեջ շարքային հրաման կատարողներ:" ? Ինչ հրաման պետքա կատարեին?
Այս հարցի պատասխանը կարելի է գտնել, հետեվյալ սայթի՛ մարտի 20-ի տեսանյութի մեջ:
LOUYSWORD.com
Հարցեր կարելի՞ է։
1. Դու բոլոր հարցերիդ պատասխանները այս կայքի՞ց ես ստանում, գիտե՞ս ինչու եմ հարցնում, գրեթե բոլոր գրառումներիդ մեջ հղում ես անում այս կայքին։ Նույնիսկ քահանաները Կտակարանին այդքան հղումներ չեն անում, ինչքան դու այդ լուսապայծառ ուորլդին։
2. Արդյո՞ք համարում ես այդ կայքի վերլուծությունները (ներողություն եմ խնդրում վերլուծություն բառի համար) տրամաբանված ու ճշմարիտ, ո՞րն է ըստ քեզ ավելի հավաստի ինֆորմացիա կամ հարցերի պատասխաններ տալիս, «Հայլու՞րը», թե՞ LOUYSWORD–ը։
3. Արդյո՞ք կարծում ես, որ այստեղ քննարկողները այդ կայքի տեղը չգիտեն, ու քո բազմաթիվ հղումերով իրոք լուսավորում ես քննարկողներին։
Պատասխանում եմ մի քիչ ուշացումով: Չէի տեսել :
Իմ ԽՈՐԻՆ համոզմամբ /այնքան ԽՈՐԻՆ, որ էնկողմ էլ չկա/ , 95-96 թվերից սկսած ռուսները ու ամերիկացիք ինչ կարևոր քայլ անում են, անում են իրար հետ մինչև վերջին ստորակետը համաձայնեցրած:
Իսկ սենց կարևոև քայլը չէր կարող լինել միակողմանի կազմակերպված ու իրագործված:
Եթե հետաքրքիր է թեման, ապա նոր թեմա բաց, մանրամասն խոսանք , զրուցենք:
Շատ ուղղակի իմաստով: Հրամանը տվել են, որ նրանց պետք է մաքրեն ասպարեզից, ու նրանք մի կողմից պետք է չխանգարեն, մյուս կողմից պետք է օժանդակեն /Հունանյան, Ալեքսան Հարությունյան ու դաշնակներ, և մյուս կողմից էլ ոճրագործությունից հետո ամեն ինչ սվաղեն գնա:
Ես խորապես համոզված եմ, որ մինչև Ազգային Ժողով ներխուժումը Քոչարյանը ու Սերժը դրա մասին գիտեին: Արդեն կարծես թե ապացուցված փաստ է, որ Նաիրի Հունանյանը ԿԳԲ-ի աշխատող էր, իսկ Սերժը ԿԳԲ-ի պետն էր, իսկ Քոչարին նրա ամենամոտիկ մարդը էս երկրի վրա:
Հռոմեացիները, կարծեմ, մի լավ մեթոդ ունեին. ասում էին, երբ ուզում ես պարզել, թե ով է իրադարձությունների հիմքում կանգնած, պետք է տաս մի հարց.
ում էր դա ձեռնտու, ով դրանից օգուտ ստաացավ:
Եթե հասկանանք, թե այդ միջադեպի արդյունքում ով օգուտ քաղեց իր համար, կհասկանանք, թե ով էր կազմակերպել 27ը:
Եթե կարծում եք, որ դա Հունանյանը չէր:
Մենք պետք է ուրախ լինենք, մեր պետությունը անցնում է զարգացման նոր մակարդակի, քանի որ այժմ իշխանության փորձում են գալ ոչ թե"тупо" զենքով, այլ քաղաքական պրոցեսների միջոցով:
Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 26.03.2008, 09:55:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ