http://hetq.am/arm/politics/8020/.......Նաիրի Հունանյանի «շնորհիվ», արտառոցը տեղի ունեցավ, եւ Հայաստանը երեք տարի գտնվում էր խորը քաղաքական ճգնաժամի մեջ:
Այդպիսի խորը քաղաքական ճգնաժամ Ռուսաստանն ապրել է 93-96 թթ.: Մասնավորապես, նախագահական ընտրություններից առաջ Բ. Ելցինը, խուսափելու համար իշխանափոխությունից՝ կոմունիստական իշխանության վերականգնումից, կնքեց, այսպես կոչված, «օլիգարխիական պայմանագիրը»: Նկատենք, որ իշխանության ներսում քննարկվում էին շատ ավելի վատ տարբերակներ, քան այն, ինչ իրագործվեց: Օրինակ` Բերեզովսկին առաջարկում էր հրաժարվել ընտրություններից, պայմանավորվել կոմունիստների հետ՝ նրանց հրավիրելով կառավարություն: Բերեզովսկու «վերնախավային դավադրության» սցենարն իրագործվեց այս տարի Հայաստանում. այդ համաձայնագիրն անիմաստ է դարձնում ընտրությունները եւ քաղաքական մրցակցության գաղափարը: Օլիգարխների օգնությամբ Ելցինը կեղծեց ընտրությունները, իսկ նրանց այդ ծառայության համար, փաստորեն, «նվիրեց» երկիրը: Երկու դեպքում էլ նոր համակարգի համար ճանապարհը հարթվեց խորհրդարանի նկատմամբ արյունոտ հաշվեհարդարի միջոցով: Դրանից հետո խորհրդարանը երկու երկրներում էլ դադարեց էական քաղաքական դեր խաղալ, վերածվեց իրականը սքողող «վարագույրի»:
Հայաստանում օլիգարխիական պայմանագիրը կնքվեց 2001-2002 թթ., որի կորիզը կազմեցին Ռ. Քոչարյանի բիզնեսմեն ընկերները՝ «ղարաբաղյան կլանը», բայց ոչ միայն նրանք: Այդ պայմանագրի էությունը հրաշալի արտահայտել է Բ. Ելցինը. «Վերցրեք այնքան իշխանություն, որքան կարող եք»: Մեկը զավթում է հսկողությունը Սյունիքի մարզի վրա, մյուսը՝ շաքարավազի բիզնեսի եւ այլն: Մեր երկրում Ռ. Քոչարյանի «շնորհիվ» կրկնվեց ելցինյան սցենարը. երկիրը նվիրվեց մի քանի կիսաքրեական օլիգարխների՝ կնքվեց «օլիգարխիական պայմանագիր»:
«Օլիգարխիական պայմանագրի» առանձնահատկություններից հիմնականն այն է, որ այդ պայմանագիրն առաջին հերթին լուծում է ոչ թե իշխանության կամ իրավունքների հարցը, այլ հանդիսանում է զինաթափման պայմանագիր. ամեն մեկն իր «գործն» է անում, մյուսները «չեն խանգարում» կամ պարզապես իրար չեն մորթում: Ռ. Քոչարյանը գոյաբանական կլանին հակադրեց տնտեսական-քաղաքական կլանը:
Արդեն 90-ականների կեսերին կար ժողովրդին զինաթափելու հարցը, որը դանդաղորեն լուծվում էր, բայց Ռ. Քոչարյանն այդ հարցում վճռական բեկում մտցրեց: Իշխող խավի տեսակետից, չափից ավելի շատ զենք կար մարդկանց մոտ, որը նրանց համար սպառնալիք էր: Ամերիկացիներն ասում են. «Աստված ստեղծեց մարդկանց հավասար, իսկ Կոլտը նրանց դարձրեց հավասար»: Զինաթափումը նախապատրաստական փուլ էր ապագա անարդար, անհավասար հասարակության ստեղծման համար: Տնտեսական վերաբաշխմանը նախորդեց զենքի վերաբաշխումը՝ զենքն անցավ սեքյուրիթիներին: «Առագաստ» սրճարանում նախագահ Քոչարյանի թիկնապահի կողմից Պողոս Պողոսյանի սպանությունն այդ վերաբաշխման դրամատիկ եւ խորհրդանշական պահերից է. սեքյուրիթին ցույց տվեց, որ ինքն է օրենքը: Մյուսը Երեւանի «ՏԵՑ-ի կռուգի» դիպվածն է, որը ցույյց տվեց, որ զինաթափման «օլիգարխիական պայմանագիրը» որոշ խնդիրներ ունի: 1998 թ.-ից սկսված քաոսը հարկ էր փոխարինել բռնի, անօրեն, բայց կայուն համակարգով: Ավելորդ է ասել, որ այդ «կայուն համակարգի» սկզբունքները փոխառված էին քրեական «ռազբորկաների» սկզբունքներից: ......
Էջանիշներ