User Tag List

Էջ 3 8-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 107 հատից

Թեմա: « Հոկտեմբերի 27-ի առեղծվածը »

  1. #31
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2007
    Գրառումներ
    184
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. « Հոկտեմբերի 27-ի առեղծվածը »

    Մեջբերում Guetta-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, իմ կարծիքով հոկտեմբերի 27-ի դեպքերի հետ իրականում ոչ՛ կապ ունի Լևոնը, ոչ՛ էլ Քոչարյանը կամ Սերժը: Դա հավանաբար արտաքին ուժերի գործն է: Իսկ թե ո՞ւմ, դա թողնում եմ յուրաքանչյուրիդ երևակայության վրա...
    Ճշմարիտ ես հարգելի հայրենակից, արտաքին մութ ուժերը օգտագործելով մեր ներքին մի քանի տականմքներին, սադրեցին այդ, որպեսզի մի քանի տասնամյակ իրար մեղադրելով իրար գզենք եւ ոտքի չըկանգնենք: Ցավոք ոմանք այս ընտրությունների ժամանակ այն օգտագործում են որպես խաղաքարթ, հատկապես Լ.Տ.Պ-ն: Համոզված եմ նա ընտրվելու դեպքում, նույնպես չի բացահայտելու: Միամիտ մարդիք էլ այն ընդունում են հալած յուղի տեղ:

  2. #32
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. « Հոկտեմբերի 27-ի առեղծվածը »

    Իսկ ինչ եք կարծում, գուցե ոչ թե դրսի ուժերի, այլ արտագալակտիկական ներթափանցում էր ? Կանաչ մարդուկներ, մեծ կլոր աչքերով ու տիեզերական գաղտնի հանձնարարությամբ` վերացնել կոնկրետ մարդկանց, որոնք խանգարում էին իրենց գալակտիկաների բնականոն ծաղկմանն ու զարգացմանը?
    Ինչ պակաս տարբերակա?

  3. #33
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,244
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. « Հոկտեմբերի 27-ի առեղծվածը »

    Մեջբերում Galatea-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինչ եք կարծում, գուցե ոչ թե դրսի ուժերի, այլ արտագալակտիկական ներթափանցում էր ? Կանաչ մարդուկներ, մեծ կլոր աչքերով ու տիեզերական գաղտնի հանձնարարությամբ` վերացնել կոնկրետ մարդկանց, որոնք խանգարում էին իրենց գալակտիկաների բնականոն ծաղկմանն ու զարգացմանը?
    Ինչ պակաս տարբերակա?
    Հայաստանում ամեն ինչ էլ հնարավոր է, Հայաստանը «հրաշքների» երկիր է:

  4. #34
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. « Հոկտեմբերի 27-ի առեղծվածը »

    Արտասահմանյան հատուկ ծառայությունների հրահրած հանցանք
    Հատուկ կազմակերպած Կաթողիկոսի ձեղնադրման օրը որպես մասոնական նամյոկ վերնախավին: Որ շատ չթրպտաք ու վեր վեր թռնեք ձեր հաղթանակներով: Խելոք պահվածքի համար ՀՀ-ի իշխանությունները «պարգևատրվեցին» ու 2000-ի սկզբին չնայած լարված քաղաքական վիճակին Հայաստանին ընդունեցին Եվրախորհուրդ:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  5. #35
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. « Հոկտեմբերի 27-ի առեղծվածը »

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտասահմանյան հատուկ ծառայությունների հրահրած հանցանք
    Հատուկ կազմակերպած Կաթողիկոսի ձեղնադրման օրը որպես մասոնական նամյոկ վերնախավին: Որ շատ չթրպտաք ու վեր վեր թռնեք ձեր հաղթանակներով: Խելոք պահվածքի համար ՀՀ-ի իշխանությունները «պարգևատրվեցին» ու 2000-ի սկզբին չնայած լարված քաղաքական վիճակին Հայաստանին ընդունեցին Եվրախորհուրդ:
    Այնպես կատեգորիկ ու համոզված եք գրել, ասես վերը նշված մասսոնական լոժայում ձեր անվանական տեղն ունեք: Գոնե կես բերան գրեք` իմ կարծիքով

  6. #36
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. « Հոկտեմբերի 27-ի առեղծվածը »

    Մեջբերում սիսար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճշմարիտ ես հարգելի հայրենակից, արտաքին մութ ուժերը օգտագործելով մեր ներքին մի քանի տականմքներին, սադրեցին այդ, որպեսզի մի քանի տասնամյակ իրար մեղադրելով իրար գզենք եւ ոտքի չըկանգնենք: Ցավոք ոմանք այս ընտրությունների ժամանակ այն օգտագործում են որպես խաղաքարթ, հատկապես Լ.Տ.Պ-ն: Համոզված եմ նա ընտրվելու դեպքում, նույնպես չի բացահայտելու: Միամիտ մարդիք էլ այն ընդունում են հալած յուղի տեղ:
    Միամիտ ինքնախաբեություն կամ հասարակ անտեղյակություն, որի պատճառով մարդկությունը այն ամենը ինչ չեր հասականում ինչպես է լինում պատասխանատու աստվածներ էր հնարում ու նրանց աղոթում...

    Ինչ էք կարծում ինչ է սպասում նրան, ով կփորձի կարգի հրավիրել Սիցիլիայում նստած ժողովրդի արյուն խմող պետական փողերով էժանագին բնակարաններ կառուցող, բայց որպես թանկարժեք էլիտար վաճառող մաֆիոզիներին՞

    Պետք չի ինքնասփոփությամբ զբաղվել – մեր Հայաստանի ներսում գողականների ավլեի քան օրինապահների հարգված լինելուց է գալիս նման իրավիճակը և մասնավորաբար նման դեպքերը, ինչպես պառլամենտում ծեծկռտուքներ ու ընդհուպ սպանություն։

    Այդ մարդկանց կյանքի էությունը թալանածը պահելն է ու կատաղած շների նման ամեն մեկին կհոշոտեն, եթե փորձես կարգի հրավիրել – ինչը եվ Վազգեն Սարգսյանը ու Կարեն Դեմիրճյանը համարելով իրենց Հայաստանի գարանտներ, փորձել են կարգավորել...

  7. #37
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. « Հոկտեմբերի 27-ի առեղծվածը »

    Այն որ Հոկտեմբերի 27 տեղի ունեցավ ու ինչ որ մարդիկ համարեցին, որ այդպես կարելի է Հայաստանում իխանություն փոխել, անկախ նրանից, ովքեր էին նրանք, որտեղից ինչ նպատակներով, ՀԱՐՑԸ հայ ժողովրդի համար շատ ավելի ճակատագրական է, որ Հոկտեմբերի 27 բնական վերջաբանն էր այն երևույթի, որի հիմքը դրվեց 1996Ին ԼՏՊի կողմից։ Այն որ ԼՏՊն ժողովրդի ընտրությունների արդյունքի վրա թքած ուներ ու ունի, հանգեցրեց նրան, որ ուրիշ ոչինչ չեր մնում այն մարդկանց, ով ծանկանում էր ԼՏՊի ձեռքից իշխանությունը վերցնել, հեղաշրջումներ ու տեռոր կազմակերպել...

    Տեր-Պետրոսյանը տանկերը մտցրեց քաղաք` վարկաբեկելով նաեւ մեր այն բանակը, որը ինքը չէր ստեղծել, եւ որը հաղթանակներ էր բերում ռազմաճակատից: Եվ այդ ժամանակ առաջացավ այս նախադասությունը, որ 100 տոկոսով էլ ձայն ստանան, չենք թողնի: Այսինքն` դրանով փակվեց քաղաքական պայքարը, դրանով փակվեց միտումը, որ ընտրությունների միջոցով այս երկրում ինչ-որ բան կարելի է փոխել: Եվ դրանից հետո ի՞նչ ձեւեր մնացին` մնաց հեղաշրջում, մնաց տեռոր: Հեղաշրջում եղավ 1998 թվականին, տեռոր եղավ հոկտեմբերի 27-ին:
    http://elections.a1plus.am/news/326/

  8. #38
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. « Հոկտեմբերի 27-ի առեղծվածը »

    Ժողովուրդ, ասում են Նաիրի Հունանյանը կախվել ա բանտում: Դա ճիշտ ա?

  9. #39
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. « Հոկտեմբերի 27-ի առեղծվածը »

    Մեջբերում Victory_-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, ասում են Նաիրի Հունանյանը կախվել ա բանտում: Դա ճիշտ ա?
    հեչ հավատս չի գալիս նրան բավականին լավ պայմաններւմ էին պահում հիմա էլ լուրեր կան որ գնացել է Ֆրանսիա

  10. #40
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. « Հոկտեմբերի 27-ի առեղծվածը »

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    հեչ հավատս չի գալիս նրան բավականին լավ պայմաններւմ էին պահում հիմա էլ լուրեր կան որ գնացել է Ֆրանսիա
    ... Ձմեռային արձակուրդներն անցկացնելու
    When life gives you lemons, make lemonade

  11. #41
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,277
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. « Հոկտեմբերի 27-ի առեղծվածը »

    Մեջբերում Victory_-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, ասում են Նաիրի Հունանյանը կախվել ա բանտում: Դա ճիշտ ա?
    Էտ դու որտե՞ղ ես մնում, որ մի քանի տարում նոր տեղա հասնում լուրը
    էտ լուրը մի քանի տարի առաջ էլ կար


  12. #42
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. « Հոկտեմբերի 27-ի առեղծվածը »

    Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ամենեվին էլ դեմ չէր

    «Գագիկ Ջհանգիրյանը կողմնակից է եղել «Հոկտեմբերի 27»-ի քրեական գործից անջատված մասի վարույթը կարճելուն» վերնագրով հաղորդագրություն է տարածել ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը: Հաղորդագրության մեջ ասվում է. «Հաշվի առնելով, որ վերջին օրերին տարբեր անձանց եւ ուժերի կողմից բավական շատ է շահարկվում 1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ահաբեկչության փաստի առթիվ հարուցված քրեական գործը, դրանից առանձին մաս անջատված վարույթը կարճելու մասին որոշումը՝ ստորեւ ներկայացնում ենք որոշ մանրամասներ նշված քրեական գործի քննության ընթացքի մասին.
    «1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային Ժողովում տեղի ունեցած ահաբեկչական ակտի առթիվ նույն օրր՝ 1999թ. հոկտեմբերի 27-ին, հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի, 99-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ կետերի հատկանիշներով: 1999 թվականի հոկտեմբերի 28-ին, քրեական գործն ընդունվել է ՀՀ զինվորական դատախազության և նախաքննության անմիջական ղեկավարումը դրվել է ՀՀ զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի վրա։
    Հոկտեմբերի 30-ին կազմվել է զինվորական դատախազության 20 քննիչից բաղկացած քննչական խումբ: 1999թ. նոյեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը ստանձնել է Արամ Սարգսյանը՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհ դարձած վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը եւ պաշտոնավարել շուրջ 5 ամիս՝ մինչև 2000թ. մայիսի 2-ը: Իսկ գլխավոր դատախազի պաշտոնում Արամ Սարգսյանի ներկայացմամբ 1999 թվականի նոյեմբերի 16-ին նշանակվել է վերջինիս մտերիմ Բորիս Նազարյանը՝ պաշտոնավարելով մինչև 2001թ. փետրվարի 20-ը, որից հետո ՀՀ գլխավոր դատախազ է նշանակվել Արամ Թամազյանը:
    Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Նաիրի և Կարեն Հունանյաններին, էդուարդ Գրիգորյանին, Դերենիկ Բեջանյանին, Վռամ Գալստյանին, Աշոտ Կնյազյանին և Համլետ Ստեփանյանին մեղադրանքներ են առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով (Նաիրի և Կարեն Հունանյաններին, էդուարդ Գրիգորյանին, Դերենիկ Բեջանյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասով, 61-րդ հոդվածի 1–ին մասով, 15-61-րդ հոդվածի 1-ին մասով, 67-րդ հոդվածով, 96-րդ հոդվածի 2-րդ մասով, 130-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերով և 232-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Վռամ Գալստյանին, Աշոտ Կնյազյանին ե Համլետ Ստեփանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասով, 61-րդ հոդվածի 1-ին մասով, 15-61-րդ հոդվածի 1-ին մասով, 96-րդ հոդվածի 2-րդ մասով, 130-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերով ու 232-րդ հոդվածի 1-ին մասով)։
    Քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել նաև՝ Արմեն Հարությունյանին՝ նախապատրաստվող հանցագործության մասին հաստատապես իմանալու ու իրավապահ մարմիններին չհայտնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածով, Սարգիս Եթիմյանին, Սաշիկ Ղլեչյանին և Միսակ Մկրտչյանին՝ ապօրինի հրազեն ու ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 232-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև՝ Արմեն Գասպարյանին ու Ավետիք Մինասյանին՝ իրենց պաշտոնեական պարտականությունների կատարման նկատմամբ հանցավոր անփույթ վերաբերմունք դրսևորելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածով։
    Միաժամանակ իրենց ծառայական պարտականությունների կատարման հարցում թերանալու համար ՀՀ ՆԳ նախարարի (ՀՀ ոստիկանապետի) 1999թ. դեկտեմբերի 9-ի թիվ 545 հրամանով պատասխանատվության է ենթարկվել 21 պաշտոնատար անձ, նրանց թվում՝ 13-ը հեռացվել են համակարգից, 3-ն ազատվել են զբաղեցրած պաշտոններից, 2-ը՝ նախազգուշացվել պաշտոնին ոչ լրիվ համապատասխանելու մասին, իսկ 3-ին՝ հայտարարվել է խիստ նկատողություն։
    2000թ. դեկտեմբերի 1-ին քրեական գործը՝ վերոհիշյալ 13 անձանց մասով ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան, իսկ մեղադրական եզրակացությունը հաստատվել է ՀՀ զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի կողմից։
    Դատարանում մեղադրանքը պաշտպանել է զինվորական դատախազի տեղակալի գլխավորությամբ գործող 5 դատախազներից ձեւավորված խումբը: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2003թ. դեկտեմբերի 2-ի դատավճռով Նաիրի Հունանյանն ու ահաբեկչության նրա անմիջական հանցակիցները դատապարտվել են ցմահ ազատազրկման։ Վերադաս դատական ատյանները մերժել են 3 ամբաստանյալների ներկայացրած բողոքները եւ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողել անփոփոխ:
    Թեեւ Նաիրի Հունանյանը ցուցմունքներ էր տվել, որ հանցագործության միակ կազմակերպիչը և ղեկավարը հանդիսացել է ինքը, իրենից ու խմբում ընդգրկված անձանցից՝ Կարեն Հունանյանից, էդուարդ Գրիգորյանից, Վռամ Գալստյանից, Դերենիկ Բեջանյանից, Աշոտ Կնյազյանից և Համլետ Ստեփանյանից բացի այլ անձինք հանցագործությանը մասնակցություն կամ հանցակցություն չեն ունեցել, այնուհանդերձ քրեական գործից 2000թ. հուլիսի 11-ին կայացված որոշմամբ անջատվել էր առանձին վարույթ՝ հանցագործության հնարավոր կազմակերպիչների, մասնակիցների, օժանդակողների հայտնաբերելու համար։
    Անջատված մասով քրեական գործի նախաքննությունը 2 տարի 9 ամիս իրականացվել է զինվորական դատախազությունում՝ զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի անմիջական ղեկավարությամբ, իսկ 2003թ. մարտի 14-ից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արամ Թամազյանի հանձնարարությամբ, ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունում։
    Կատարվել են հնարավոր բոլոր անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունները՝ 172 հարցաքննություն, բազմաթիվ առերեսումներ, զննություններ, առգրավումներ, նշանակվել են փորձաքննություններ։ Պահանջվել և ուսումնասիրվել են բազմաքանակ փաստաթղթեր։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ ՀՀ ոստիկանությանը, ազգային անվտանգության ծառայությանը, զինվորական ոստիկանությանը, ինչպես նաև հետաքննության այլ մարմիններին տրվել է 46 հանձնարարություն։ Նախաքննության ընթացքում քննչական խմբի անդամներ են գործուղվել Վրաստանի Հանրապետության Բաթում և Ուկրաինայի Հանրապետության Եվպատորիա քաղաքներ, որտեղ նույնպես կատարվել են բազմաթիվ քննչական գործողություններ։
    Քննարկվել են տուժողների իրավահաջորդների և նրանց ներկայացուցիչների կողմից ներկայացված բոլոր միջնորդությունները: Նրանց կողմից ներկայացված 21 միջնորդությունից մերժվել՝ 9-ը, որոնցից 5-ը վերաբերել է նույն հարցին ՝ տեսաերիզների փորձաքննության նշանակմանը, որն ի վերջո բավարարվել է, 2-ը ՝ դատարան ուղարկված քրեական գործով կայացված որոշումների վերացմանը, 1-ական՝ նույն գործով ամբաստանյալի առողջական վիճակի և քրեական գործից անջատված մասով հարցաքննված անձանց վերաբերյալ տվյալներ ներկայացնելուն։
    Անջատված մասի նախաքննության ժամկետը երկարացվել է 25 անգամ, սակայն բացի դատապարտված անձանցից, հանցագործության այլ մասնակիցներ, կացմակերպիչներ, կատարողներ, դրդիչներ և օժանդակողներ չեն հայտնաբերվել։
    Ուստի 2004թ. նոյեմբերի 11-ին կայացված պատճառաբանված որոշմամբ անջատված մասով քրեական գործի վարույթը կարճվել է։ Մինչ կարճելու մասին որոշում կայացնելը նախաքննության արդյունքները քննարկվել են ՀՀ դատախազության 2004 թվականի նոյեմբերի 9-ին տեղի ունեցած կոլեգիայի նիստում, որին հրավիրվել եւ մասնակցել են «Հոկտեմբերի 27-ի» քրեական գործի եւ դրանից անջատված մասի նախաքննության մեջ ներգրավված բոլոր քննիչները, օպերատիվ աշխատողները, նրանց թվում՝ զինվորական դատախազության քննիչները եւ զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը՝ կոլեգիայի անդամի կարգավիճակով:
    Քննարկման ժամանակ ելույթ է ունեցել նաեւ զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը եւ ընդգծել քրեական գործի վարույթը կարճելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ իրականում «Հոկտեմբերի 27-ի» քրեական գործից մաս անջատելու 2000 թվականի հուլիսի 11-ի որոշումը եղել է անօրինական՝ թելադրված քաղաքական իրավիճակով: Ըստ նրա՝ 2000 թվականի հուլիսին 11-ի որոշումը նպատակ է ունեցել հանդարտեցնել քաղաքական լարվածությունը, որին, ի պատասխան, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, կոլեգիայի անդամ Գ.Դանիելյանը նկատել է, որ այդ որոշումը ճիշտ հակառակ ազդեցությունն է ունեցել եւ քաղաքական լարվածությունն ավելի է սրել: Կոլեգիայի արձանագրությունը եւ բոլոր նյութերը պահպանվում են:
    Կոլեգիան 09.11.04թ. ընդունված միաձայն որոշմամբ համաձայնել էր, որ անջատված մասով կատարվել են անհրաժեշտ բոլոր քննչական, օպերատիվ-որոնողական գործողությունները, քննարկվել, հետազոտվել եւ գնահատվել են հավանական վարկածների կապակցությամբ հավաքված բոլոր ապացույցները, հանգամանքներն ու փաստերը, որի արդյունքում բացի դատապարտված անձանցից հանցագործության այլ մասնակիցներ՝ կազմակերպիչներ, կատարողներ, դրդիչներ եւ օժանդակողներ չեն հայտնաբերվել:

    Առնվազն տարօրինակ է, որ անջատված մասով քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումից 3 տարի հետո միայն Գագիկ Ջհանգիրյանը բողոքում է այդ որոշման դեմ, որի օրինականության հարցը անցած տարիներին ոչ միայն Գ.Ջհանգիրյանը, այլ ընդհանրապես ոչ ոք, այդ թվում տուժողներն եւ նրանց իրավահաջորդները չեն վիճարկել, որոշումը չեն բողոքարկել»:
    ԱՂԲՅՈՒՐ` panorama.am

  13. #43
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    30
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. « Հոկտեմբերի 27-ի առեղծվածը »

    http://groups.google.com/group/verjin-huis
    Այստեղ գրեթե ամեն ինչ կա Հոկտեմբերի 27-ի հետ կապված…
    Քանի որ հին էջերն արդեն երևան կգան, ես էլ չեմ սրբագրի դրանք…
    Վերջերս Քաղպաշտպանության դասախոսս /ի դեպ կարծես թե իշխանամետ/ ահաբեկչության մասին դասախոսություն էր կարդում։ Խոսքս Միջազգային ահաբեկչության մասին է։ Մենք խնդրեցինք նրան անդրադառնալ հոկտեմբերի 27-ին, շրջանցեց։
    Հետո նորից խնդրեցինք…ասաց. «Մոռացե՛ք»։
    Հետո մինչ խոսում էր Ալքաիդայից, Բեն Լադենից և նրանց յոթ փուլերից, մենք նորից մի կերպ ակնարկեցինք հոկտեմբերի 27-ը, ասաց .«Խայտառակ ահաբեկչություն էր ազգային ժողովում ու սկսեց մեզ սովորեցնել, թե ինչպես պահենք մեզ, եթե նման ծայրահեղականներ հանկարծ բացեն լսարանի դուռը ու մեզ պատանդ վերցնեն»։
    Մենք սկսեցինք հարցեր տալ ընդհուպ մինչև ամենահասարակը՝ Ալեքսան Հարությունյանի գործի կարճվելը։
    Էս մարդը էս անգամ կատաղած ասեց. «Մոռացե՛ք հոկտեմբերի 27-ը»։
    Ես հարցրի.
    —Ինչու՞…
    —Ինքը բառիս բուն իմաստով չլսելու տվեց։
    Հետո ինքը որոշեց կարծել, թե ինչ պիտի անի իշխանությունը սեփական երկրում ահաբեկչություններից խուսափելու համար…
    Եվ մինչ ինքը կկարծեր, ես բարձրաձայնեցի .«Պիտի ինքը լինի տեռորիստների հավաքածու ու ես ուզում եմ, որ դուք մեզ ասե՛ք համարում եք արդյոք Հոկտեմբերի 27-ը բացահայտված…
    զանգը հնչեց…ու դասախոսը փախավ…
    Եթե ես մարտի 1-ն ու 2-ը համարում եմ հենց հոկտեմբերի 27-ի շարունակություն, ուրեմն չեմ կարող հոկտեմբերի 27-ը չհամարել ներկա իշխանությունների արյունոտ ձեռքերի արգասիք…/Չեմ բացառում, որ գերհրամանը դրսից էր/

    Ավելացվել է 9 րոպե անց
    Մեջբերում սիսար-ի խոսքերից Նայել գրառումը
    27-ի ողբերգական դեպքերը, արդյունք են մեծ քաղաքական խաղերի, դա հեղաշրջման փորձ էր, փորձ արվեց վերից վար հեռացնել այն օրերի իշխանություններին, սակայն ձախողվեց: բացառում եմ Ռ.Ք-ի եւ Ս.Ս-ի մասնակցությունը, դա անշուշտ մի օր կըպարզվի: միաժամանակ հիշեցնեմ... անձամբ նրանց չեմ համակրում, իմ նախընտրած թեկնածուն՛ Արթուր Բաղդասարյանն է:
    Մոլորված եմ ինչպես երկինքը անձրևի…
    Վերջին խմբագրող՝ Ծով: 21.03.2008, 03:03: Պատճառ: Գրառման ավելացում

  14. #44
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2008
    Գրառումներ
    48
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. « Հոկտեմբերի 27-ի առեղծվածը »

    Ասենք թե իմացանք ով էր պատվիրել ու ինչու հետո? : Մի քանի տարի հետո մոռանալունք էլի; ԼՏՊ ի ու ՀՀՇ ծաղկուն տարիներին կար պետական պատվերով պահվող ու Վանոի կողմից հովանավորվող մարդասպանների խումբ, Սահակյանի գլխավորությամբ......
    10 անցավ արդեն մոռացել ենք , գոռում ենք Լևոն, Լևոն

  15. #45
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. « Հոկտեմբերի 27-ի առեղծվածը »

    Դու կմոռանաս , որովհետև դա քեզ չի վերաբերում , դա մեզ վերաբերում ՝ ՀՀ քաղաքացիներիս :

Էջ 3 8-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Օպտիկական խաբկանք ՝ սև կապույտ/ սպիտակ ոսկեգույն զգեստի առեղծվածը
    Հեղինակ՝ Valentina, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 63
    Վերջինը: 06.03.2015, 13:41
  2. Տաթևի Վանք. հոկտեմբերի 17-19
    Հեղինակ՝ tikopx, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 24.08.2010, 17:10
  3. Հոկտեմբերի 11-ին` կիրակի. անմոռանալի ճանապարհորդություն
    Հեղինակ՝ Nasha, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 07.10.2009, 15:45
  4. Արագացումով շարժման առեղծվածը
    Հեղինակ՝ enan, բաժին` Ֆիզիկա
    Գրառումներ: 38
    Վերջինը: 18.07.2009, 18:12
  5. Հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 99
    Վերջինը: 13.11.2007, 13:01

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •