Արդեն զզվել եմ մարդկանց շախմատային քայլերից: Ախր ես շախմատ խաղալ չգիտեմ: Ե՞րբ են բոլորը սկսելու նորմալ, պարզ հարաբերություններ: Թե չէ զզվում եմ, երբ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ պետք է ժամերով մտածեմ, որ չպարտվեմ:
Արդեն զզվել եմ մարդկանց շախմատային քայլերից: Ախր ես շախմատ խաղալ չգիտեմ: Ե՞րբ են բոլորը սկսելու նորմալ, պարզ հարաբերություններ: Թե չէ զզվում եմ, երբ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ պետք է ժամերով մտածեմ, որ չպարտվեմ:
Lion (13.05.2010)
Իսկ ի՞նչ ես հասկանում նորմալ, պարզ հարաբերություններ ասելով. առանց մտածելու գործե՞լ։ Ամեն մարդ ինքն է որոշում, թե ո՛ր քայլն անելուց առաջ քանի՛ րոպե կամ քանի՛ ժամ մտածի, և դրա համար որևէ մեկին մեղադրելու իրավունք ոչ ոք չունի։Բյուրակն-ի խոսքերից
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Սովորի «շախմատ» խաղալ, անպայման, թե չե լավագույն դեպքում պատային վիձակում կհայտնվես:Բյուրակն-ի խոսքերից
Բյուր, իսկ դու չգիտեի՞ր, որ շախմատը հենց իրական կյանքի մոդելավորման արդյունքում է ստեղծվել
Է՜հ, շախմատը դեռ ոչինչ, ես կյանքն ավելի շատ «Մաֆիա» խաղին եմ նմանացնում![]()
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Մաֆիա եմ ուզեւմ խաղալ![]()
Մի՞թե չես զգում, որ բոլորն էլ դրանով են զբաղված...Artgeo-ի խոսքերից
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Բյուր, դու քո քայլերը կյանքում կարող ես պլանավորես չինգ-ա-չունգով: Լավ կստացվի:![]()
Ա՛ն, էլի սխալ հասկացար: Ես չեմ ասում որևէ քայլ անելուց առաջ պետք չէ մտածել, ես պարզապես ուզում եմ, որ այնպես լինի, որ մտածել պետք լինի միայն քեզ համար, հաղթանակի կամ պարտության հարց չլինի, այլ ապրես այնպես, ինչպես ուզում ես:
Չնայած Արշակը ճիշտ նկատեց… Երևի «Մաֆիան» ավելի մոտ է դրան:
Չէ, ես հենց այդպես էլ հասկացել էի։Բյուրակն-ի խոսքերից
ՈՒ շատ լավ պատկերացնում եմ քո ասած հոգեվիճակը, երբ թվում է, թե չորս կողմից քեզ ուզում են թակարդը գցել, և դու ստիպված ես անընդհատ զգոն լինել, անընդհատ միջոցներ գտնել թակարդը չընկնելու համար։ Դա իրոք շատ ծանր ու տհաճ երևույթ է։ Ուղղակի, որ գրել ես.
դրա համար էի այդպես գրել։ Պարզապես հարցն այն է, որ ոչ ոք էլ չի սիրում պարտվել, և երբ տեսնում ես, որ դիմացինդ լուրջ մարտավարություն է մշակում հաղթելու և, համապատասխանաբար, քեզ պարտության մատնելու համար, ստիպված դու էլ ես սկսում նույնն անել, որ չպարտվես։ Իսկ եթե դրան նշանակություն չտայիր, ապա դա քեզ չէր էլ անհանգստացնի։ Բայց, նորից եմ ասում, ոչ ոք էլ չի սիրում պարտվել, դրա համար էլ կյանքը մշտական լարված պայքար է...Թե չէ զզվում եմ, երբ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ պետք է ժամերով մտածեմ, որ չպարտվեմ:![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ա՛ն, նորից սխալ ես հասկացել: Այստեղ եթե բոլորը միմյանց երեսին պարզ ասեն, թե ինչ են ուզում, բոլորի համար էլ լավ կլինի, հաղթողներ ու պարտվողներ չեն լինի:
Իսկ դու մի՞շտ ես մարդկանց երեսին ասում, թե ինչ ես ուզում։ Օրինակ, այս թեման որ բացել ես, ուրեմն քեզ ինչ-որ բաներ ստիպել են, որ բացես, չէ՞։ Այսինքն՝ դու համարում ես, որ ինչ-որ մարդիկ քո երեսին ամեն ինչ չէ, որ պարզ ասում են, բայց ընդունիր, որ դու էլ ես նույնն անում, երբ այսպես վերացական գրառումներ ես անում՝ իրականում կոնկրետ բաներ ու կոնկրետ մարդկանց նկատի ունենալով։Բյուրակն-ի խոսքերից
Կամ էլ... ես էլի, ինչպես միշտ, ամեն ինչ սխալ եմ հասկանում...![]()
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Բնական է, կոնկրետ իրավիճակ նկատի ունեմ, այլապես այս թեման ինձ չէր անհանգստացնի: Դու էլի սխալ ես հասկացել ինչ-որ բան, բայց այնպես չէ, ինչպես դու ես ենթադրում:Ուղղակի կոնկրետ մարդկանց մասին այստեղ գրելն իմաստ չունի, քանզի նրանք Ակումբի հետ բացարձակապես կապ չունեն:
Չնայած որ շա՜տ խորանանք, գուցե այստեղ էլ նմանատիպ հարաբերություններ կգտնենք: Հետո, երբ մեկն արդեն առաջինը քեզ հետ պարզ չէ, ինչ-որ շախմատային քայլ է անում, դու ստիպված ես լինում մտնել խաղի մեջ, և պարզությունն անմիջապես կորում է: Ուզես էլ, չես կարող պարզ լինել, քանզի լիովին չես հասկանում, թե ինչ է կատարվում:
Իսկ ես յուրաքանչյուր քայլ անելուց առաջ չեմ էլ մտածում հաղթելու կամ պարտվելու մասին, ես պարզապես անում եմ այն, ինչ տվյալ պահին ճիշտ են համարում իմ ուղեղն ու սիրտը: Շախմատն իմ ճաշակով չէ: Ոչ էլ մաֆիան: Թղթախաղի դեպքում էլ ինձ մոտ հետևյալ սկզբունքն է՝ ես խաղում եմ բաց խաղաթղթերով. խաղա, եթե կարող ես:
Ne inducas in tentationem...
Ա՛յ, ես էլ եմ ուզում, որ այդպես լինի… բայց ոմանք պարզապես թույլ չեն տալիս: Այստեղ դու չես էլ հասկանում, թե որն է ճիշտը, որովհետև չգիտես, թե ինչ է դիմացինի ուզածը: Ստիպված խաղի մեջ ես մտնում:Իսկ ես յուրաքանչյուր քայլ անելուց առաջ չեմ էլ մտածում հաղթելու կամ պարտվելու մասին, ես պարզապես անում եմ այն, ինչ տվյալ պահին ճիշտ են համարում իմ ուղեղն ու սիրտը:
Շախմատ խաղալ չգիտեմ: Միշտ խաղում եմ պարզ ու ուղիղ: Ասում եմ այն ամենը ինչ համարում եմ, որ պիտի ասեմ: Լա՞վ է, թե՞ վատ: Չգիտեմ: Բայց արդյունքում ստացվում է այն, ինչ ստացվում է: Զղչո՞ւմ եմ: Կարծում եմ ոչ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ