Մաֆիա եմ ուզեւմ խաղալ![]()
Մաֆիա եմ ուզեւմ խաղալ![]()

Մի՞թե չես զգում, որ բոլորն էլ դրանով են զբաղված...Artgeo-ի խոսքերից
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Բյուր, դու քո քայլերը կյանքում կարող ես պլանավորես չինգ-ա-չունգով: Լավ կստացվի:![]()

Ա՛ն, էլի սխալ հասկացար: Ես չեմ ասում որևէ քայլ անելուց առաջ պետք չէ մտածել, ես պարզապես ուզում եմ, որ այնպես լինի, որ մտածել պետք լինի միայն քեզ համար, հաղթանակի կամ պարտության հարց չլինի, այլ ապրես այնպես, ինչպես ուզում ես:
Չնայած Արշակը ճիշտ նկատեց… Երևի «Մաֆիան» ավելի մոտ է դրան:

Չէ, ես հենց այդպես էլ հասկացել էի։Բյուրակն-ի խոսքերից
ՈՒ շատ լավ պատկերացնում եմ քո ասած հոգեվիճակը, երբ թվում է, թե չորս կողմից քեզ ուզում են թակարդը գցել, և դու ստիպված ես անընդհատ զգոն լինել, անընդհատ միջոցներ գտնել թակարդը չընկնելու համար։ Դա իրոք շատ ծանր ու տհաճ երևույթ է։ Ուղղակի, որ գրել ես.
դրա համար էի այդպես գրել։ Պարզապես հարցն այն է, որ ոչ ոք էլ չի սիրում պարտվել, և երբ տեսնում ես, որ դիմացինդ լուրջ մարտավարություն է մշակում հաղթելու և, համապատասխանաբար, քեզ պարտության մատնելու համար, ստիպված դու էլ ես սկսում նույնն անել, որ չպարտվես։ Իսկ եթե դրան նշանակություն չտայիր, ապա դա քեզ չէր էլ անհանգստացնի։ Բայց, նորից եմ ասում, ոչ ոք էլ չի սիրում պարտվել, դրա համար էլ կյանքը մշտական լարված պայքար է...Թե չէ զզվում եմ, երբ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ պետք է ժամերով մտածեմ, որ չպարտվեմ:![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման

Ա՛ն, նորից սխալ ես հասկացել: Այստեղ եթե բոլորը միմյանց երեսին պարզ ասեն, թե ինչ են ուզում, բոլորի համար էլ լավ կլինի, հաղթողներ ու պարտվողներ չեն լինի:

Իսկ դու մի՞շտ ես մարդկանց երեսին ասում, թե ինչ ես ուզում։ Օրինակ, այս թեման որ բացել ես, ուրեմն քեզ ինչ-որ բաներ ստիպել են, որ բացես, չէ՞։ Այսինքն՝ դու համարում ես, որ ինչ-որ մարդիկ քո երեսին ամեն ինչ չէ, որ պարզ ասում են, բայց ընդունիր, որ դու էլ ես նույնն անում, երբ այսպես վերացական գրառումներ ես անում՝ իրականում կոնկրետ բաներ ու կոնկրետ մարդկանց նկատի ունենալով։Բյուրակն-ի խոսքերից
Կամ էլ... ես էլի, ինչպես միշտ, ամեն ինչ սխալ եմ հասկանում...![]()
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Իսկ ես յուրաքանչյուր քայլ անելուց առաջ չեմ էլ մտածում հաղթելու կամ պարտվելու մասին, ես պարզապես անում եմ այն, ինչ տվյալ պահին ճիշտ են համարում իմ ուղեղն ու սիրտը: Շախմատն իմ ճաշակով չէ: Ոչ էլ մաֆիան: Թղթախաղի դեպքում էլ ինձ մոտ հետևյալ սկզբունքն է՝ ես խաղում եմ բաց խաղաթղթերով. խաղա, եթե կարող ես:
Ne inducas in tentationem...
Իսկ ինչու՞ չկազմակերպենք և խաղանք, գուցա արդեն այդպես արել եք, բայց դե շատ հետաքրքիր կլինի… Բյուրին էլ շախմատ կսովորացնեմ, համ իրական համ գուցե կյանքի շախմատից մի երկու բանArtgeo-ի խոսքերից
![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ