հետո էլ շախմատային քայլերը, այնքան էլ բարդ չեն: Հակառակը դրանք պատճառահետևանքային կապով, շատ հաճախ, բավականին կանխատեսելի են: Իսկ մեր կյանքն ու փոխհարաբերությունները շատ հաճախ ինքներս ենք բարդացնում: Դա այն պատճառով է, որ չգիտենք ապրել:
Օր՝. եթե լարագնացը հսկայական բարձրության վրա, մտածի դրա բարձրության մասին, և թե, որքան սարսափելի և անդառնալի կլինի նրա վայր ընկնելը, ապա նա անպայման վայր կնկնի: Այսինքն հսկայական բարձունքներ հաղթահարելու համար, նախ և առաջ անհրաժեշտ է չտրվել վախին, և մոռանալ բարձրության մասին:
Նույն տաղանդավոր ջութակահարը, երբեք չի մտածում, թե ինքը ինչ տեսք ունի այդ պահին նվագելիս, և քանի հոգու է դա դուր գալիս, կամ էլ ոչ: Նա պարզապես նվագում է, նա էքստազի մեջ է: Լիովին տրվում է մեղեդուն, և չի վախենում, քանի որ, նա վստահ է , որ կարող է:Նա վայելում է, իր իսկ մատուցած երաժշտությունը;
Մենք էլ նմանապես պետք է վստահորեն տրվենք կյանքին, վայելենք այն, մոռանանք բարձրության մասին, թե չէ բարձրությունից վախենալով, նույնիսկ աթոռից կարելի է վայր ընկնել, և ներշնչանքից մահանալ:
Պետք է կարողանանք ապրել, ուղղակի ապրել, առանց լարվելու, և մեր շողքի ետևից վազելու, կյանքի էքստազը դրա մեջ է: Չնկնել երջանկության ետևից: Ըստ օրիանաչափության, ինչի ետևից ընկնում ես փախչում է: Ամեն ինչ շատ հեշտ է ու պարզ: Ամեն ինչ տաղանդավոր է, ուղղակի պետք է առանց վախենալու, տրվել կյանքին
Էջանիշներ