Դու մեր «Դար»-ի Ալյոխինն ես, պարզ և հանճարեղ…Artgeo-ի խոսքերից
Դու մեր «Դար»-ի Ալյոխինն ես, պարզ և հանճարեղ…Artgeo-ի խոսքերից
*e}|{uka* (11.06.2010)
Իսկ ինչու՞ չկազմակերպենք և խաղանք, գուցա արդեն այդպես արել եք, բայց դե շատ հետաքրքիր կլինի… Բյուրին էլ շախմատ կսովորացնեմ, համ իրական համ գուցե կյանքի շախմատից մի երկու բանArtgeo-ի խոսքերից
![]()
Չնայած վաղուցվա գրառում է, բայց ինձ հետաքրքրեց: Ասում ես շախմատային քայլեր: Այո, ոմանք հստակ ապրում են շախմատային քայլերով:
Բայց ես կառանձնացնեի ևս 2 խաղային հոգեբանություն՝ բիլիարդ /շարժվող շախմատ/ և պոկեր:
Բիլիարդ խաղի տրամաբանությամբ ապրողը, գործում է շախմատային քայլեր կատարողի նման, բայց այստեղ խաղարկվում է արագությունը և շարժումը:
Բայց, այսօրվա, ժամանակակից աշխարհում մարդիկ ավելի շատ անում են պոկերային քայլեր: Այսինքն բլեֆը ավելի շատ է, քան շախմատային ազնիվ հետևողականությունը:
Ու կարևոր էլ չի թե դու որ խաղի տրամաբանությամբ ես առաջնորդվում: Կարևոր է իմանալ դիմացինի խաղը:
Ու եթե գիտես դիմացինիդ խաղալու ոճը, էնքան էլ կարևոր չի, թե քեզ, ասենք, վատ քարդեր են բաժին ընկել, ամեն ինչ լավ բլեֆից է կախված, համբերությունից, և դիտարկելու, ուսումնասիրելու վարպետությունից:
Գիտեմ, հնարավոր է, դու էլ շատ լավ հասկանում ես այս ամենը, ու ասում ես, որ սա շատ զզվելի է, հրաշք կյանքի համար ոչ մի փոքեռային քայլեր պետք չեն, ուղղակի պետք է ապրել, ապրել առանց վախենալու, որ ինչ որ մեկը ROYAL FLUSH ունի իր ձեռքում, ու քո հետագա քայլերը արդեն ծիծաղելի են: Բայց հավատա կյանքն է այդպիսին; Դա ընդունելով, սովորում ես ապրել, փոխել և փոխվել: Այս ամենը կոչվում է ադապտացիա
Վերջին խմբագրող՝ WhiteSmoke{F}: 06.01.2009, 01:39: Պատճառ: ավելացում
…(W.S.{F})
հետո էլ շախմատային քայլերը, այնքան էլ բարդ չեն: Հակառակը դրանք պատճառահետևանքային կապով, շատ հաճախ, բավականին կանխատեսելի են: Իսկ մեր կյանքն ու փոխհարաբերությունները շատ հաճախ ինքներս ենք բարդացնում: Դա այն պատճառով է, որ չգիտենք ապրել:
Օր՝. եթե լարագնացը հսկայական բարձրության վրա, մտածի դրա բարձրության մասին, և թե, որքան սարսափելի և անդառնալի կլինի նրա վայր ընկնելը, ապա նա անպայման վայր կնկնի: Այսինքն հսկայական բարձունքներ հաղթահարելու համար, նախ և առաջ անհրաժեշտ է չտրվել վախին, և մոռանալ բարձրության մասին:
Նույն տաղանդավոր ջութակահարը, երբեք չի մտածում, թե ինքը ինչ տեսք ունի այդ պահին նվագելիս, և քանի հոգու է դա դուր գալիս, կամ էլ ոչ: Նա պարզապես նվագում է, նա էքստազի մեջ է: Լիովին տրվում է մեղեդուն, և չի վախենում, քանի որ, նա վստահ է , որ կարող է:Նա վայելում է, իր իսկ մատուցած երաժշտությունը;
Մենք էլ նմանապես պետք է վստահորեն տրվենք կյանքին, վայելենք այն, մոռանանք բարձրության մասին, թե չէ բարձրությունից վախենալով, նույնիսկ աթոռից կարելի է վայր ընկնել, և ներշնչանքից մահանալ:
Պետք է կարողանանք ապրել, ուղղակի ապրել, առանց լարվելու, և մեր շողքի ետևից վազելու, կյանքի էքստազը դրա մեջ է: Չնկնել երջանկության ետևից: Ըստ օրիանաչափության, ինչի ետևից ընկնում ես փախչում է: Ամեն ինչ շատ հեշտ է ու պարզ: Ամեն ինչ տաղանդավոր է, ուղղակի պետք է առանց վախենալու, տրվել կյանքին
Վերջին խմբագրող՝ WhiteSmoke{F}: 06.01.2009, 07:22:
…(W.S.{F})
Սելավի (06.01.2009)
Շրջապատումս դժբախտաբար էնքան քիչ են շախմատային քայլեր անող մարդիկ: Գծագրված տախտակ կյանքը դարձնել, իհարկե, ճիշտ չէ, բայց շախմատային քայլերը պակասում են կոնկերտ իմ շրջապատում: Հիմա մաֆիան ու նարդին է մոդայում:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ