Մի հատ հիմար թեմա…
Ո՞ր մահը կհամարեք երջանիկ ձեր համար… Ի՞նչ պարագաներում ու ինչ մահվան տեսակով կուզենայիք լքել այս աշխարհը:
Մի հատ հիմար թեմա…
Ո՞ր մահը կհամարեք երջանիկ ձեր համար… Ի՞նչ պարագաներում ու ինչ մահվան տեսակով կուզենայիք լքել այս աշխարհը:
Միանգամից, առանց հիվանդությունների
Freeman (19.06.2010)
Առանց դիակ… անհետ կորի մարմինս, ասենք այրվի մոխրանալու աստիճան, կամ էլ ծովի հատակն անցնի… Կուզենայի… էհ
Կուզենայի մի քանի օր առաջ մահանալ, բայց կարծես պատահական, ասենք դուրս գայ փողոց ու մեքենայի տակ ընկնեի:
Հիմա զգում եմ, որ մի բան էլ կա կյանքում անելու, հետո կմեռնեմ, հուսով եմ շաբաթ-կիրակի օրերին կանեմ էտ բանը!
Վայ, ինչ հետաքրքիր է, հենց երեկ իմ մտքով էլ էր անցել էսպիսի թեմա բացել, էն էլ մտածեցի՝ լավ, չարժե մահվան հետ կապված թեմա բացել...
Իմ մահը դեռ փոքրուց միշտ պատկերացրել եմ անկողնում Հերթով ինձ մոտ եմ հրավիրում բոլոր հարազատներիս, ընկերներիս և էլի որոշ՝ այդ երկու կատեգորիաների մեջ չտեղավորվող մարդկանց, որոնց, սակայն, ասելու բան ունեմ, ու ամեն մեկի հետ առանձին զրուցում եմ, մեկից ներողություն եմ խնդրում, մյուսին՝ խորհուրդ տալիս, մեկից բան եմ խնդրում, մեկի հետ ուղղակի զրուցում եմ, շատերին ասում եմ, թե ինչքան եմ իրենց սիրում և այլն։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
ոնց որ ասում են ընգերովի մահը հարսանիքա
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
ասեմ ամենաերջանիկ մահ ?
70 տարեկանում սեքսի ժամանակ օրգազմից սիրտդ կանգնում ա ու մեռնում ես
Հ.Գ.
մի կասկածեք գրածիս լրջության մեջ
Աբելյան (04.02.2010)
մեռնողի համար մահը տեղով երջանկություն ա
Freeman (19.06.2010)
Վեռայից չէի սպասում, բայց հիմնականում համաձայն եմ իրա հետ։
Ուզում եմ ուղղակի անհետ կորեմ։ Դիակս ուզում եմ վառեն, ու ինչ որ շատ բարձր՝ ասենք Մասիսի վրայից մոխիրը փչեն։ Թող քամին տանի... Ու ամենակարևորը՝ չեմ ուզում, որ իմ մահը տղրության առիթ լինի։ Չեմ ուզում, որ իմ մահվան կապակցությամբ մարդիկ դուդուկ լսեն։ Թող որ մահս նենց անցնի, ոնց կյանքսա անցնում։ Ուզում եմ, որ իմ մահը ուրախ լինի ինչպես ծնունդս։ Իսկ լացողները թող նրանք լինեն, ովքեր ամբողջ կյանքում նախանձել են ինձ, երջանիկ լինելու համար։
մահը ոնց կարա երջանիկ լինի
ոնց որ ասում են "էս ինչ լոքշ թաղում էր, մենակ մենք էինք պարում"
Հա՞...
Իմ երջանիկ մահը. Քնել ու չարթնանալ՝ կանխավ իմանալով, որ անմահ կլինեմ, որ ամբողջ աշխարհը կսգա իմ մահը, որ թոռներս մինչև վերջ կապրեն տատիկի ունեցվածքով, որ Դրախտում տեղս արդեն բռոնիա ա արած, որ.../բայց սա էլ ա լուրջ/
Չէ..իսկ եթե լուրջ։ Մեռնեմ այն ժամանակ, երբ հասկանամ, որ կյանքն այլևս իմ տեղը չէ ու գուցե արդեն չեն տեղավորվում սրտիս զարկերը հենց սրտիս հիշողության մեջ...
Մենք մի հատ հարևան ունեինք , մեծ տատի էր ու բոլորը իրան Տատի էին ասում : Էս Տատին անընդհատ ասում էր արդեն մեծ եմ , ուզում եմ մեռնեմ , հոգնել եմ , մի օր էլ մամաս ասես . Տատի , ես տանը մի հատ դեղ ունեմ , թե տենց ուզում ես մեռնես , բերեմ , խմի , տեղնուտեղը ոտերդ կձգես , էս Տատին վախեցավ , ասեց , չէ չէ , այ բալամ , պետք չի : Պարզվեց Տատին սիմուլյանտ ա :
Առակս ինչ կուսուցանե . ինչքան մարդը մեծահասակ լինի , նա միևնույն է ուզում է ապրել :
Հարդ (23.01.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ