Թեման հեչ էլ հիմար չէ:
Միշտ էլ մահին հանգիստ եմ վերաբերվել` մահը համարելով կյանքիս մի փուլ, ու այստեղ հարցը ինքնախաբեությունը չէ, ոչ էլ այդպես մտածելով ինձ համար մահի մասին մտածելը ավելի հեշտ է: Միշտ տեսնում եմ, թե շրջապատումս ինչ ծանր են տանում մահվան մասին ցանկացած խոսակցություն: Մարդկանց մեծ մասը նույնիսկ այդ մասին լրջորեն չի մտածում վախից ելնելով:
Մահը ինչի չէ, կարող է և երջանիկ, և եղեցիկ լինել, եթե գիտակցաբար մոտենանք դրան:
Կարծում է նախ հարկավոր է լիարժեք կյանք վարել, անել ամենի ինչ, որ մահվան ժամանակ չփոշմանես չարածներիդ համար:
Հետո ծանր հիվանդ չլինես, բայց ամենակարևորը պարզ միտք ունենամ, առողջ բանականությունս պահպանեմ մինչև վերջ:
Կցանկանամ ուղակի, երբ գա պահը ու երբ հասկանամ, որ էլ այստեղ անելիք չունեմ, հանգիստ ժպիտը դեմքիս հեռանալ:
Անպայման կժպտամ մահին:
Իսկ մահիցս հետո չեմ ցանկանա, որ ինձ թաղեն հողում: Բավական է այս սուրբ հողը լցնել դիակներով: Կցանկանամ մարմինս այրեն, ու ինձ հիշելու համար միայն մի ծառ տնկեն տանս բակում:
Էջանիշներ