Իմ համոզմամբ,երջանիկ, քաղցր էպիտետները մահվան հասկացության հետ կապելը ինքնախաբեություն է ու գլխից վեր թռչելու մի փորձ՝ մարդու կողմից :
Հայրս, զգալով իր մոտալուտ մահը, փորձում էր ինձ սփոփել, թե՝ մի մտածիր, ես արդեն տարիքս առած մարդ եմ,բոլորս ի վերջո մի օր մահանում ենք, հանգիստ ընդունիր ամեն ինչ և նման այլ բաներ, բայց , երբ վրա էր հասնում գիշերը ,ես զգում էի ,որ վախենում է քնի ու վեր չկենա...
Ինչքան էլ դժբախտ լինի կյանքդ, այն երջանիկ բան է , ինչքան էլ դառը լինի կյանքդ , այն քաղցր բան է... Իսկ մահը մահ է՝ մեզ համար անցանկալի, անհայտ ու անքնին . մահվան համն ու հոտը, երջանիկն ու դժբախտը՝ ապրողը ի՞նչ իմանա...
Էջանիշներ