ՙԱբրիկոս՚ (քաղաքացի-ի խոսքերից
) տուրիստական գործակալության ռուսալեզու վեբ կայքը http://www.tourismarmenia.ru/
ՙԱբրիկոս՚ (քաղաքացի-ի խոսքերից
) տուրիստական գործակալության ռուսալեզու վեբ կայքը http://www.tourismarmenia.ru/
չեմ հասկանում, ինչպե՞ս կարող է տուրիստական գործակալության կայքը լինել զվարճալի ...![]()
Զվարճալի չէ, ժամանցային։ Բայց ամենաանհեթեթն այն է, որ ռուսալեզու էր... համահայկական մրցույթում...kiki-ի խոսքերից
Տխուր է...
![]()
Բայց մնջախաղն իրոք լավն էր...արժեր ներկա լինել մրցանակաբաշխությանը։
Թե չէ դժվար թե հիշելու ավելի հետաքրքիր բան ունենայինք հետագայում։
![]()
Իսկ «ծիրաններն» իրոք ականջ ծակելու չափ շատ էին...
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Արդեն երկրորդ անգամ է անց է կացվում այս մրցույթը և երկրորդ անգամ հուսախաբ եմ լինում։ Անցած տարի մտածեցի, որ առաջին անգամն է, կազմակերպիչները անփորձ են և մյուս տարի ամեն ինչ կլինի ավելի կազմակերպված ու արդար, սակայն… Ուզում էինք անել ավելի լավ, բայց ստացվեց ինչպես միշտ…
Ընդհանրապես մութ կողմեր այս պատմության մեջ շատ կան։ Նախ սկսենք նրանից, որ շատ ու շատ մասնակիցներ գրանցվել են հենց կազմակերպիչների կողմից, արդար մրցույթի տպավորություն թողնելու համար։ Հայտնի չեն ժյուրիի անդամները։ Ինչո՞ւ չեն հրապարակվում նրանց անունները, ինչո՞ւ են նրանք թաքցրած։ Գերազանց ճանաչելով ներքին խոհանոցը վստահաբար կարող եմ ասել, որ ժյուրիի անդամները այս կամ այն մասնակցի հետ հայկական ավանդական կապերի մեջ են գտնվում։ Ցավոք այս ենթադրությունը չեմ կարող ապացուցել, սակայն նրաք նույնպես չեն կարող ապացուցել հակառակը։ Հակառակն ապացուցելու դեպքում պիտի ներկայացնեն ժյուրիի կազմը, ինչը կապացուցի իմ ենթադրությունը։ Այս ենթադրությունը ապացուցվում է նաև տարբեր անվանակարգերում ներկայացված արտադրանքները ուսումնասիրելուց հետո։ Օբյեկտիվ և սուբյեկտիվ առումներով շատ-շատերը ավելի արժանի են հաղթանակի, քան համապատասխան անվանակարգերում հաղթածները։ Իհարկե կան նաև օբյեկտիվ լավ արտադրանքներ, որոնք ստացել են մրցանակ, սակայն անցած տարի դրանք ավելի շատ էին։
Ինձ անհասկանալի է օրինակ այս տարի էլ. բիզնես անվանակարգում http://www.spyur.am/ հաղթանակը, վեբ կայքը ստեղծվել է 1997 թվականին և 2006 թվականին գրեթե փոփոխության չի ենթարկվել։
Սուբյեկտիվությունը պարզ երևում է նաև էլ.մշակույթ անվանակարգում, որտեղ հաղթող է ճանաչվել http://www.gaiff.am/
Պարզ չէ տրամաբանությունը նաև էլ.ներգրավում անվանակարգում http://www.araratian-tem.am/ վեբ կայքի հաղթանակը։ Այս հատուկ անվանակարգում հաղթող պիտի ճանաչվեր այն արտադրանքը, որը
Ավելորդ է խոսել էլ. ժամանց անվանակարգի մասին, որտեղ հաղթող է ճամաչվել տուրիստական գործակալության վեբ կայք http://www.tourismarmenia.ru/ , ինչը իմ կարծիքով ինքնին անհեթեթություն է։ Բայց նույնիսկ այդ դեպքում, հաղթանակին շատ ավելի արժանի է http://www.ararat-tour.com/ վեբ կայքը։ Անհեհեթություն եմ համարում նաև ռուսալեզու կայքի հաղթանակը համահայկական մրցույթում։ Այսպես շարունակելով, կարող ենք համահայկական գրականության մրցույթ անցկացնել և մրցանակներ տանք Պաստեռնակին կամ Բլոկին։պետք է.
- աջակցի Հայաստանում տեղեկատվական հասարակության գոյացմանը;
- նպաստի ՙթվանշանային խզվածքի՚ նվազեցմանը այնպիսի խմբերի համար, ինչպիսիք են գյուղական համայնքները, կանայք և այլն:
Շարունակել կարելի է, սակայն արժի՞…
Կավելացնեմ միայն, որ միակ հաղթանակի արժանին, իմ սուբյեկտիվ կարծիքով, էլ.մայրենի անվանակարգում հաղթած http://www.translator.am/ վեբ կայքն է։
Ի դեպ, փորձեցի ծանոթանալ http://www.araratian-tem.am կայքին, բայց գլխավոր էջից բացի մյուս էջերը չբացվեցին
Սխալի մասին այս հաղորդագրությունն է միայն բացվում.
Unable to connect to the database because Access denied for user 'araratiantem_'@'localhost' (using password: YES)(1045.
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Իմ մոտ նորմալ բացեց: Համենայնդեպս հայերենովը նորմալ է: Բայց միքիչ դատարկություն կա: Լավ կլիներ, որ կայքը ավելի շատ ինֆորմացիա ունենար:Արշակ-ի խոսքերից
Չէ, ինձ մոտ ոչ մի լեզվովն էլ չի բացում![]()
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Դե ինչ ուզում ա լինի, էստեղ էլ քաղաքականություն կա: Ցավոք:![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ