Հենց նոր եմ լիկվիդից դուրս եկել, չստացա ու երևի կանցնեմ վճարովի համակարգ: Իհարկե տխուր եմ, բայց...................... Բայց ժպտում եմ ու ........ ու սիրում եմ քեզ ..........
Արդեն չորս տարի է, որ միայն ես եմ քեզ սիրում, իսկ դու...... Չէ, դու էլ ես սիրում և կարևոր չէ, որ ինձ հիշում ես միայն երբեմն, հերթական ընկերուհուդ հրաժեշտից հետո.............
Կարևոր չէ, ես սիրում եմ քեզ......... Ես կարոտել եմ քեզ................ Եվ ինձ այն էլ բավական է, որ երբ վատ եմ զգում, երբ անհաջողության մեջ եմ և դու այդ մասին գիտես, դու անհանգստանում ես, դու ասում ես, որ պատրաստ ես օգնել..............
Դու սիրում ես ինձ, սիրում ես, գիտեմ, սիրում ես քո ձևով և սիրում ես այնպես, ինչպես ուրիշ ոչ-ոքի չես սիրել և չես սիրի, քանի որ ուրիշն էլ քեզ չի կարող սիրել այնպես, ինչպես ես............................ Ես ապրում եմ քեզնով, ես առանց քեզ չկամ......... Այնքան պարզ խոսքեր, այնքան հարազատացած խոսքեր, ինչպես քո հարազատ աչքերն են: Եվ ամբողջ կյանքս սիրել եմ ու սիրելու եմ միայն քեզ.......... Ախր այլ կերպ չեմ կարող: Դու ինձ կյանք ես տալիս.......... Դու ինձ տալիս ես և կյանք, և ոչինչ....... Բայց ինձ այդ էլ բավական է........... Դու ես եմ, ես առանց քեզ չկամ............. Ես պարզապես սիրում եմ ու կսիրեմ.........
Էջանիշներ