User Tag List

Էջ 1 18-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 261 հատից

Թեմա: Մութ պատմություն

  1. #1
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մութ պատմություն

    Հայաստան, ք.Երևան, 2000 թվական, դեկտեմբերի 30

    Երևանի կենտրոնում գտնվող սուվինիրների խանութներից մեկն է մտնում մի կին՝ անունը Մարինա (մոտ 35 տարեկան), իր ընկերուհու հետ: Մի փոքր շրջում են խանութում և մոտենում մի բաժնի, որտեղ Ամանորյա սուվինիրներ են վաճառում: Բաժնի վաճառողը (մոտ 40 տարեկան) սկսում է կասկածելի հայացքներ նետել Մարինայի վրա: Նրանք շփոթվում են: Եվ մի փոքր անց, վաճառողը հարձակվում է Մարինայի վրա և սկսում ինչ-որ տարօրինակ բաներ ասել: «Վերջապես... վերջապես ես գտա քեզ պոռնիկ: Հիմա դու ինձ կասես, թե որտեղ են փողերը»: Սկսում է քաշքշել նրան: «Կարծում ես, ավտովթարի ենթարկվելով, կհավատացնեիր, որ մահացե՞լ ես»:
    Մարինան շփոթվում է, ընկերուհին նույնպես:
    Մարինա - «Բաց թողեք ինձ, գժվե՞լ եք: Դու հաստատ շփոթել եք մեկ ուրիշի հետ: Ես հիմա ոստիկանություն կկանչեմ ու ձեր հարցերը կլուծեն»: Մի պահ վաճառողը սթափվում է և կանգ առնում: Մի քանի վայրկյան մտածելուց հետո, վաճառողը ներողություն է խնդրում, ասելով, որ իսկապես շփոթել է և պետք չէ ոստիկանություն կանչել: Մարինան հասկանալով, որ իրոք վաճառողը շփոթել է, սկսում է ավելի մանրամասն ուսումնասիրել վաճառվող ամանորյա սուվինիրները: Չգտնելով ոչ մի հարմար բան, հարցնում է վաճառողին, թե գալիք տարվա խորհրդանիշներից ի՞նչ կա վաճառվող ցանկում: Վաճառողը մի պահ կասկածելի հայացքով մտածելուց հետո, պատասխանում է, որ այդ խանութում գործում է ամանորյա անակնկալ: Այսինքն նվերը փաթեթավորված առաքվում է պատվիրատուի տուն, որպես Ամանորյա նվեր: Մարինային ու ընկերուհուն դուր է գալիս միտքը: Վաճառողը խնդրում է Մարինայի տան հասցեն, որպեսզի սուվինիրը անակնկալ փաթեթով առաքվի տուն: Նա տալիս է հասցեն, վճարում վաճառողին և ընկերուհու հետ միասին հեռանում խանութից:
    Ճանապարհին ընկերուհին, որի անունը Լիդա է, սկսում է խոսել վաճառողի մասին, որն իրեն ահավոր կասկածելի է թվացել և որ ինքն ինչ-որ մի տեղ տեսել է այդ մարդու դեմքը, բայց չի հիշում թե որտեղ, և ասում Մարինային, որ պետք չէր անծանոթ մարդուն տալ տան հասցեն: Մարինան հանգստացնում է ընկերուհուն ասելով, որ վաճառողն իսկապես շփոթվել էր և որ ինքը բացարձակապես չէր ճանաչում այդ մարդուն: Հասնում են տուն: (Մարինան ապրում է Լիդայի հետ վերջինիս սեփական տանը, որն էլ ապրում է իր ամուսնու և 2 երեխաների հետ): Լիդան հայտնում է Մարինային, որ այդ օրը երեկոյան Լիդան, ամուսինը և երեխաները պետք է գնան վերջիններիս տատիկի մոտ, որպեսզի միասին նշեն Նոր տարին և առաջարկում Մարինային նույնպես գալ իրենց հետ և մենակ չըտոնել Ամանորը: Մարինան հաճույքով համաձայնվում է, բայց ասելով, որ կմիանա նրանց փոքր ուշ, երբ որ բերեն իր սուվինիրը:
    Անցնում է մի քանի ժամ: Երեկոյան ժամը 7-ն է: Լիդան, ամուսնու և երեխաների հետ դուրս է գալիս տնից, պայմանավորվելով Մարինայի հետ, որ վերջինս պետք է ժամը 10-ին միանա իրենց, իր սկեսուրի տանը, որը գտնվում է Դավիթաշեն թաղամասում: Բացատրում է տան հասցեն և դուրս են գալիս տնից:
    Անցնում է ևս 2 ժամ: Ժամը 9-նն է: Տան դարպասի դուռը թակում են: Մարինան մոտենում է և բացելով դուռը, տեսնում է, որ հատակին դրված է գեղեցիկ փաթեթավորված մի տուփ, իսկ շրջակայքում ոչ մեկ չկա: Մարինան վերցնում է տուփը, որի վրա գտնվող բացիկի վրա գրված է «Շնորհավոր Նոր տարի»:
    Երբ Մարինան ուզում է արդեն փակել դարպասի դուռը, ինչ-որ կասկածելի ոտնաձայներ է լսում: Նայելով շրջակայքը, համոզվում է, որ ոչ մեկ չկա և տուփը ձեռքին մտնում տուն:
    Երեկոյան ժամը 11-ն է: Լիդան իր սկեսուրի տանը օգնում է վերջինիս պատրաստել Ամանորյա սեղանի ուտելիքները: Եվ նայելով ժամին, անհանգստանում է, թե ինչու՞ մինչև հիմա Մարինան չի եկել: Զանգահարում է տուն, սակայն հեռախոսը չի պատասխանում: Փորձում է մի քանի անգամ, սակայն ապարդյուն: Լիդան սկսում է անհանգստանալ և ամուսնուն ասում է, թե ինչն է անհանգստության պատճառը:
    Անցնում է ևս 2 ժամ: Գիշերվա ժամը 1-ն է: Մարինան դեռ չի եկել: Լիդան, սկեսուրը և ամուսինը անհանգստացած են: Լիդան և ամուսինը նստում են տաքսի և գալիս իրենց տուն, որպեսզի տեսնեն, թե ու՞ր է Մարինան: Թակում են դարպասի դուռը, սակայն բացող չկա: Մի քանի անգամ թակելուց հետո, ամուսինը տան կտուրով մի կերպ ներս է մտնում և տեսնում, որ Մարինան արնաշաղաղ ընկած է գետնին, կողքն էլ բացված դատարկ տուփը: Ամուսինը սկսում է գոռալ և բացելով դարպասի դուռը, ներս է կանչում Լիդային: Լիդան տեսնելով, սկսում է ուժեղ ճչալ:
    Լիդա - «Այս ի՞նչ է պատահել այստեղ: Ի՞նչ է եղել Մարինային, ո՞վ է սպանել»:

    Լիդան ոստիկանություն է զանգահարում: 20 րոպե անց ոստիկանները ժամանում են և քննելով մարմինը, ասում, որ Մարինան իրոք մահացել է, բայց նրան չեն սպանել: Լիդան նայում է անակնկալ արկղի մեջ, սակայն այն լրիվ դատարկ է: Լիդան պատմում է ոստիկանին այդ օրը իրենց հետ պատահած պատմության մասին: Եվ զրույցի ընթացքում, ամուսինը հյուրասենյակից ձայն է տալիս և ասում, որ գնան էնտեղ: Գնալով հյուրասենյակ, տեսնում են, որ Մարինայի իրերը քրքրված են և բացված դատարկ վիճակում դրված է վերջինիս մեծ պայուսակը: Լիդան ասում է, որ այդ պայուսակում Մարինայի փողերն էին... 120.000 դոլլար:
    Լիդան պատմում է ոստիկաններին, թե ինչպես է Մարինան հայտնվել իրենց տանը և դարձել նրա ընկերուհին:
    1995-ին, երբ Լիդան Ռուսաստան էր մեկնել աշխատելու նպատակով, նա մի օր երեկոյան աշխատանքից վերադառնալով տուն, անցնում էր այնտեղի այգիներից մեկով, որտեղ սովորաբար երեկոյան համարյա թե մարդ չէր լինում: Եվ ճանապարհին տեսել է, թե ինչպես մի աղջիկ մեծ պայուսակ ձեռքին վազում փողոցով: Հանկարծ այդ պահին ինչ-որ ավտոմեքենա հարված է վազող աղջկան և գցել գետնին: Այդ աղջիկը հենց Մարինան է եղել: Լիդան մոտեցել է ընկած աղջկան և տեսել, որ վերջինս ուղղակի գիտակցությունն է կորցրել և ոչ մի վնասվածք չի ստացել: Այգում գտնվող հեռախոսներից մեկից Լիդան շտապ օգնություն է զանգահարել: Դեպքից մի քանի րոպե հետո ժամանել է շտապ օգնությունը: Լիդան ասել է, թե իբր այդ աղջկա հարազատն է և կարող է իրենց հետ գնալ հիվանդանոց: Մինչ աղջկան մեքենա պառկեցնելը՝ կողքից ինչ-որ հայերեն խոսող մի տղամարդ է հայտնվել (ճղճղված շորերով), որն ասել է թե իբր ինքն է աղջկա հարազատը:
    Սակայն Լիդան տեսնելով այդ մարդու տեսքը (որն իրեն վստահություն չի ներշնչել), պնդել է շտապ օգնության աշխատողներին, որ ինքն է միակ հարազատը և վերջ: Աշխատողները հավատացել են Լիդայի խոսքերին և տեղափոխել Մարինային հիվանդանոց:

    Ոստիկանին պատմությունը պատմելու ընթացքում Լիդան հիշեց, որ սուվինիրների խանութի վաճառողը հենց այն մարդն էր, որ Մարինայի ավտովթարի ենթարկվելու օրը հայտնվել էր և ասել, թե ինքն է միակ հարազատը:

    Լիդան պատմում է, որ հիվանդանոցում ուշքի գալուց հետո, Մարինան սկզբում չի հիշել, թե ով է ինքը, սակայն մի քանի ժամ հետո հիշել է միայն իր անունը: Լիդան Մարինայի պայուսակը բացելուց տեսել է, որ մեջը լիքը փողեր կան և մի քանի տոպրակ թմրանյութեր: Ցույց է տվել Մարինային այդ ամենը, սակայն վերջինս ոչինչ էլ չի հիշել: Լիդան զարմացել է նաև նրա վրա, որ Մարինան հայ է: Գաղտնի դուրս գցելով թմրանյութերը պայուսակի միջից, Լիդան, տեսնելով, որ Մարինան անօգնական է և կորցրած հիշողությունը, ընկերացել է Մարինայի հետ և բերել վերջինիս Հայաստան, բնակվելու իր տանը, որպես ընկերուհի, սակայն մինչ առ մահանալու օրը, չի իմացել, թե իրականում ո՞վ է Մարինան և ինչեր է արել Ռուսաստանում: Լիդան պատմելու ընթացքում նաև հիշեց, որ Ռուսաստանից մեկնելու օրը օդանավակայանում մի սև ապակիներով ավտոմեքենա կանգնեց և միջի մարդկանցից մեկը ասաց Մարինային, որ «ՄԵՆՔ ԴԵՌ ԿԳՏՆԵՆՔ ՔԵԶ» և ասելուց հետո միանգամից ավտոմեքենան հեռացավ: Լիդան այդ ժամանակ հարցրել է Մարինային թե ովքե՞ր էին այդ մարդիկ, սակայն Մարինան պատասխանել է, որ չի ճանաչում ոչ մեկին և որ նրանք իր հետ բացարձակ կապ չեն կարող ունենալ:
    Լիդան բերել է Մարինային Երևանի իր սեփական տուն և դարձել են ընկերուհիներ:
    Երբ ոստիկանը հարցրեց, թե ինչի՞ համար է հատկապես Լիդան այդպես վարվել, Լիդան պատասխանեց, որ Մարինան շատ փող ուներ(սակայն ինքն էլ չգիտեր թե որտեղից...)
    և կարող էր օգնել իրենց դուրս գալ ծանր վիճակից: Եվ այդպես էլ եղել է:

    Բացահայտեք.
    1.Ո՞վ է Մարինան:
    2.Ինչի՞ց է մահացել:
    3. Ո՞վ է Մարինայի մահվան հեղինակը:
    4. Ի՞նչն է պատճառը:

    Բացահայտեք պատմությունը...
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 09.02.2008, 16:40:

  2. #2
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մութ պատմություն

    Տարիներ առաջ Արմենիայով կար էսպիսի հեռուստախաղ, որը վարում էին Հայկոն ու Մկոն:
    Հիմա առաջարկում եմ սկսել այն Ակումբում:

    Վերջին խմբագրող՝ Artgeo: 09.02.2008, 16:40:

  3. #3
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մութ պատմություն

    Շատ լավ թեմա ես բացել: Պատմությունդ բավականին հետաքրքիր էր, սակայն, փաստերն ու իրադարձությունները բավականին շատ էին, իսկ դա միայն պակասեցնում է խաղի նկատմամբ հետաքրքրությունը և տրամաբանության օգտագործումը: Սա իմ կարծիքն է, որը խորհուրդ կտայի հետագայում պատմություններ տեղադրողներին հաշվի առնել: Հակառակ դեպքում, կզրկվեք մի պոտենցիալ լավ խաղացողից: Լավ, սա ի դեպ: Իրականում մութ պատմության կանոնները այսպիսին չէին: Խաղացողները վարողին հարցեր էին տալիս, իսկ վարողը պատասխանում էր, այո, կամ ոչ: Եվ, բացի դրանից, կային պարոն էքսպերտի հուշումները: Խաղը աշխույժ և դինամիկ կերպով անցկացնելու և թեման չքնացնելու նպատակով առաջարկում եմ նաև այդ հարց-պատասխանը: Վարողը կպատասխանի հարցերին, երբ կլինի ակումբում, իսկ մնացած խաղացողները կքննարկեն այդ պատասխանները, և պետք եղած դեպքում կդիմեն վարողին: Դե, հարգելի վարող և ակումբցիներ, եթե համաձայն եք, սկսենք...
    Лучше Гор могут быть только Горы.

  4. #4
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մութ պատմություն

    Համաձայն եմ նաև էդպես:
    Իսկ պարոն էքսպերտի հուշումներն իրոք 3-ն էին: Դա ես արդեն նշել եմ կանոնում:

  5. #5
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մութ պատմություն

    1. Մարինան իրականում ճանաչե՞լ էր այդ խանութի վաճառողին:
    2. Իսկ Լիդան իրականում հենց ոստիկանին պատմելու ժամանա՞կ է հիշում այդ մարդուն:
    Հ.Գ. Վարող ջան, կառաջարկեի պատասխաններդ կարմիր գույնով գրել, որ հեշտ լինի մեզ:
    Лучше Гор могут быть только Горы.

  6. #6
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մութ պատմություն

    1. Մարինան իրականում չի ճանաչել վաճառողին, որովհետև ավտովթարի օրը կորցրել էր հիշողությունը:

    2. Լիդան խանութում այդ մարդուն տեսնելով, կասկածում է, թե ինչ-որ մի տեղ տեսել է նրան, սակայն չի հիշում թե որտեղ: Միայն ոստիկանին պատմելու ժամանակ է հիշում այդ մարդուն:

  7. #7
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մութ պատմություն

    Լիդայի՝ ընտանիքով հենց այդ ժամին ուրիշ տեղ գնալը պատահականությու՞ն է եղել:
    Лучше Гор могут быть только Горы.

  8. #8
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մութ պատմություն

    Այո:

  9. #9
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մութ պատմություն

    ինձ մոտ տպավորություն է, որ երբ նկարագրվում է Լիդայի ռեակցիան`
    «Այս ի՞նչ է պատահել այստեղ: Ի՞նչ է եղել Մարինային, ո՞վ է սպանել»:
    խոսքը ուրիշին սպանելու մասին է. Հարց`
    դարպասից ներս Մարինայի մարմնից բացի, այլ մարդու մարմին կա՞ր:

    Հ.Գ. Հեղինակ ջան, շատ ուրախ եմ, որ էս թեման բացվել է... Եկեք հնարավորինս տանջեք մեզ, "այո"-"ոչ"-ից ավելի բան մի ասեք, հա՞
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  10. #10
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մութ պատմություն

    Մեջբերում Ձնծաղիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարց`
    դարպասից ներս Մարինայի մարմնից բացի, այլ մարդու մարմին կա՞ր:

    Ոչ:

  11. #11
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մութ պատմություն

    Հ.Գ. Հեղինակ ջան, շատ ուրախ եմ, որ էս թեման բացվել է... Եկեք հնարավորինս տանջեք մեզ, "այո"-"ոչ"-ից ավելի բան մի ասեք, հա՞
    Մեկ էլ Էական չէ

    Ավելացվել է 3 րոպե անց
    Մարինան Ինքնասպա՞ն է եղել
    Վերջին խմբագրող՝ Սամվել: 06.02.2008, 00:31: Պատճառ: Գրառման ավելացում
    Loading your personal settings....

  12. #12
    Մշտական անդամ Fobus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    423
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մութ պատմություն

    Մարինան գող էր?

  13. #13
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մութ պատմություն

    Մեջբերում Fobus-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարինան գող էր?
    Չէ Պոռնիկ էր

    Ընդեղ մի տեղ գրած էր
    Loading your personal settings....

  14. #14
    Մշտական անդամ Fobus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    423
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մութ պատմություն

    իսկ մեկը մյուսին հակասում է?

  15. #15
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մութ պատմություն

    Մեջբերում Սամվել-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարինան Ինքնասպա՞ն է եղել
    Ոչ:

    Ավելացվել է 6 րոպե անց
    Մեջբերում Fobus-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարինան գող էր?
    Գող չէր:
    Վերջին խմբագրող՝ Adam: 06.02.2008, 00:52: Պատճառ: Գրառման ավելացում

Էջ 1 18-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մութ Պատմություն 6
    Հեղինակ՝ Adam, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 45
    Վերջինը: 24.09.2010, 01:45
  2. Մութ պատմություն 5
    Հեղինակ՝ Adam, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 151
    Վերջինը: 15.08.2010, 11:20
  3. Մութ պատմություն
    Հեղինակ՝ Adam, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 118
    Վերջինը: 21.06.2010, 11:51
  4. Մութ պատմություն 4
    Հեղինակ՝ Adam, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 46
    Վերջինը: 02.10.2008, 12:23
  5. Մութ պատմություն 3
    Հեղինակ՝ Adam, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 20
    Վերջինը: 29.02.2008, 20:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •