Surpr!Se-ի խոսքերից
Բացատրում է տան հասցեն և դուրս են գալիս տնից:
Անցնում է ևս 2 ժամ: Ժամը 9-նն է: Տան դարպասի դուռը թակում են: Մարինան մոտենում է և բացելով դուռը, տեսնում է, որ հատակին դրված է գեղեցիկ փաթեթավորված մի տուփ, իսկ շրջակայքում ոչ մեկ չկա: Մարինան վերցնում է տուփը, որի վրա գտնվող բացիկի վրա գրված է «Շնորհավոր Նոր տարի»:
Երբ Մարինան ուզում է արդեն փակել դարպասի դուռը, ինչ-որ կասկածելի ոտնաձայներ է լսում: Նայելով շրջակայքը, համոզվում է, որ ոչ մեկ չկա և տուփը ձեռքին մտնում տուն:
Երեկոյան ժամը 11-ն է: Լիդան իր սկեսուրի տանը օգնում է վերջինիս պատրաստել Ամանորյա սեղանի ուտելիքները: Եվ նայելով ժամին, անհանգստանում է, թե ինչու՞ մինչև հիմա Մարինան չի եկել: Զանգահարում է տուն, սակայն հեռախոսը չի պատասխանում: Փորձում է մի քանի անգամ, սակայն ապարդյուն: Լիդան սկսում է անհանգստանալ և ամուսնուն ասում է, թե ինչն է անհանգստության պատճառը:
Անցնում է ևս 2 ժամ: Գիշերվա ժամը 1-ն է:
Էջանիշներ