Շատ լավ թեմա ես բացել: Պատմությունդ բավականին հետաքրքիր էր, սակայն, փաստերն ու իրադարձությունները բավականին շատ էին, իսկ դա միայն պակասեցնում է խաղի նկատմամբ հետաքրքրությունը և տրամաբանության օգտագործումը: Սա իմ կարծիքն է, որը խորհուրդ կտայի հետագայում պատմություններ տեղադրողներին հաշվի առնել: Հակառակ դեպքում, կզրկվեք մի պոտենցիալ լավ խաղացողից: Լավ, սա ի դեպ: Իրականում մութ պատմության կանոնները այսպիսին չէին: Խաղացողները վարողին հարցեր էին տալիս, իսկ վարողը պատասխանում էր, այո, կամ ոչ: Եվ, բացի դրանից, կային պարոն էքսպերտի հուշումները
: Խաղը աշխույժ և դինամիկ կերպով անցկացնելու և թեման չքնացնելու նպատակով առաջարկում եմ նաև այդ հարց-պատասխանը: Վարողը կպատասխանի հարցերին, երբ կլինի ակումբում, իսկ մնացած խաղացողները կքննարկեն այդ պատասխանները, և պետք եղած դեպքում կդիմեն վարողին: Դե, հարգելի վարող և ակումբցիներ, եթե համաձայն եք, սկսենք...
Էջանիշներ