Հայաստան, ք.Երևան, 2000 թվական, դեկտեմբերի 30
Երևանի կենտրոնում գտնվող սուվինիրների խանութներից մեկն է մտնում մի կին՝ անունը Մարինա (մոտ 35 տարեկան), իր ընկերուհու հետ: Մի փոքր շրջում են խանութում և մոտենում մի բաժնի, որտեղ Ամանորյա սուվինիրներ են վաճառում: Բաժնի վաճառողը (մոտ 40 տարեկան) սկսում է կասկածելի հայացքներ նետել Մարինայի վրա: Նրանք շփոթվում են: Եվ մի փոքր անց, վաճառողը հարձակվում է Մարինայի վրա և սկսում ինչ-որ տարօրինակ բաներ ասել: «Վերջապես... վերջապես ես գտա քեզ պոռնիկ: Հիմա դու ինձ կասես, թե որտեղ են փողերը»: Սկսում է քաշքշել նրան: «Կարծում ես, ավտովթարի ենթարկվելով, կհավատացնեիր, որ մահացե՞լ ես»:
Մարինան շփոթվում է, ընկերուհին նույնպես:
Մարինա - «Բաց թողեք ինձ, գժվե՞լ եք: Դու հաստատ շփոթել եք մեկ ուրիշի հետ: Ես հիմա ոստիկանություն կկանչեմ ու ձեր հարցերը կլուծեն»: Մի պահ վաճառողը սթափվում է և կանգ առնում: Մի քանի վայրկյան մտածելուց հետո, վաճառողը ներողություն է խնդրում, ասելով, որ իսկապես շփոթել է և պետք չէ ոստիկանություն կանչել: Մարինան հասկանալով, որ իրոք վաճառողը շփոթել է, սկսում է ավելի մանրամասն ուսումնասիրել վաճառվող ամանորյա սուվինիրները: Չգտնելով ոչ մի հարմար բան, հարցնում է վաճառողին, թե գալիք տարվա խորհրդանիշներից ի՞նչ կա վաճառվող ցանկում: Վաճառողը մի պահ կասկածելի հայացքով մտածելուց հետո, պատասխանում է, որ այդ խանութում գործում է ամանորյա անակնկալ: Այսինքն նվերը փաթեթավորված առաքվում է պատվիրատուի տուն, որպես Ամանորյա նվեր: Մարինային ու ընկերուհուն դուր է գալիս միտքը: Վաճառողը խնդրում է Մարինայի տան հասցեն, որպեսզի սուվինիրը անակնկալ փաթեթով առաքվի տուն: Նա տալիս է հասցեն, վճարում վաճառողին և ընկերուհու հետ միասին հեռանում խանութից:
Ճանապարհին ընկերուհին, որի անունը Լիդա է, սկսում է խոսել վաճառողի մասին, որն իրեն ահավոր կասկածելի է թվացել և որ ինքն ինչ-որ մի տեղ տեսել է այդ մարդու դեմքը, բայց չի հիշում թե որտեղ, և ասում Մարինային, որ պետք չէր անծանոթ մարդուն տալ տան հասցեն: Մարինան հանգստացնում է ընկերուհուն ասելով, որ վաճառողն իսկապես շփոթվել էր և որ ինքը բացարձակապես չէր ճանաչում այդ մարդուն: Հասնում են տուն: (Մարինան ապրում է Լիդայի հետ վերջինիս սեփական տանը, որն էլ ապրում է իր ամուսնու և 2 երեխաների հետ): Լիդան հայտնում է Մարինային, որ այդ օրը երեկոյան Լիդան, ամուսինը և երեխաները պետք է գնան վերջիններիս տատիկի մոտ, որպեսզի միասին նշեն Նոր տարին և առաջարկում Մարինային նույնպես գալ իրենց հետ և մենակ չըտոնել Ամանորը: Մարինան հաճույքով համաձայնվում է, բայց ասելով, որ կմիանա նրանց փոքր ուշ, երբ որ բերեն իր սուվինիրը:
Անցնում է մի քանի ժամ: Երեկոյան ժամը 7-ն է: Լիդան, ամուսնու և երեխաների հետ դուրս է գալիս տնից, պայմանավորվելով Մարինայի հետ, որ վերջինս պետք է ժամը 10-ին միանա իրենց, իր սկեսուրի տանը, որը գտնվում է Դավիթաշեն թաղամասում: Բացատրում է տան հասցեն և դուրս են գալիս տնից:
Անցնում է ևս 2 ժամ: Ժամը 9-նն է: Տան դարպասի դուռը թակում են: Մարինան մոտենում է և բացելով դուռը, տեսնում է, որ հատակին դրված է գեղեցիկ փաթեթավորված մի տուփ, իսկ շրջակայքում ոչ մեկ չկա: Մարինան վերցնում է տուփը, որի վրա գտնվող բացիկի վրա գրված է «Շնորհավոր Նոր տարի»:
Երբ Մարինան ուզում է արդեն փակել դարպասի դուռը, ինչ-որ կասկածելի ոտնաձայներ է լսում: Նայելով շրջակայքը, համոզվում է, որ ոչ մեկ չկա և տուփը ձեռքին մտնում տուն:
Երեկոյան ժամը 11-ն է: Լիդան իր սկեսուրի տանը օգնում է վերջինիս պատրաստել Ամանորյա սեղանի ուտելիքները: Եվ նայելով ժամին, անհանգստանում է, թե ինչու՞ մինչև հիմա Մարինան չի եկել: Զանգահարում է տուն, սակայն հեռախոսը չի պատասխանում: Փորձում է մի քանի անգամ, սակայն ապարդյուն: Լիդան սկսում է անհանգստանալ և ամուսնուն ասում է, թե ինչն է անհանգստության պատճառը:
Անցնում է ևս 2 ժամ: Գիշերվա ժամը 1-ն է: Մարինան դեռ չի եկել: Լիդան, սկեսուրը և ամուսինը անհանգստացած են: Լիդան և ամուսինը նստում են տաքսի և գալիս իրենց տուն, որպեսզի տեսնեն, թե ու՞ր է Մարինան: Թակում են դարպասի դուռը, սակայն բացող չկա: Մի քանի անգամ թակելուց հետո, ամուսինը տան կտուրով մի կերպ ներս է մտնում և տեսնում, որ Մարինան արնաշաղաղ ընկած է գետնին, կողքն էլ բացված դատարկ տուփը: Ամուսինը սկսում է գոռալ և բացելով դարպասի դուռը, ներս է կանչում Լիդային: Լիդան տեսնելով, սկսում է ուժեղ ճչալ:
Լիդա - «Այս ի՞նչ է պատահել այստեղ: Ի՞նչ է եղել Մարինային, ո՞վ է սպանել»:
Լիդան ոստիկանություն է զանգահարում: 20 րոպե անց ոստիկանները ժամանում են և քննելով մարմինը, ասում, որ Մարինան իրոք մահացել է, բայց նրան չեն սպանել: Լիդան նայում է անակնկալ արկղի մեջ, սակայն այն լրիվ դատարկ է: Լիդան պատմում է ոստիկանին այդ օրը իրենց հետ պատահած պատմության մասին: Եվ զրույցի ընթացքում, ամուսինը հյուրասենյակից ձայն է տալիս և ասում, որ գնան էնտեղ: Գնալով հյուրասենյակ, տեսնում են, որ Մարինայի իրերը քրքրված են և բացված դատարկ վիճակում դրված է վերջինիս մեծ պայուսակը: Լիդան ասում է, որ այդ պայուսակում Մարինայի փողերն էին... 120.000 դոլլար:
Լիդան պատմում է ոստիկաններին, թե ինչպես է Մարինան հայտնվել իրենց տանը և դարձել նրա ընկերուհին:
1995-ին, երբ Լիդան Ռուսաստան էր մեկնել աշխատելու նպատակով, նա մի օր երեկոյան աշխատանքից վերադառնալով տուն, անցնում էր այնտեղի այգիներից մեկով, որտեղ սովորաբար երեկոյան համարյա թե մարդ չէր լինում: Եվ ճանապարհին տեսել է, թե ինչպես մի աղջիկ մեծ պայուսակ ձեռքին վազում փողոցով: Հանկարծ այդ պահին ինչ-որ ավտոմեքենա հարված է վազող աղջկան և գցել գետնին: Այդ աղջիկը հենց Մարինան է եղել: Լիդան մոտեցել է ընկած աղջկան և տեսել, որ վերջինս ուղղակի գիտակցությունն է կորցրել և ոչ մի վնասվածք չի ստացել: Այգում գտնվող հեռախոսներից մեկից Լիդան շտապ օգնություն է զանգահարել: Դեպքից մի քանի րոպե հետո ժամանել է շտապ օգնությունը: Լիդան ասել է, թե իբր այդ աղջկա հարազատն է և կարող է իրենց հետ գնալ հիվանդանոց: Մինչ աղջկան մեքենա պառկեցնելը՝ կողքից ինչ-որ հայերեն խոսող մի տղամարդ է հայտնվել (ճղճղված շորերով), որն ասել է թե իբր ինքն է աղջկա հարազատը:
Սակայն Լիդան տեսնելով այդ մարդու տեսքը (որն իրեն վստահություն չի ներշնչել), պնդել է շտապ օգնության աշխատողներին, որ ինքն է միակ հարազատը և վերջ: Աշխատողները հավատացել են Լիդայի խոսքերին և տեղափոխել Մարինային հիվանդանոց:
Ոստիկանին պատմությունը պատմելու ընթացքում Լիդան հիշեց, որ սուվինիրների խանութի վաճառողը հենց այն մարդն էր, որ Մարինայի ավտովթարի ենթարկվելու օրը հայտնվել էր և ասել, թե ինքն է միակ հարազատը:
Լիդան պատմում է, որ հիվանդանոցում ուշքի գալուց հետո, Մարինան սկզբում չի հիշել, թե ով է ինքը, սակայն մի քանի ժամ հետո հիշել է միայն իր անունը: Լիդան Մարինայի պայուսակը բացելուց տեսել է, որ մեջը լիքը փողեր կան և մի քանի տոպրակ թմրանյութեր: Ցույց է տվել Մարինային այդ ամենը, սակայն վերջինս ոչինչ էլ չի հիշել: Լիդան զարմացել է նաև նրա վրա, որ Մարինան հայ է: Գաղտնի դուրս գցելով թմրանյութերը պայուսակի միջից, Լիդան, տեսնելով, որ Մարինան անօգնական է և կորցրած հիշողությունը, ընկերացել է Մարինայի հետ և բերել վերջինիս Հայաստան, բնակվելու իր տանը, որպես ընկերուհի, սակայն մինչ առ մահանալու օրը, չի իմացել, թե իրականում ո՞վ է Մարինան և ինչեր է արել Ռուսաստանում: Լիդան պատմելու ընթացքում նաև հիշեց, որ Ռուսաստանից մեկնելու օրը օդանավակայանում մի սև ապակիներով ավտոմեքենա կանգնեց և միջի մարդկանցից մեկը ասաց Մարինային, որ «ՄԵՆՔ ԴԵՌ ԿԳՏՆԵՆՔ ՔԵԶ» և ասելուց հետո միանգամից ավտոմեքենան հեռացավ: Լիդան այդ ժամանակ հարցրել է Մարինային թե ովքե՞ր էին այդ մարդիկ, սակայն Մարինան պատասխանել է, որ չի ճանաչում ոչ մեկին և որ նրանք իր հետ բացարձակ կապ չեն կարող ունենալ:
Լիդան բերել է Մարինային Երևանի իր սեփական տուն և դարձել են ընկերուհիներ:
Երբ ոստիկանը հարցրեց, թե ինչի՞ համար է հատկապես Լիդան այդպես վարվել, Լիդան պատասխանեց, որ Մարինան շատ փող ուներ(սակայն ինքն էլ չգիտեր թե որտեղից...)
և կարող էր օգնել իրենց դուրս գալ ծանր վիճակից: Եվ այդպես էլ եղել է:
Բացահայտեք.
1.Ո՞վ է Մարինան:
2.Ինչի՞ց է մահացել:
3. Ո՞վ է Մարինայի մահվան հեղինակը:
4. Ի՞նչն է պատճառը:
Բացահայտեք պատմությունը...![]()
Էջանիշներ