Մարդը ոչ թե մարմինն է, որը օժտված է մտածելու, հիշելու ու տրամաբանելու ունակությամբ, այլ հենց էդ ունակությունները: Այսինքն մարդը հենց գիտակցությունն է: Եթե լիներ տեխնոլոգիա, որի շնորհիվ մարդու հիշողությունն ու բոլոր ֆունկցիոնալ հնարավորությունները download անեինք համակարչի մեջ, ապա մարդը կտեղափոխվեր ուրիշ ֆիզիկական միջավայր, իսկ մարմինը ոչնչացնելը մարդու մահվան չէր բերի:
Ի՞նչ է գիտակցությունը առանձին թեմա եմ բացել, ու քանի մենք չգիտենք ո՞րտեից ու ինչի հետևանք է գիտակցությունը, որով մենք օժտված ենք, կամ(քանի որ արդեն նշել եմ, որ մենք հենց էդ գիտակցությունն ենք, որ կանք) ի՞նչից ենք կառուցված մենք, այդ հարցին պատասխանելը ժամանակավրեպ է:
Ամեն դեպքում լավատեսությունս ու լրիվ մահվան վախը ինձ ստիպում են հավատալ ֆիզիկական մահվանից հետո գիտակցության պահպանմանը: Հիմա դրախտում կլինի, թե դժողքում էդքան էական չի: Ինձ թվում ա, որ նույնիսկ դժողքը էդքան սարսափելի չի, քան լրիվ մահը:
Էջանիշներ