Նախ ոչ մեկ չի խոսում հավատում եք արդյոք դրախտի կամ դժոխքի գոյությանը։ ես չեմ հավատում, որքան էլ որ քրիստոնյա եմ։ Իմ կարծիքով մարդ մահանալուց հետո, նորից ծնվում ա մեկ ուրիշ երկրում, ուրիշ ազգությամբ և սովորություններով։
Իսկ վերամարմնավորման հետ համաձայն չեմ։ Համաձայն եմ Արշակի հետ։

Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
«Գիտությունը ոչ մի հիմնավոր փաստարկ չունի վերամարմնավորման գաղափարի դեմ»։ Սա Ալբերտ Էինշտեինի կարծիքն է։ Հետաքրքիր է, իսկ Դուք որևէ լուրջ հիմնավորում ունե՞ք էդքան ինքնավստահ ձևով նման պնդումներ անելու համար, թե՞ ուղղակի տենց եք կարծում ու վերջ։
Ի դեպ, ոնց հասկացա Թումանյանին գնահատում եք։ Հատուկ Ձեզ համար թեմայի վերաբերյալ մի քանի քառյակ էլ ես մեջբերեմ Թումանյանից։

Մեր կյանքը-կարճ մի վերելք,
Անցնել հանգիստ ամեն տանջանք ու վայելք,
Ապրել անբախտ, անցնել անհաղթ - հոգիանալու նորեն
Նյութից զատված, անմահացած - վերադառնալ դեպ իրեն։

Հազար տարով, հազար դարով առաջ թէ ետ, ի՜նչ կա որ.
Ես եղել եմ, կա՜մ, կլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ,
Հազար էսպէս ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ։

Ասի. «Հէնց լոկ էս աճյունն է ու անունը, որ ունեմ»…
Երբ ճառագեց անծայրածիր քո ժըպիտը հոգուս դեմ.
- Ի՜նչ է աճյունն էդ անկայուն, ու անունը, որ ունես,
Դու աստվա՜ծ ես, դու անհուն ես, անանուն ես ու անեղծ:

Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան.
Ձեռներն արնոտ գընում է նա դեռ կամկար,
Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան:

Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին.
Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին.
Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր,
Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին։
Հ. Թումանյան
Քառյակները Թումանյանի միշտ էլ անկրկնելի են։ Ապրես։