Է՜հ, Uluana ջան, համա՜ թե փորձանքի մեջ ես ընկել։ ՈՒզու՜մ ես կույր հավատ ունեցող մարդկանց փաստերով բան ապացուցել։ Չնայած չեմ էլ կարող ասել, թե դեմ եմ կույր հավատին, քանի որ ինքս էլ չգիտեմ, կույր հավա՞տն է լավ, թե՞ ամեն ինչ տրամաբանական վերլուծության ենթարկելը

։ Մի կողմից, եթե կույր հավատ չունենաս, ամեն կողմից փորձում են սիրտդ կասկածներ գցել, դե արի՜ ու կարճ խելքովդ դրանցից գլուխ հանի։ Մյուս կողմից, բա՞ որ պարզվի, որ սխալ բանի նկատմամբ ես կույր հավատով լցվա՞ծ։ Բա տենց ո՞նց կլինի… Մինչև ե՞րբ… Մի խոսքով չգիտեմ

։
Հա, ի՞նչ էի ասում։ Մեկ է, ինչքան էլ որ հավաստի փաստարկներ բերես, միևնույն է, կույր հավատ ունեցող մարդուն չես կարող համոզել։ Այսպիսի խոսակցությունները սովորաբար անվերջ շարունակվում են։ Միայն կարող է իզուր թշնամանքով լցվեն քո նկատմամբ։ Կրոնական վիճաբանությունների ժամանակ ցավոք այդպես շատ է լինում։ Այսպիսի հարցերում ամեն մեկն իր կարծիքն ունի, ու սովորաբար մարդիկ շատ անհանդուրժողական են տրամադրված լինում իրենց կարծիքի հետ չհամաձայնվողի նկատմամբ։ Հետո էլ, մեկ էլ տեսար քեզ աղանդավոր հանեն ու սկսեն աշխարհի բոլոր մեղքերի մեջ մեղադրել

։ Հիմա մոդա է այլ կերպ մտածողին աղանդավոր հանելը (նույնիսկ եթե համոզմունքները կրոնական բնույթ չեն կրում )։
Մյուս կողմից էլ, եթե հիմա լռես, ասվածներին չպատասխանես, կսկսեն ասել. «Ա՛յ, տեսա՞ք, օդի մեջ անհիմն խոսացող էր, ճշմարիտ հավատից վախեցավ, փախավ»։
Այնպես որ, Uluana ջան, փորձանքի մեջ ես ընկել


։
Հ. Գ.
Ժողովուրդ, գրածս ցնդաբանական մտորումներին շատ լուրջ մի վերաբերվեք, ու որպես անձնական վիրավորանք հանկարծ մի ընդունեք։ Աշխատեք մի քիչ հումորով մոտենալ

։ Դրանք ուղղակի ընդհանուր մտորումներ էին նման թեմաների վերաբերյալ ու ոչ մեկին ուղղված չէին։ Չնայած, իմ կարծիքով, ոչ մի վիրավորական բան չեմ ասել, բայց դե, մարդ ես էլի… Ուղղակի չեմ ուզում, որ կրոնական անհանդուրժողականությունը վատ բաների բերի

։
Էջանիշներ