Իմ կարծիքով մարդու ուղեղը մեկանգամյա օգտագործման օրգան է, ծրագիր, որը տրվում է մարդուն իր ծնվելու օրը և վերանում է նրա մահվան ժամանակ: Հաճախ լինում է հակառակը՝ ծրագիրն է դադարում աշխատելուց և մարդը մահանում է(ծերություն): Իսկ մարդու մարմինը դա ուղղակի մի հարմարանք է , որը ծառայում է ուղեղի հրամանները կատարելու համար: Ճիշտ է դժվար է համակերպվել այն մտքի հետ , որ մեր հարազատները մահից հետո այլևս չկան, դժվար է մտածել, որ նրանք երկնքում չեն,հրեշտակների ու հեքիաթային բարի կենդանիների շրջապատության մեջ, սակայն դա այդպես է (իմ կարծիքով իհարկե): Այնուամենայնիվ մեր հարազատները ապրում են մեր հիշողություններում և նրանք կենդանի են այնքան ժամանակ, ինչքան որ մենք զգում ենք նրանց կարիքը…