Ես մտածում եմ, որ մեր մահից հետո կյանք կա...և դեռ ավելին, կա երկու կյանք: Մեկը հենց այստեղ՝, երկրի վրա, որը շարունակվում է այնքան ժամանակ, մինչև չի մեռնում կյանքից հեռացածի վերջին ծանոթը, կամ նրա վերջին արժանահիշատակ գործը, արարքը, նրա թողածի մասին հիշողությունը: Այս կյանքը ինձ պակաս կարևոր չի թվում, քան ասենք դրախտի կամ դժոխքի գոյությունը երկնքում , կամ գետնի տակ...
Իսկ երկրորդը՝, կանվանենք այն դժոխք ու դրախտ, եդեմ կամ երկնային արքայություն՝, արդեն գոյություն ունի հականյութի աշխարհում, այսինքն հոգիների աշխարհում, որից ոչ ես՝, և ոչ էլ որևէ մեկը , ավելին չգիտի: Եվ ափսոս, որ երբ, մենք այդ մասին իմանում ենք, չենք կարողանում արդեն որևէ կերպ հաղորդակցվել...ու ասել այդքան հետաքրքիր ճշմարտությունը...
Էջանիշներ