User Tag List

Նայել հարցման արդյունքները: Հավատու՞մ եք, որ մահից հետո կյանք կա

Քվեարկողներ
133. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո, հավատում եմ

    75 56.39%
  • Ոչ, չեմ հավատում

    34 25.56%
  • Չեմ կարող պատասխանել

    24 18.05%
Էջ 47 67-ից ԱռաջինԱռաջին ... 3743444546474849505157 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 691 համարից մինչև 705 համարի արդյունքները՝ ընդհանուր 991 հատից

Թեմա: Մահ... իսկ հետո՞

  1. #691
    Մշտական անդամ armena-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.05.2009
    Հասցե
    այնտեղ
    Տարիք
    41
    Գրառումներ
    213
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մահ(երկրային կյանքի վերջ) ու դրանից հետո

    Կտրուկ,ուզում եմ ասել,որ մարդիկ հեչ չեն սիրում այդ "չեղյալը":Մարդիկ վախենում են էդ չեղյալից:Եթե շատ ջանք են թափում որևէ բանի վրա,ապա հետո ուզում են կայունություն(որ իրենց կառուցածը մնա)բայց միևնույն ժամանակ գիտակցում են,որ էս աշխարհում ամեն ինչ հավերժ չէ:

    Քո ասած "չեղյալը" ես ընկալում եմ որպես կյանքի ընդհատում,ու որ արած ու չարած բաներդ կորչում են:Գիտես,մի իմաստով կորչում են,իսկ մյուս իմաստով էլ ոչ;Քանի որ եթե դու կյանքիդ ընթացքում ինչ-որ բաներ ես արել(որոնք քեզ համար նպատակ են եղել) ու հետո կյանքդ վերջացել է,ապա սա "չեղյալ" հայտատարված բան համարել պետք չէ,քանի որ եթե դու էլ չկաս,նշանակում է,որ քո նպատակներն է ու քեզ հետ(խիստ անձնականի մասին է խոսքը) կապված ոչինչ չկա: բայց եթե կյանքդ զուր վատնել ես ու ժամանակը հենց այնպես թռել է,ուրեմն դա արդեն ոչ թե չեղյալ ,այլ եռակի չեղյալ է:

    Իսկ այդ "չեղյալը",որը դարձավ իմ գրառման հիմնական առարկա,շատ հարաբերական է:
    Կա կյանք,կա ինչ-որ հաստատուն երևույթ,որը մեզ որոշ ժամանակով տրված է,ու էդ ժամանակի ընթացքում է մենք հասցնում ենք իրագորցել որոշ բաներ:Գիտես,եթե հիմա նստես ու մտածես թե մի 50 տարի հետո ինչ է լինելու,ձերքերդ էլ ծլես ու ասես "Մեկ է արածներս ջուրն են ընկնելու"

    Էդպես ու՞ր կհասնենք
    Վերջին խմբագրող՝ armena: 05.07.2009, 00:58:

  2. #692
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մահ(երկրային կյանքի վերջ) ու դրանից հետո

    Մեջբերում armena-ի խոսքերից Նայել գրառումը
    Լեո ,այո,մարդը վախենում է մահից ու ամեն մեկն էլ յուրովի է հավատում Աստծուն:Իհարկե հավատն էլ մի այլ փրկություն է դաժան ու սարսափելի մտքերից:
    Այո, հավատքը փրկություն է...
    Հետմահու չգիտեմ, բայց կյանքի օրոք իրոք փրկություն է...

  3. #693
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2009
    Գրառումներ
    943
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մահ(երկրային կյանքի վերջ) ու դրանից հետո

    Մեջբերում armena-ի խոսքերից Նայել գրառումը
    Մահ: Այս բառը շատերի մոտ վախ է առաջացնում,ոմանք անտարբեր անցնում են սրա կողքով(միգուցե վախենում են քննարկել),ոմանք էլ շարունակում են ապրել ու լավ իմանալ,որ մի որ գալու է վերջը;
    Հիմա լարեք ձեր երևակայությունն ու մի քիչ էլ տրամաբանությունը,կամ էլ հայտնեք ձեր կարծիքի մահի մասին և այն ամենը ինչ տեղի է ունենում այս երևույթուց հետո:
    Շատերը(հիմանակում քրիստոնյաները) հավատում են,որ մարդը մահից հետո միայն կորցնում է իր մարմինը,բայց հոգին հավերժ ապրում է ու գնում է երկինք(Աստծու մոն):
    Եկեք մահը նայենք փիլիսփայական կողմից: Ի՞նչ է իրականում մահը: Այն վե՞րջ է:
    Ես կարծում եմ վերջն է: Չեմ հավատում ինչ որ հոգու գոյությանը, մահվանից հետո ոչինչ էլ չկա: Մահվանից չեմ վախենում, ուղակի ափսոսում եմ, որ ինձ հաճելի ամեն ինչ մի օր էլ չեմ զգալու
    Полюбить так короля, своровать так миллион
    Король +

  4. #694
    Մշտական անդամ armena-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.05.2009
    Հասցե
    այնտեղ
    Տարիք
    41
    Գրառումներ
    213
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մահ(երկրային կյանքի վերջ) ու դրանից հետո

    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո, հավատքը փրկություն է...
    Հետմահու չգիտեմ, բայց կյանքի օրոք իրոք փրկություն է...
    փրկություն է,ու այն էլ շատ լայն ու մեծ իմաստով:Մենք հավատում ենք ու կապ չունի թե այդ հավատը (կեղծ է թե իրական,ընտրված է բանականությամբ,թե մեր սիրտն է թելադրում հավատալ):Մենք հավատում ենք(ինչ-որ բանի,կարևոր չէ թե ինչին,կարևորը,որ կա մի բան,որ հավատում ենք,ու որ դա հավատ է ներշնչում)որ մեր արածները ու մենք(որպես մար ի որպես անձ) ինչ-որ մնայուն բան կունենանք:
    Լեո,երևի պատճառն այն է,որ վախենում ենք լինել ոչինչ:Դա նման է ինքնապաշտպանման պես մի բանի,որ մենք ձգտում ենք մեր գոյությունը պահպանել ու գտնել մի բան(թեկուզ հավատը,կարող է ուրիշ բան էլ լինել),որ մեզ մեր գոյության համար որևէ երաշխիք կտա:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լեո (06.07.2009)

  6. #695
    Դիտարկում... Interdenominational-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.05.2009
    Տարիք
    45
    Գրառումներ
    587
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մահ(երկրային կյանքի վերջ) ու դրանից հետո

    Կտրուկ :
    Այն պարզ պատճառով, որ հավատացյալներին "դարձի գալու" հենց ամենասկզբից տրամադրում են "կայարանային" տրամադրության` երկիրը ժամանակավոր օթևան է, մարմինը` ժամանակավոր /և նույնիսկ մեղսավոր/ կաղապար ...և այլն: Այդ կենսախինդ, առողջ ու նպատակասլաց մարդիկ կարող են իրենց պոտենցիալը օգտագործել ավելի իրական ու մարդասիրական նպատակներով, քան անվերջ քարոզելու, "ավետելու" մարմանջով տարված` այսուայնկողմ ընկնել, և որ ամենասահմռկեցուցիչն է` ՀԱՎԱՏԱԼ իրենց անօգուտ գործի արդարացիությանը:
    Հարգելիս, ինչու եք կարծում, որ "երկրային ձեռնարկումները" պիտի չեղյալ հայտարարվեն? Դուք ինքներդ կարող եք թվել հենց միայն հայազգի աշխարհահռչակ պատկառելի այրերին, որոնք հարդերձյալ կյանքին չհավատալով, քրիստոնյա չլինելով հանդերձ, մարդկությանը անփոխարինելի հայտագործություններ ու գործեր են պարգևել...

    Չամիչ
    Դուք իմ ասածներից դիվանագիտորեն սիլլոգիզմ թխեցիք Այո, հաստատում եմ` "...Եթե մահվանից հետո կյանքի գոյությունը ապացուցվում է, ապա ավտոմատ ապացուցվում է նաեվ Աստծո՞ գոյությունը:" Իսկ կարող է ինչ-որ մեկը հակառակը պնդել, ապացուցել? Բոլորիս հայտնի է ծեծված, շաբլոնային դարձած արտահայտությունը, որ. "այն ինչ ունի սկիզբ, ունի նաև ավարտ", և սա հիանալի է...մենք հո ծուռ հայելիների աշխարհում չենք?

    Շնորհակալություն:
    Վերջին խմբագրող՝ Ariadna: 07.07.2009, 12:08:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    յոգի (22.03.2010)

  8. #696
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մահ(երկրային կյանքի վերջ) ու դրանից հետո

    Մեջբերում Interdenominational-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելիս, ինչու եք կարծում, որ "երկրային ձեռնարկումները" պիտի չեղյալ հայտարարվեն?
    Նախ ե՛ս չեմ կարծում. այլ ներկայացնում եմ մատերիալիստների տրամաբանական վախճանը։իսկ այդ տրամաբանությունը տանում է նրան որ ՙերկրային ձեռնարկումները՚ պիտի չեղյալ հայտարարվեն՝ քանի որ մի օր երկիրը՝ ինքը պիտի չքանա ու ստացվի. որ ես ու դու. կամ մյուսները իզուր են ապրել ու արարել։ Իզուր ենք հիմա ֆորումում գրում՝ամեն ինչ աննպատակ, անօգուտ ու պատահական է։
    Այստեղ իհարկե բացակայում է ճշմարտություն ասվածը.բայց՝ սա է մատերիալիստի վերջնական սահմանագիծը. (եթե իհարկե համարձակվում է նայել այդ սահմանագծին)։
    Վերջին խմբագրող՝ Ariadna: 07.07.2009, 12:07:

  9. #697
    Դիտարկում... Interdenominational-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.05.2009
    Տարիք
    45
    Գրառումներ
    587
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մահ(երկրային կյանքի վերջ) ու դրանից հետո

    Կտրուկ
    Ինքնին հասկանալի է:
    Բայց եթե նկատում եք, մեր բանավեճ հիշեցնող զրույցը սահուն կերպով գլորվում է "թեմայից շեղում" փոսը Եվս մեկ գործոն, որը խառնում է բոլոր խաղաթղթերը` մենք հակվում ենք փիլիսոփայական տեսակետի:
    Բայց մեր ասելիքը ֆորումում` "աննպատակ, անօգուտ ու պատահական" չի, մենք մեր կարծիքներն ու տեսակետներն ենք առաջադրում, արտահայտվում ենք...ի տարբերություն քրիստոնյա մոլեռանդ հավատացյալների ու վերացական, չպատճառաբանված հավատքի ջատագովների: Համարձակվում եմ բարձրաձայնել, որ ՄԵՆՔ ՄԵՐ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԱՎԵԼԻ ԵՐՋԱՆԻԿ ԵՆՔ, քան ՆՐԱՆՔ - ԻՐԵՆՑ ՉՀԱՎԱՏՔՈՎ հանդերձյալ կյանքի վերաբերյալ:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    յոգի (22.03.2010)

  11. #698
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մահ(երկրային կյանքի վերջ) ու դրանից հետո

    Մեջբերում Interdenominational-ի խոսքերից Նայել գրառումը
    Կտրուկ
    ՄԵՆՔ ՄԵՐ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԱՎԵԼԻ ԵՐՋԱՆԻԿ ԵՆՔ, քան ՆՐԱՆՔ - ԻՐԵՆՑ ՉՀԱՎԱՏՔՈՎ հանդերձյալ կյանքի վերաբերյալ:
    Արդլոք չափե՞լ ես որևէ մեկի երջանկությունը։
    Այ հիմա հաստատ շեղվեցիր թեմայից.և բոլորովին իզուր։
    Չափից շատ երջանկությունը լավ նշան չէ։

  12. #699
    Դիտարկում... Interdenominational-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.05.2009
    Տարիք
    45
    Գրառումներ
    587
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մահ(երկրային կյանքի վերջ) ու դրանից հետո

    Կտրուկ :
    Չափելու, կշռելու հարկ չկա: Ինքներդ դատեք` եթե "փառաց հույսից" զրկվեն անմահության հավատացյալները, դա միանշանակ դժբախտություն կլինի նրանց համար:
    Աստվածաշնչյան Պողոսին էլ է այցելել այդ մտավախությունը. "Եթե հարությունը մտացածին երևույթ է, ապա մեր հավատքը իր բոլոր "կոմպոնենտներով" գրողի ծոցն է կորչում" - մտավորապես նման միտք է արտահայտել շրջահայաց առաքյալը:

    Իսկ չ-հավատացյալները կորցնելու այդչափ "արժեքավոր" բան չունեն - կա իրականություն այսօր, վաղը` վերջ ամեն ինչին, համաձայնվեք, որ դա գիտակցելու համար առողջ գիտակցություն, քան թուլակամություն ու համակերպվածություն է պետք:


    Հ.Գ. Չեմ շեղվել, ու չենք շեղվել թեմայից, ամեն ինչ կարգին է:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    յոգի (22.03.2010)

  14. #700
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մահ(երկրային կյանքի վերջ) ու դրանից հետո

    Մեջբերում Interdenominational-ի խոսքերից Նայել գրառումը
    Կտրուկ :
    Աստվածաշնչյան Պողոսին էլ է այցելել այդ մտավախությունը. "Եթե հարությունը մտացածին երևույթ է, ապա մեր հավատքը իր բոլոր "կոմպոնենտներով" գրողի ծոցն է կորչում" - մտավորապես նման միտք է արտահայտել շրջահայաց առաքյալը:
    Ճիշտ տարբերակը՝(Առաքյալը խոսքը ուղղում է նրանց. ովքեր եկեղեցու անդամ կամ մկրտված են բայց չեն հավատում հարությանը.այլ միայն այս կյանքում ՙշառից փորձանքից՚ ուզում են որԱստված հեռու պահի)
    Ա Կորնթացիս15.12
    իսկ եթե քարոզվում է. որ Քրիստոս հարություն է առել.ապա ինչպե՞ս են ձեզանից ոմանք ասում թէ մեռելներից հարություն չկա։(ու սկսում է բացատրել.մեկնաբանել)
    եթե մեռելներից հարություն չկա՝ուրեմն Քրիստոսը հարություն չի առել։.
    և եթե Քրիստոսը հարություն չի առել.ուրեմն մեր քարոզչությունն ունայն է և ձեր հավատքը զուր։
    ՈՒրեմն մենք էլ դառնում ենք Աստծո սուտ վկաները .քանի որ Աստծո մասին վկայություն տվեցինք.թէ Քրիստոսին հարություն տվեց։
    Որովհետև եթե մեռելները հարություն չեն առնում .ուրեմն Քրիստոսը հարություն չի առել։
    ևեթե Քրիստոը հարություն չի առել.ապա զուր է ձեր հավատը.և դուք ձեր մեղքերի մեջ էք։
    իսկ նրանք ովքեր Քրիստոսով ննջեցին՝կործանվեցին։
    եթե միայն այս կյանքի համար ենք հուսացել Քրիստոսին. ապա բոլոր մարդկանցից ավելի խղճալի ենք։
    Բայց հիմա Քրիստոսը Մեռելներից հարություն է առել՝ննջեցյալների անդրանիկը։

    Առանձնակի ուշադրություն դարձրու եթե բառի վրա։

  15. #701
    Մշտական անդամ armena-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.05.2009
    Հասցե
    այնտեղ
    Տարիք
    41
    Գրառումներ
    213
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մահ(երկրային կյանքի վերջ) ու դրանից հետո

    Կտրուկ ու Interdenominational ,ձեզ մի հարց:
    ի՞նչ եք կարծում,կրոնը կապ ունի այն բոլոր ձևավորված կարծիքների(թե ճիշտ ու թե սխալ )որոնք ժամանակի ընթացքում ձևավորվել են մարդկանց մոտ մահի մասին:Եվ եթե այո,ապա,Ինչքանո՞վ է կրոնը նպաստել/խանգարել մահի(ու առհասարակ երկրորդ կյանքի) մասին տպաորությունների վրա(դա կարող է լինել վախ,հավատ):

  16. #702
    Մշտական անդամ armena-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.05.2009
    Հասցե
    այնտեղ
    Տարիք
    41
    Գրառումներ
    213
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մահ(երկրային կյանքի վերջ) ու դրանից հետո

    Կտրուկ,կրոնը որքանո՞վ է ազդել մարդկանց պատկերացումների վրա,որոնք ժամանակի ընթացքում ձևավորվել են մահի մասին:

  17. #703
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մահ(երկրային կյանքի վերջ) ու դրանից հետո

    Մեջբերում armena-ի խոսքերից Նայել գրառումը
    Կտրուկ,կրոնը որքանո՞վ է ազդել մարդկանց պատկերացումների վրա,որոնք ժամանակի ընթացքում ձևավորվել են մահի մասին:
    Ինչքանով՝ պատմությունը.պատմագիտության։

  18. #704
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մահ(երկրային կյանքի վերջ) ու դրանից հետո

    Մեջբերում armena-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատերը(հիմանակում քրիստոնյաները) հավատում են,որ մարդը մահից հետո միայն կորցնում է իր մարմինը,բայց հոգին հավերժ ապրում է ու գնում է երկինք(Աստծու մոն):
    Եկեք մահը նայենք փիլիսփայական կողմից: Ի՞նչ է իրականում մահը: Այն վե՞րջ է:
    Հետաքրքիր է ինչու՞ է գնում երկինք: Աստված այնտե՞ղ է:Իսկ ինչի՞ են այդ ամենը հորինել, ու՞մ համար... Գուցե խուճապ կլիներ: Մարդկային երեւակայությունը մահի դե՞մ է պայքարում :
    Չէ, վերջ չի: Մի հատ հետ նայիր ու տես հեչ ի՞նչ է փոխվել: Ոչինչ էլ չի փոխվել: Մահը ցավոք սրտի վերջ չէ, ամեն դեպքում, եթե վերջ է, ապա ոչ նորի սկիզբ: Էս էլ փիլիսոփայաակն մահը:

    Հ.Գ. Երկնքում այդքան տեղ չկա

  19. #705
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մահ(երկրային կյանքի վերջ) ու դրանից հետո

    Մեջբերում Interdenominational-ի խոսքերից Նայել գրառումը
    Դուք իմ ասածներից դիվանագիտորեն սիլլոգիզմ թխեցիք Այո, հաստատում եմ` "...Եթե մահվանից հետո կյանքի գոյությունը ապացուցվում է, ապա ավտոմատ ապացուցվում է նաեվ Աստծո՞ գոյությունը:" Իսկ կարող է ինչ-որ մեկը հակառակը պնդել, ապացուցել? Բոլորիս հայտնի է ծեծված, շաբլոնային դարձած արտահայտությունը, որ. "այն ինչ ունի սկիզբ, ունի նաև ավարտ", և սա հիանալի է...մենք հո ծուռ հայելիների աշխարհում չենք?
    Ուրախ եմ որ իմ մեջ դիվանագիտական ընդունակություններ նկատեցիք: Բայց, տվյալ դեպքում ձեր խոսքերի հետ կապված իմ դիտարկումները ավելի շուտ տրամաբանական էին քան դիվանագիտական: Թեմայի վերնագիրն է Մահ եվ դրանից հետո.: Պարզ տրամաբանությունը ինձ ստիպում է նկատել որ կյանքից հետո կյանքի գոյության ապացույցները ՝ Աստծո գոյության երաշխիք չեն կարող հանդիսանալ: Բուդդիստները նույնպես որպես էդպիսին չեն հավատում անձնավորված Աստծո գոյությանը, բայց հենց նրանք են որ հավատում են վերամարմնավորմանը: Ոչ միայն հավատում են այլ, իրենց հոգեվոր ուսմունքների շրջանակում ունեն վերամարմնավորման երեվույթը ապացուցող բավականին հարուստ փորձառություն եվ սա նրանց մոտ հավատի ոլորտից վաղուց տեղափոխվել է կեսկակերպի ու հարուստ գիտելիքների ձեռքբերման ոլորտ:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

Էջ 47 67-ից ԱռաջինԱռաջին ... 3743444546474849505157 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հոգեվարքից հետո (օրագիր)
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 1197
    Վերջինը: 19.04.2024, 22:28
  2. Ակումբը 40 տարի հետո
    Հեղինակ՝ Moon, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 223
    Վերջինը: 22.07.2023, 15:28
  3. 2012 և հետո
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 85
    Վերջինը: 16.07.2014, 19:31
  4. Անդրանիկ Մարգարյանից հետո...
    Հեղինակ՝ P.S., բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 28.03.2007, 11:10

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •