Իսկ ինչպես բացատրել այն փաստը , որ որոշ մարդիկ իրենց նախորդ կյանքից բաներ են հիշում, ոմանք չափազանց շատ: Վերջերս նման մարդկանց մասին հաղորդում կար, մի երիտասարդ ասում էր, որ ինքը բրազիլուհի է եղել նախորդ կյանքում 1850 թվականի ծնված , ազատ խոսում էր պորտուգալերեն(ոչ մեկ չէր սովորեցրել), երգում էր հին երգեր տարբեր մեռած բարբառներով, հիշում էր իր անունը նախորդ կյանքի, վերցրել սեփականացրել էր ու ընդհանրապես կնոջ նման էր հագնվում: Եվս մեկ օրինակ մի հոգեբան էքստրասենսի հետ նման թեմայով զրույց տանելիս` կատակով հարցնում է, թե ի՞նչ է եղել նա նախորդ կյանքում, էքստրասենսը պատասխանում է ՝ որ գերմանացի գերցոգ է եղել, դե հոգեբանը կատակ ընդունելով, մի անգամ զրույցի է բռնվում մեկ ուրիշ ավելի հզոր
էքստրասենսի հետ՝ սա նույնպես նույն բանն է ասում ու նաև ասում է, թե որտեղ է ծնվել, որ տանը:
Հոգեբանի աչքերը թռնում են ճակատը, քանի որ հիշում է, որ տարիներ առաջ Գերմանիայի չգիտեմ որ քաղաքում կանգնած է եղել այն տան առաջ , որի մասին ասում էր էքստրասենսը ու տարօրինակ զգացում է ունեցել, չի կարողացել բացատրել, թե ինչու ամեն անգամ այդ տունը տեսնելիս իրեն վատ է զգացել:
Իմ սեփական օրինակը բերեմՇատ - շատ անգամներ տեսնում էի նույն երազը, թե ինչպես մի տղա՝ ոչ այդքան երիտասարդ , մութ սենյակում պառկած է անկողնում ՝ մահամերձ վիճակում, կողքը երկու ծեր մարդիկ էին՝ ամուսիներ, տղայի ծնողները, որոնք տղայի ձեռքը բռնած լուռ արտասվաում էին: Երկար բարակ չպատմեմ... Հետո տղան մահանում էր ու ամեն անգամ հենց մահանում էր, ես զարթնում էի ու 100%-անոց տպավորություն էր մոտս , որ այդ տղան ես եմ: Մի քանի հոգու պատմել եմ , ասել են նախորդ կյանքից հատված է եղել՝սեփական մահս
![]()
![]()
![]()
Էջանիշներ