Մոտավոր պատկերացրեցի հոգու, ինչպես ծրագրավորողները կասեին, lifecycle-ը: Հիման իմ մոտ հետևյալ հարցերն են առաջանում:
1. Առանց մարմնի, հոգին ինչ է? Առանց հոգու, մարմինը մեռած նյութ է, իսկ առանց մարմնի հոգին ինչ է? Միգուցե մեռած հոգի?

2. Դու նշում ես, որ հոգին, հոր սերմի միջոցով հայտնվում է մոր արգանդում: Այսինքն ապագա երեխայի հոգին գտնվում է հոր սերմում: Հիմա հարցս. իսկ հոր նյութական սերմի մեջ ինչպես է հայտնվում այդ ոչ նյութական հոգին? Մի քիչ անհասկանալի է, քանի որ էս սերմի ստեղծման ամբողջ պրոցեսի մեջ մասնակցում են միմիայն նյութական օրգաններ: Եվ սրա հետ կապված ևս մի քանի բան կուզենայի ճշտել: Սեռական հարաբերությունների ժամանակ, տղամարդու օրգանիզմից կնոջ արգանդ են գնում բազմաթիվ սպերմատոզոիդներ և միայն մեկն է հասնում ձվաբջջին: Հիմա արդյոք մնացած սպերմատոզոիդները իրենց մեջ հոգի են պարունակում, թե միայն այն բախտավոր սպերմատոզոիդը, որը հասնում է արգանդին? Եթե բոլորն են պարունակում, ապա ինչ է կատարվում մնացած հոգիների հետ, իսկ եթե ոչ, ապա ինչպես է ընտրվում այն սպերմատոզոիդը, որի մեջ էլ ընդգրկվում է հոգին: Եվ սրա հետ կապված մի բան էլ, ապագա երեխայի հոգին, որը գտնվում է սերմի մեջ, ինչքանով է կապված հոր հոգու հետ?
3. Ըստ քեզ, մարդու զգայարանները ուղիղ կապ ունեն հոգու հետ: Հարցս կձևակերպեմ տեսողության օրինակի վրա: Մենք գիտենք, որ մարդը տեսնում է աչքով: Լույսի ազդակը ընկալվում է աչքի կողմից և փոխանցվում ուղեղ: Ինչպես է նյութական ազդակը փոխանցվում ոչ նյութական հոգուն? Ինչ պրոցես է կատարվում, որի ընթացքում ուղեղը ազդակը փոխանցում է հոգուն, որը ստանում է այն վերլուծում ու ուղեղում ստեղծում տեսողական պատկերը?
4. Դու նշեցիր, որ հոգին տարածում է իր էներգիան մարմնի մեջ ու մարմինը սկսում է զգալ: Ասվածիցդ հետևում է, որ հոգին օժտված է էներգիայով: Եթե դու էներգիա ասելով նկատի ունեիր հենց այն էներգիան, որը ընդունված է այսօրվա գիտության մեջ, այլ ոչ թե ինչ-որ անհասկանալի բան, ապա կամայական բան, որը օժտված է էներգիայով, նյութական է, քանի որ էներգիան զանգված է, իսկ զանգվածը` էներգիա: Այսինքն քո ասած հոգին օժտված է էներգիայով ու հետևաբար ունի զանգված, իսկ զանգված ունեն միայն նյութական էությունները: Ինչպես բացատրենք այս պարադոքսը?
Նախապես շնորհակալություն պատասխաններիդ համար:

Էջանիշներ