Monk-ի խոսքերից
Հարգարժան Յոգի, Դուք արդեն Ձեզ ապահովագրել եք իմ պատասխանից` ասելով, որ <մեր> Աստվածաշունչը հակասում է ինքն իրեն, ինչպես նաև նրա հետևորդները: Կներեք, բայց Դուք էլ Ձեզ եք հակասում` հավաստի համարելով այն տվյալները, առկա են <ինքն իերն հակասող Աստվածաշնչում>` մասնավորապես ջրերի վրայով քայլելը և այլն: Ինչ վերաբերում է արևելյան մոտիվներով արհեստական քրիստոնեություն ստեղծելուն, ապա, դարձյալ կներեք, լիովին անընդունելի եմ համարում: Տարբեր ժամանակներում և վայրերում ծագած և զարգացած կրոնական տարբեր համակարգերի սինկրետիկ և էկլեկտիկ խառնուրդը բոլորովին էլ նոր երևույթ չէ, բայց միանշանակ սխալ է: Դավանում եք, կամ դավանեք յոգա, կամ քրիստոնեություն...
Աստծու բարին...
Էջանիշներ