User Tag List

Նայել հարցման արդյունքները: Հավատու՞մ եք, որ մահից հետո կյանք կա

Քվեարկողներ
133. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո, հավատում եմ

    75 56.39%
  • Ոչ, չեմ հավատում

    34 25.56%
  • Չեմ կարող պատասխանել

    24 18.05%
Էջ 36 67-ից ԱռաջինԱռաջին ... 2632333435363738394046 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 526 համարից մինչև 540 համարի արդյունքները՝ ընդհանուր 991 հատից

Թեմա: Մահ... իսկ հետո՞

  1. #526
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մահ... իսկ հետո՞

    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ Հիսուսը հարություն առավ մահվան 3-րդ օրը: Պատահական չի, որ համարյա ամբողջ աշխարհում ընդունված է մարդու մարմինը հողին հանձնել մահվան 3-րդ օրը միայն: Պատճառը շատ պարզ է, մահացածի մոտ, դիակի հետքեր սկսում են ի հայտ գալ մահվան 2-րդ օրը միայն: Քիչ չեն դեպքերը երբ մարդկանց համարելով մահացած հանձնել են հողին, իսկ հետո պարզվել է որ մարդը իրականում մահացած չի եղել:Արեվելքում գոյություն ունի ԱՐԾԱԹԵ ԹԵԼ( серебренная нить) արտահայտությունը, հենց արծաթե թելն է որ հոգին կապում է մարմնին, եվ մահվան 3-րդ օրն է որ այդ կապող թելը կտրվում է, եվ իզուր չէ որ որ Հնդկաստանում մահացածի մարմինը այրում են, քանի որ միայն այդ կերպ հոգին կարող է լիովին ազատագրվել մարմնի կապանքներից:
    Իսկ էդ թելի մասին ինչ ա հայտնի? Ասենք ինչ երկարության ա, մարմնի որ մասում ա գտնվում? Թե մենակ այն է հայտնի, որ դա արծաթյա ա ու մարմինը կապում ա հոգուն?

    Մարդիկ հնարում են բազմաթիվ տեսություններ միայն նրա համար, որ մխիթարեն իրենց ու չհաշտվեն էն մտքի հետ, որ մի օր իրենք էլ չեն լինի: Սկսած հոգիից, վերջացրած արծաթյա թելերով: Մինչդեռ կան իրական գիտական տեսություններ, ըստ որի մարդը իր մտածելակերպով և իր ֆիզիոլոգիական կառուցվածքով նյութական է և ասենք փայտից տարբերվում է նրանով, որ այն մի քիչ բարդ կառուցվածքի նյութ է: Ու մահացած մարդը կամ կտրած ծառը համարյա նույն բանն են: Իսկ էդ հոգի կոչվածը ուղղակի նյութականի բարդ կառուցվածք է, որի էությունը կամաց կամաց գիտության կողմից բացահայտվում է:

  2. #527
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մահ... իսկ հետո՞

    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ ինչով է ոչ նորմալ համարվում Հնդկաստանում ընդունված ձեվը?????
    նրանով որ .դիակիզումը՝ այն էլ հնդկական ձևով՝ այսինքն հարազատների առաջ և փայտե խարույկի վրա՝ համարում եմ մազոխիզմ և մոլագարություն։

  3. #528
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մահ... իսկ հետո՞

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Մինչդեռ կան իրական գիտական տեսություններ, :
    գիտական տեսությունն էլ հենց նրա համար է. որ այսոր կա. վաղը չկա։տեսությունը չի կարող փաստ համարվել։
    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    ըստ որի մարդը իր մտածելակերպով և իր ֆիզիոլոգիական կառուցվածքով նյութական է ::
    սիրել.ատել.սրանք էլ ե՞ն նյութական։ ինֆորմացիան էլ է նյութակա՞ն։ իսկ ո՞ր նյութական օրգանով ես սիրու՞մ։
    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    և ասենք փայտից տարբերվում է նրանով, որ այն մի քիչ բարդ կառուցվածքի նյութ է: :
    ուշադրություն դարձրու կառուցվածք բառիդ։ցանկացած կառույց ունի իր կառուցողը։
    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու մահացած մարդը կամ կտրած ծառը համարյա նույն բանն են: Իսկ էդ հոգի կոչվածը ուղղակի նյութականի բարդ կառուցվածք է, որի էությունը կամաց կամաց գիտության կողմից բացահայտվում է:
    ոչինչ էլ չի բացահայտվում գիտության կողմից։գիտությունը երբեք չի կարող բացահայտել հոգուն։

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (06.03.2009), Եկվոր (11.03.2009)

  5. #529
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մահ... իսկ հետո՞

    Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    նրանով որ .դիակիզումը՝ այն էլ հնդկական ձևով՝ այսինքն հարազատների առաջ և փայտե խարույկի վրա՝ համարում եմ մազոխիզմ և մոլագարություն։
    Իսկ երբ մահացածի դիակը հանձնում են որդերին հոշոտման, դա մազոխիզմ չէ???? երբ Հայաստանի նման փոքր երկիրը աստիճանաբար վերածվում է գերեզմանոցի դա մազոխիզմ չէ????

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (06.03.2009), davidus (17.03.2009), Ուլուանա (07.03.2009)

  7. #530
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մահ... իսկ հետո՞

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ էդ թելի մասին ինչ ա հայտնի? Ասենք ինչ երկարության ա, մարմնի որ մասում ա գտնվում? Թե մենակ այն է հայտնի, որ դա արծաթյա ա ու մարմինը կապում ա հոգուն?

    Մարդիկ հնարում են բազմաթիվ տեսություններ միայն նրա համար, որ մխիթարեն իրենց ու չհաշտվեն էն մտքի հետ, որ մի օր իրենք էլ չեն լինի: Սկսած հոգիից, վերջացրած արծաթյա թելերով: Մինչդեռ կան իրական գիտական տեսություններ, ըստ որի մարդը իր մտածելակերպով և իր ֆիզիոլոգիական կառուցվածքով նյութական է և ասենք փայտից տարբերվում է նրանով, որ այն մի քիչ բարդ կառուցվածքի նյութ է: Ու մահացած մարդը կամ կտրած ծառը համարյա նույն բանն են: Իսկ էդ հոգի կոչվածը ուղղակի նյութականի բարդ կառուցվածք է, որի էությունը կամաց կամաց գիտության կողմից բացահայտվում է:
    Եթե կյանքի մասին սկսենք պատկերացումներ կազմել հենվելով գիտական ձեռքբերումների վրա, հազիվ թե հեռուն գնանք: Ի դեպ գիտությունը ՉԻ ԱՊԱՑՈՒՑԵԼ որ կյանքից հետո կյանք չկա, եթե անձամբ դու, աշխարհի մասին պատկերացումներ կազմելիս հենվում ես գիտական նվաճումների վրա, ապա ինչ հիմքեր ունես մտածելու որ կյանքից հետո կյանք չկա???, երբ գիտությունը դա չի ապացուցել??????

    Դու ասում ես որ մարդիկ հնարում են բազմաթիվ տեսություններ միայն նրա համար որ մխիթարեն իրենց ու չհաշտվեն էն մտքի հետ որ իրենք մի օր էլ չեն լինելու:
    Իսկ ես կասեմ հետեվյալը-------էն մարդիկ օվքեր չեն հավատում հոգու անմահությանը, պարզապես դեռ պատրաստ չեն հաշտվել սեփական անձի հետ: Պարզապես չեն հաշտվում էն մտքի հետ որ պետք է ստիպված լինեն վայելել ՍԵՓԱԿԱՆ ԱՆՁԻ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ դեպի հավերժություն տանող ճանապարհին:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (06.03.2009), Ուլուանա (06.03.2009)

  9. #531
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մահ... իսկ հետո՞

    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ երբ մահացածի դիակը հանձնում են որդերին հոշոտման, դա մազոխիզմ չէ???? երբ Հայաստանի նման փոքր երկիրը աստիճանաբար վերածվում է գերեզմանոցի դա մազոխիզմ չէ????
    ՉԷ՛

  10. #532
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Մահ... իսկ հետո՞

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդ ուսմունքի մասին չեմ լսել, բայց ես ուրիշ ուսմունք գիտեմ, որ բոլոր հարցերի պատասխանները տալիս է, ուղղակի հարցն այնէ, թե որքանով են մարդիկ պատրաստ լսելու այդ պատասխանները։ Լավ, թեմայից չշեղվենք։
    Ուլուանա, ես պատրաստ եմ շեղվել ցանկացած թեմայից, միայն թե իմանամ ՀԱՐՑԻ պատասխանը: Խնդրում եմ օգնեք ինձ:
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  11. #533
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մահ... իսկ հետո՞

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ էդ թելի մասին ինչ ա հայտնի? Ասենք ինչ երկարության ա, մարմնի որ մասում ա գտնվում? Թե մենակ այն է հայտնի, որ դա արծաթյա ա ու մարմինը կապում ա հոգուն?

    Մարդիկ հնարում են բազմաթիվ տեսություններ միայն նրա համար, որ մխիթարեն իրենց ու չհաշտվեն էն մտքի հետ, որ մի օր իրենք էլ չեն լինի: Սկսած հոգիից, վերջացրած արծաթյա թելերով: Մինչդեռ կան իրական գիտական տեսություններ, ըստ որի մարդը իր մտածելակերպով և իր ֆիզիոլոգիական կառուցվածքով նյութական է և ասենք փայտից տարբերվում է նրանով, որ այն մի քիչ բարդ կառուցվածքի նյութ է: Ու մահացած մարդը կամ կտրած ծառը համարյա նույն բանն են: Իսկ էդ հոգի կոչվածը ուղղակի նյութականի բարդ կառուցվածք է, որի էությունը կամաց կամաց գիտության կողմից բացահայտվում է:
    Իսկ ի՞նչ ես կարծում, Արիացի, կտրած ծառն ու չկտրած ծառը նույն նյութից չե՞ն
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  12. #534
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մահ... իսկ հետո՞

    Մեջբերում Եկվոր-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ի՞նչ ես կարծում, Արիացի, կտրած ծառն ու չկտրած ծառը նույն նյութից չե՞ն
    Նույն նյութից են, բայց նույն բանը չեն: Նույն ձևով էլ կենդանի ու մահացած մարդը նույն նյութից են, բայց նույն բանը չեն:
    Հ.Գ. Կարող եմ ավելի մանրամասն բացատրել իմ պատկերացումները էս հարցի շուրջ, բայց հիմա ժամանակ չունեմ: Հետագայում կմանրամասնեմ

  13. #535
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մահ... իսկ հետո՞

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Նույն նյութից են, բայց նույն բանը չեն: Նույն ձևով էլ կենդանի ու մահացած մարդը նույն նյութից են, բայց նույն բանը չեն: Հ.Գ. Կարող եմ ավելի մանրամասն բացատրել իմ պատկերացումները էս հարցի շուրջ, բայց հիմա ժամանակ չունեմ: Հետագայում կմանրամասնեմ
    Իսկ իմ կարծիքով ( չնույն բան ) - ( նույն բան ) =( այն բանը )
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Կտրուկ (12.03.2009)

  15. #536
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մահ... իսկ հետո՞

    Մեջբերում Եկվոր-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ իմ կարծիքով ( չնույն բան ) - ( նույն բան ) =( այն բանը )
    Եթե ճիշտ հասկացա, այն բանը հենց հոգին ա ձեր կարծիքով: Բայց ձեր գրած հավասարման մեջ մի բացթողում կա: Բանը նրանում է, որ ձեր պատկերացմամբ եթե կենդանի ու մահացած մարդը նույն բանը չի, ապա ձեր ասածով, մահանալուց ինչ-որ բան պակասում ա, բայց դա տենց չի, քանի որ կարող ա ընդամենը նյութն ա իրա վիճակը փոխում, չկորցնելով իր բաղադրությունը: Նման երևույթներ ֆիզիկայում ու քիմիայում շատ կան: Ամենապարզ օրինակը` հեղուկ ջուրը և սառույցը նույն նյութից են, բայց նույն բանը չեն, քանի որ իրենց ագրեգատային վիճակները տարբեր են: Ըստ ձեր հավասարման ջրից եթե հանենք սառույց կստանանք ներքին էներգիայի տարբերությունը, որը պետքա հաղորդել սառույցին, որ նա վերածվի ջրի: Իհարկե շատ կոպիտ համեմատություն ա, բայց նման մի բան էլ կարելի ա ասել կենդանի և մահացած վիճակների մասին:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լուսաբեր (11.03.2009)

  17. #537
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մահ... իսկ հետո՞

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    ... Ամենապարզ օրինակը` հեղուկ ջուրը և սառույցը նույն նյութից են, բայց նույն բանը չեն, քանի որ իրենց ագրեգատային վիճակները տարբեր են: Ըստ ձեր հավասարման ջրից եթե հանենք սառույց կստանանք ներքին էներգիայի տարբերությունը, որը պետքա հաղորդել սառույցին, որ նա վերածվի ջրի: Իհարկե շատ կոպիտ համեմատություն ա, բայց նման մի բան էլ կարելի ա ասել կենդանի և մահացած վիճակների մասին:

    Օրինակը հենց նրա համար է, որ նպաստի հասկանալուն: Տվյալ դեպքում մենք բավականին լավ գիտենք, թե ինչ է պետք սառույցը ջուր դարձնելու համար: Այժմ եթե մենք կարողանայինք գտնել էներգիայի այն տեսակը, որը դիակը կվերածեր մարդու, ապա ես լիովին կհամաձայնվեի քեզ հետ: Մի բան պարզ է, որ մեզ հայտնի ու մատչելի ոչ մի էներգատեսակով մենք դա չենք կարող անել: Գուցե ասենք, որ մարդկությունը դեռ գտնելու է այդ էներգատեսակը: Ինձ թվում է ես և դու հենց դրանով էլ զբաղված ենք: Այ այդ ժամանակ մենք ձեռնոց կնետենք Աստծուն ...
    Վերջին խմբագրող՝ Եկվոր: 11.03.2009, 19:01:
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Չամիչ (11.03.2009)

  19. #538
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մահ... իսկ հետո՞

    Մեջբերում Եկվոր-ի խոսքերից Նայել գրառումը
    Այժմ եթե մենք կարողանայինք գտնել էներգիայի այն տեսակը, որը դիակը կվերածեր մարդու, ապա ես լիովին կհամաձայնվեի քեզ հետ: Մի բան պարզ է, որ մեզ հայտնի ու մատչելի ոչ մի էներգատեսակով մենք դա չենք կարող անել: Գուցե ասենք, որ մարդկությունը դեռ գտնելու է այդ էներգատեսակը: Ինձ թվում է ես և դու հենց դրանով էլ զբաղված ենք:
    ֆիզիկայում գոյություն ունի ՙպրոցեսների անշրջելիություն՚ հասկացությունը։ որը օգնում է ազատվել դիակը մարդու վերածելու անօգուտ մտքից։ մահացածը՝ կենդանուց տարբերվում է հենց նրանով.որ կոչվում է՝ անհոգի.այսինքն հոգին լքել է տվյալ մարմինը։
    Մեջբերում Եկվոր-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ այդ ժամանակ մենք ձեռնոց կնետենք Աստծուն ...
    իսկ այս մտքից որքան շուտ ազատվեք՝ այնքան լավ ձեր անձի համար։ քանի որ . արուսյակ հրեշտակն էլ էր .այդ մտքին .որի հետևանքով վերափոխվեց սատանաի։

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եկվոր (12.03.2009)

  21. #539
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մահ... իսկ հետո՞

    Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    ... դիակը մարդու վերածելու անօգուտ մտքից։ մահացածը՝ կենդանուց տարբերվում է հենց նրանով.որ կոչվում է՝ անհոգի.այսինքն հոգին լքել է տվյալ մարմինը։

    իսկ այս մտքից որքան շուտ ազատվեք՝ այնքան լավ ձեր անձի համար։ քանի որ . արուսյակ հրեշտակն էլ էր .այդ մտքին .որի հետևանքով վերափոխվեց սատանաի։
    Ես շաատ հեռու եմ այդ մտքից: Այդ ասելով ես ցանկացել եմ շեշտել , որ մենք, միևնույն է, չենք գտնելու այդ էներգատեսակը----- անօգուտ է:
    Վերջին խմբագրող՝ Եկվոր: 12.03.2009, 10:16:
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Կտրուկ (12.03.2009)

  23. #540
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մահ... իսկ հետո՞

    Մեջբերում Եկվոր-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակը հենց նրա համար է, որ նպաստի հասկանալուն: Տվյալ դեպքում մենք բավականին լավ գիտենք, թե ինչ է պետք սառույցը ջուր դարձնելու համար: Այժմ եթե մենք կարողանայինք գտնել էներգիայի այն տեսակը, որը դիակը կվերածեր մարդու, ապա ես լիովին կհամաձայնվեի քեզ հետ: Մի բան պարզ է, որ մեզ հայտնի ու մատչելի ոչ մի էներգատեսակով մենք դա չենք կարող անել: Գուցե ասենք, որ մարդկությունը դեռ գտնելու է այդ էներգատեսակը: Ինձ թվում է ես և դու հենց դրանով էլ զբաղված ենք: Այ այդ ժամանակ մենք ձեռնոց կնետենք Աստծուն ...
    Շատ ճիշտ նկատեցիք, որ մենք տենց էներգիայի տեսակ չունենք: Բայց իմ կարծիքով սա հարցի հետ կապ չունի: Կոնկրետ ստեղ հարցը ինչն ա? Այն, թե մահից հետո կյանք կա, թե չէ? Հոգի ասվածը իրականում ինչ ա? Ես չեմ պնդում, որ մարդուն ինչ-որ ձև կարելի ա վերակենդանացնել, բայց ես ասում եմ, որ մարդը իրա բնույթով նյութ ա, որը ինչ-որ ֆունկցիա ա կատարում: Երբ նյութի ինչ-որ բանը խախտվում ա, դա կոչվում ա հիվանդություն, որի որոշ տարատեսակներ անբուժելի են, այսինքն երբ անբուժելի խախտում ա տեղի ունենում, նյութը դադարում ա պիտանի լինելուց, այսինքն ինքը իր ֆունկցիաները այլևս չի կատարում, այլ կերպ ասած` մահանում է: Սա իմ պատկերացումներն ա ցանկացած մարմնի նկատմամբ: Իմ համար ամեն ինչ նյութական ա, այդ թվում նաև հոգին: Եվ հետևաբար, կոնկրետ մահը, դա նյութի անցումն է մի վիճակից մյուսի: Իսկ հոգին, իմ պատկերացմամբ, դա մարմնի այն մասն է, որը պատասխանատու է մարդու մտածելակերպի և զգայարանների համար: Այսինքն դա ինչ-որ իմաստով ուղեղն է, որը նույնպես նյութական է:
    Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    ֆիզիկայում գոյություն ունի ՙպրոցեսների անշրջելիություն՚ հասկացությունը։ որը օգնում է ազատվել դիակը մարդու վերածելու անօգուտ մտքից։ մահացածը՝ կենդանուց տարբերվում է հենց նրանով.որ կոչվում է՝ անհոգի.այսինքն հոգին լքել է տվյալ մարմինը։
    Կտրուկ ջան, բոլոր պրոցեսները չեն անշրջելի: Պրոցեսներ կան, որ լավ էլ շրջելի են, օրինակ, ես հիշում եմ հենց դպրոցի ֆիզիկայի դասագրքի օրինակը` երբ ջուրը սառույց է դառնում, ապա սառույցն էլ նույն հաջողությամբ ջուրա դառնում: Բայց երբ գունդը քցում ենք որոշակի բարձրությունից ու այն հարվածում ա գետնին, այն տաքանումա ներքին էներգիայի հաշվին: Բայց մենք չենք կարող մի պրոցեսս ասել, որի արդյունքում գունդը գետնից բարձրանա օդ ու միևնույն ժամանակ էլ սառցի, կորցնելով ներքին էներգիա:

    Ինչ վերաբերում ա կենդանի-դիակ անցման պրոցեսսին, ապա դեռևս գիտությունը չի պարզել` այն շրջելի է, թե անշրջելի:
    Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ այս մտքից որքան շուտ ազատվեք՝ այնքան լավ ձեր անձի համար։ քանի որ . արուսյակ հրեշտակն էլ էր .այդ մտքին .որի հետևանքով վերափոխվեց սատանաի։
    Իսկ սա արդեն ինչ-որ ուրիշ բնագավառից ա: Գիտությունից դուրս:

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լուսաբեր (13.03.2009)

Էջ 36 67-ից ԱռաջինԱռաջին ... 2632333435363738394046 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հոգեվարքից հետո (օրագիր)
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 1197
    Վերջինը: 19.04.2024, 22:28
  2. Ակումբը 40 տարի հետո
    Հեղինակ՝ Moon, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 223
    Վերջինը: 22.07.2023, 15:28
  3. 2012 և հետո
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 85
    Վերջինը: 16.07.2014, 19:31
  4. Անդրանիկ Մարգարյանից հետո...
    Հեղինակ՝ P.S., բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 28.03.2007, 11:10

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •