Նման հարցեր տվեք մահացածին, մենք ինչ իմանանք![]()
Նման հարցեր տվեք մահացածին, մենք ինչ իմանանք![]()
Չամիչ խնդիրը նրանում է .որ դու վերցնում ես մի ոչ հիմնավոր միտք .զարգացնում ես այն ու ներկայացնում ինձ որպես իմ տեսակետ։ ոչ՜ բարեկամս.ես չասացի թէ շրջապատված եմ մոլագարներով . այլ ՝ շեշտեցի. եթէ տարվեք դրանցով։ .....
հուսով եմ քեզ մոտ տարվածություն չկա. դա ուղղակի չհիմնավորված վարկած է և դրա վրա կանգ չես առնի։
Պատասխանեմ քրիստոնեական դավանանքի բյուրեղի` Նիկիական հանգանակի միջոցով.
Հավատում ենք նաև միայն Մի Ընդհանրական և Առաքելական Սուրբ Եկեղեցուն, մի մկրտությանը, ապաշխարությանը, մեղքերի քավությանը և թողությանը, մեռելների հարությանը, հոգիների և մարմինների հավիտենական դատաստանին, Երկնքի արքայությանը և հավիտենական կյանքին։
Second Chance (26.02.2009)
Իմ խորին համոզմամբ, այս հարցին՝ ՚՚Մահ... իսկ հետո՞՚՚, կա միակ պատասխանը՝ ՚՚Հետո՝ ոչ մի բան...՚՚: Ու ոչ մեկ չի կարող ինձ ապացուցել հակառակը: Նույնիսկ՝ Աստվածաշնչով:
Համաձայն իմ հավատի (ոչ քրիստոնեական), մահանալով մարդը դառնում է Աստծո մի մասը: Իհարկե Աստված բառն օգտագործվում է որպես գաղափար, ոչ որպես սուբյեկտ: Այսինքն մարդու մասին հիշողությունները, նրա թողած գաղափարները, մտքերը, նրա կյանքի խորհուրդը խառնվում են մինչ այդ գոյություն ունեցողներին և դառնում ընդհանուր: Մեծ գաղափարային ժառանգություն թողած մարդն արժանանում է հավերժ կյանքի, ինչպես, ասենք փարավոնները, կամ Քրիստոսը: Ով ավելի քիչ բանով է փայլել, ավելի շուտ է մոռացվում: Փաստորեն կա հավիտենական կյանք...![]()
Եկվոր (02.04.2009)
Մոնկ, ճիշտն ասած այս բացատրությունը էնքան էլ իմաստալից չի իմ կարծիքով: Պնդել մի բան, որը հիմնված է միայն հավատի վրա, մի քիչ սխալ է: Ամեն դեպքում մարմնի հոգու հարությունը հլա ինչ-որ կերպ կարամ ինքս ինձ համոզել, որ տենց բան կա, բայց մարմնի հարություն, ոնց ուզում եմ հասկանալ չի ստացվում: Ոնց կարող ա մարդու մարմինը հարություն առնել, եթե մահացած մարդուն տանում թաղում ենք ու նրա մարմինն էլ մնում ա հողի տակ: Նույնիսկ հազարավոր տարիներ հետո նրա մարմնի որոշ մասը` ոսկորները մնում են: Էլ էդ դեպքում ինչն ա հարություն առնում?![]()
Արիացի ջան, կրոնն ինքը ամբողջովին հիմնված է հավատի վրա, մանավանդ այնպիսի մի խնդիր, ինչպիսին հետմահու գոյության-չգոյության հարցն է: Մեր բանականության սահմանները լավագույն դեպքում մինչև այն ակնթարթն են, քանի դեռ մարդու մեջ առկայծում է կյանքի վերջին նշույլը, դրանից այն կողմ արդեն սկսվում են հավատի սահմանները: Ինչ վերաբերում է հարությանը. Արիացի ջան, <հարություն> հասկացությունը սերտորեն կապված է նյութականի` մարմնի հետ: Հոգին ինքը անմահ է, հետևաբար հարություն առնելու խնդիր չունի: Թե ինչ տեսքով կամ փոփոխություններով պիտի լինի հարուցյալի մարմինը, ես չեմ կարող ասել, բայց մի բան հստակ է. քրիստոնեության դավանաքի այն կետը, որ ես մեջ եմ բերել Նիկիական հավատամքից:
Մոնկ ջան, ես ուղղակի ուզում եմ հասկանալ այդ երևույթը: Ուղղակի հարություն հասկացությունը, այնպես ինչպես ես եմ այն պատկերացնում ոչ մի կերպ չի տեղավորվում այն երևույթի հետ, որ մարմինը հարություն է առնում: Ես նույնիսկ սկսում եմ կասկածել, որ ես հարություն բառի տակ սխալ բան եմ հասկանում:
Լավ սկսենք սկզբից: Ինձ կբացատրես, թե ինչ է իրենից ներկայացնում հարությունը և ինչ է դրա տակ հասկանում եկեղեցին?
«Կյանք մահից հետո» կարդացեք շատ լավնա /կարճա համել/:
Ինձ շատա դուր եկել երևի ձեզ էլ կգա![]()
Love has an enemy, but it is already defeated!
Ի դեպ Հիսուսը հարություն առավ մահվան 3-րդ օրը: Պատահական չի, որ համարյա ամբողջ աշխարհում ընդունված է մարդու մարմինը հողին հանձնել մահվան 3-րդ օրը միայն: Պատճառը շատ պարզ է, մահացածի մոտ, դիակի հետքեր սկսում են ի հայտ գալ մահվան 2-րդ օրը միայն: Քիչ չեն դեպքերը երբ մարդկանց համարելով մահացած հանձնել են հողին, իսկ հետո պարզվել է որ մարդը իրականում մահացած չի եղել:Արեվելքում գոյություն ունի ԱՐԾԱԹԵ ԹԵԼ( серебренная нить) արտահայտությունը, հենց արծաթե թելն է որ հոգին կապում է մարմնին, եվ մահվան 3-րդ օրն է որ այդ կապող թելը կտրվում է, եվ իզուր չէ որ որ Հնդկաստանում մահացածի մարմինը այրում են, քանի որ միայն այդ կերպ հոգին կարող է լիովին ազատագրվել մարմնի կապանքներից:
Հարության մասին լսեք սա. http://vem.am/files/programs/11/Resurrection.MP3
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ