Կտրուկ ջան եթե ողջ գրածիս մեջ կապեր չես նկատել հարցերիդ հետ կապված ու դպրոցն ու սովորելը դպրոցում բառացի հասկացել, ապա ցավոք իրոք որ ասածս չի ընկալվի ու տրամաբանությունից էլ զուրկ կլինի՝ ինչպես երկու հոգի երկու տարբեր բաներից խոսեն։
Որոշ գրածներիցդ երևում է լավ տրամադրություն ես ունեցել չգիտեմ մինչ գրառումս կարդալն ու պատասխանելը թե գրառումս կարդալուց, համենայն դեպս եթե այդպես լավ է ազդել գրառումս տրամադրությանդ վրա կարող ես այս թեմայիս մնացած գրառումներն էլ կարդաս, դրանցում էլ շատ զվարճալի բաներ եմ գրել։
Իսկ Աստվածաշունչը իմ համար շատ լուրջ գիրք է, որ հեքիաթի նման բառացի հասկանամ։ Մեջբերածդ հատվածը շատ դիպուկ է, բայց մի քանի հարցեր ունեմ. Հիսուսն ասում է, որ մենք կարող ենք անենք այն ամենը ինչ ինքն է անում ու մի բան էլ ավելին... մի կողմ դնենք մեր հասարակ մահկանացուներին, ինձ ասա թե կա՞ գոնե մեկ եկեղեցու խոնարհ ծառա (որ գիտի անգիր Աստվածաշունչն էլ) որ կարողանա Հիսուսի ասածի պես իր կատարածների գոնե 1-2 տոկոսն կատարի հիմա։
Մեկ հարց էլ. կբացատրե՞ս թե ի ծնե կույրն ինքն ինչպես մեղք գործած պետք է լիներ, եթե ի ծնե է կույր ու ինքն անցած կյանքեր չի ունեցել, որ մեղք գործած լինի։ Մենակ եթե էլի լավ տրամադրություն ունենաս չասես թե մոր որովայնում դեռ չծնված է մեղքը գործել։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ գլուխ 9
Ի ԾՆԷ ԿՈՅՐԻ ԲԺՇԿՈՒՄԸ
9։1 Եւ մինչ անցնում էր, ի ծնէ կոյր մի մարդու տեսաւ. 2 իր աշակերտները հարցրին նրան և ասացին. «Ռաբբի´, մեղքը ու՞մն է, որ կոյր է ծնուել, սրա՞նն է, թէ՞ հօրն ու մօրը»
Էջանիշներ