Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
Չամիչ. նպատակս՝ այստեղ որևէ մեկին գաղափարակոխ անելը չէ։ ես ոչ մի կերպ չեմ ուզում ներկայացնել ինքս ինձ։եթե անձնական վիրավորանք ես զգացել՝ներող եղիր։
իմ պատերազմը ոչ թէ քո՛ դեմ է. այլ ՝տարբեր տեսակի կախարդությունների.շամանների ու դիվային ուսմունքների տեր երկրներից ներմուծված մոլորությունների դեմ։
ցավով եմ նայում. թէ ինչպես են իմ ազգակիցները ԿեՆԴԱՆԻ ԱՍՏԾՈ հրավերքը մերժած՝ տարվում դեպի մահ ու կորուստ տանող կեղծ ուսմունքներով։ուսմունքներ որոնք ներմուծվել են կով և կամասուտրա պաշտող երկրներից։ ուսմունքներ որոնք իրականում ոչինչ չունեն տալու այլ միայն վերցնելու ու գողանալու ։
և գողանալու ամենաթանկը՝ ՔՈ ԿՅԱՆՔԸ։
__________________

Ես երբեք չեմ պնդել որ իմ գրած մտքերը,գաղափարները վերջնական ճշգրիտ են կամ անբեկանելի:Ես ընդամենը փորձել եմ ասել, որ ըստ իմ դիտարկումների վերամարմնավորման գաղափարը համարում եմ ավելի տրամաբանական քան մեկ կյանք ունենալու գաղափարը: Աչքիս առաջ ունենալով բազմաթիվ ակնհայտ փաստեր, որոնք գալիս են ապացուցելու վերամարմնավորման գաղափարի իրական լինելը, ես անգամ այդ դեպքում հակված չեմ վերամարմնավորման գաղափարը ԸՆԴՈՒՆԵԼ ՈՐՊԵՍ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՃՇԳՐԻՏ:

Իսկ դու շարժվում ես այն ճանապարհով որով շարժվում էին միջնադարյան ինկվիզիցիայի առաջնորդները, բոլոր նրանց ովքեր չեն մտածում այնպես ինչպես դու, ԱՍՏԾՈ ԱՆՈՒՆԻՑ մեղադրում ես դիվական ուժերին ծառայելու մեջ: Պետք է որ դժվար լինի ապրել այն աշխարհում որում ապրում ես դու, շրջապատված մոլագարներով եվ դիվահարվածներով: