User Tag List

Նայել հարցման արդյունքները: Հավատու՞մ եք, որ մահից հետո կյանք կա

Քվեարկողներ
133. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո, հավատում եմ

    75 56.39%
  • Ոչ, չեմ հավատում

    34 25.56%
  • Չեմ կարող պատասխանել

    24 18.05%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 991 հատից

Թեմա: Մահ... իսկ հետո՞

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մահ... իսկ հետո՞

    Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը
    Դուք մեկ օր չեք գնացել չէ՞ դպրոց ։
    մեկ օր չեմ գնացել.ինչպես ել մեկ օր չեք ապրում ։մեկ անգամ եմ գնացել և մեկ անգամ ել երկրային կյանքն է։
    Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը
    ու փոխադրվել երկրորդ դասարան, այլ մի շարք օրեր գնացել եք դասարան ամեն օր մի բան սովորել հարստացրել ձեր տվյալ դասարանի համար նախատեսված գիտելիքները ու եթե այնքան ծույլ չեք եղել, որ դասատուն տնօրենի հետ խոսելով չթողնեն ձեզ փոխադրվել երկրորդ դասարան կարճ ասած համապատասխանել եք շատ թե քիչ մյուս դասարան անցնելուն ապա մյուս տարվանից հաճախել եք երկրորդ դասարան և այդպես շարունակ։ ։
    պատկերացնում եմ այն խեդճ երեխայի վիճակը որ տեղափոխվելով երկրորդ դասարան .պետքէ նորից սովորի այբուբենը ու իր դպրոցի տեղը։ և այդպես ամեն տարի
    Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ երբ ավարտել եք դպրոցը և ընդունվել մանկավարժական իսնտիտուտ և ավարտել այնտեղ էլ ստանալով համապատասխան գիտելիքներ, ապա իրավունք եք ստացել գալ դպրոց և ինքներդ դասավանդել այն աշակերտներին,։
    հիշեցնեմ որ այս ամենը կատարվում է իրականում .բայց մեկ կյանքը հերիք է լինում որ մարդ դառնա մանկավարժ։ դեռ չի եղել այնպիսի դեպք.որ նորածինը ծնվի ու իր մանկաբարձին ասի ՙայսօր սովորելու ենք Ա տառը՚
    Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ հասկանալի էին բերածս նմանություններն ձեր հարցի հետ կապված։ ,։
    Ո՛չ ։.......հասկանալը հասկանալի են բայց տրամաբանական ու ընդունելի չեն
    Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմիջիայլոց հոգիներն ունենում են ինչպես կանացի, այնպես էլ տղամարդկային մարմնավորումներ, որպեսզի ավելի արագ կատարելագործվեն՝ ձեռք բերելով երկու սեռերի հոգեբանական համապատասխան հատկանիշներն էլ ու երբեմն հանդիպած էլ կլինեք տղամարդու կանացի որակներով կամ հակառակն ու նաև որոշ հակառակ սեռի արտաքին տեսքի գծերով ինչը կարող է հանդիսանալ ոչ անցած մարմնավորման ժամանակ տվյալ հոգին հակառակ սեռի ներկայացուցիչ է եղել։ ,։
    Աաա՜ ահա թէ որտեղից են առաջանում հոմոսեքսուալիստները։ բայց այս ենթադրությամբ պետք է որ ճնշող մեծամասնությունը այդ արատի տակ լիներ։։
    Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը
    Բնականաբար լինում են նաև մի քանի մարմնավորումներ նույն սեռի ներկայացուցիչ որպես։ (մանրամասը չեմ գրում, թե չէ շատ երկար կլինի...),։
    ճիշտ ել անում եք ։։
    Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը

    2 ո՞րն է դրա նպատակը եթե ոչինչ չի հիշելու։

    Նախ մի հակադարձ հարց այս հարցի հետ կապված. դուք հիշու՞մ եք ինչ եք արել ութ տարի առաջ այս նույն օրը... չեք հիշում, ..
    խնդրում եմ. իմ փոխարեն մի պատասխանեք։ ես հիշում եմ. թէ որտեղ եմ աշխատել . անունս ինչ է .ովքեր են հարազատներս ու ընկերներս ։ պարտադիր չի հիշեմ թէ այդ օրը ժամը քանիսին եմ արթնացել։։
    Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը
    բայց ապրել եք չէ՞... ու այն մարդը հիմա այն մարդու արդյունքն է, որ ապրել է նաև ութ տարի առաջ ու որ չի հիշում դա չի նշանակում, որ չի եղել նա ութ տարի առաջ։ Հետո. մարդու ոգու հիշողությունը գտնվում է նրա անմահ Ոգու ոլորտում ու նա ով բարձրանում ու հասնում է իր մեջ այդ ոլորտին, նա հիշում է իր անցյալ կյանքերը։ ..
    ես հանկարծ հիշեցի որ ինձանից 1000 դոլար եիք վերցրել նախորդ կյանքում։ե՞րբ կվերադարձնե՞ք։։
    Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը

    Այսինքն իսկական ոգեղեն անհատը դա կարող է տեսնել, բայց նա չի ասի դրա մասին. կան բաներ, որ չեն ասվում։ Չնայած կարելի է օրինակ մտածել Պուշկինի գրած «Մոցարտ և Սալյերի» պոեմի վրա, որը որոշ կարծիքների դա հենց իր անցած մարմնավորման պատմությունն է. Մոցարտը մարմնավորվում է որպես Պուշկին..
    այ քեզ բ՜ան։ մարդը սովորոմ սովորում է կոնսերվատորյաում և դառնում բանաստեղծ
    Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը

    Իսկ պատճառներից մեկն էլ, որ մարդ չի հիշում դա այն է, որ եթե նրան տրվեր այդ հիշողությունը, դա նրան շատ կխանգարեր ներկա մարմնավորման ժամանակ առաջ շարժվելուն (տես նախորդ գրածներս)։ ..
    Տեսա։
    Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը

    Եվ հենց դրա համար էլ նաև Հիսուսը կանգ չէր առնում դրա վրա՝ չնայած Աստվածաշունչը չի հերքում, այլ ճիշտ ընկալելու դեպքում ուղղակի խոսում է վերամարմնավորման գոյություն ունենալու մասին, ինչը շատ լավ գիտեին և Հիսուսը և նրա աշակերտները։ Եվ ինքներս էլ կարող ենք անել այն, ինչ անում էր Հիսուսը և դեռ ավելի ինչպես ասում է հենց ինքը Հիսուսը, բայց ե՞րբ դա կկարողանանք. երբ որ մի շարք մարմնավորումների ընթացքում հասնենք այն աստիճանին ու մի քիչ էլ բարձր, որ կարողանանք անենք այնպես ինչպես անում էր Հիսուսը ու դեռ ավելի - եթե հավատու՞մ ենք իհարկե Հիսուսի խոսքերին։ ..
    Աստվածաշնչյան տարրական գիտելիք ունեցոդ մարդը գիտի որ Աստվածաշունչը հերքում է վերամարմնավորումը։։
    եվ ինչպես մարդոց սահմանված է մեկ անգամ մեռնիլ ու անկե ետքը դատաստան։
    եբր.9։27


    Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը
    3 եթե անընդհատ նույն հոգիները գնում գալիս են. ապա ինչի՞ հաշվին է շատանում մարդկությունը։

    Պարզ պատճառով. բոլոր հոգիները չեն մարմնավորված հիմա, այլ նուրբ, հոգևոր ոլորտում կան բազում հոգիներ, որոնք այդ ոլորտից գալիս և մարմնավորվում են ֆիզիկական այս ոլորտում ու մարմին ստանում՝ մարմնավորվում. դրանք այն հոգիներն են, որոնք հեռանալով մեր ֆիզիկական ոլորտից (մահանալով այսպես ասած) հեռանում են իրենց հոգու համապատասխան ոլորտը։ Կարծում եմ Աստվածաշունչ գնահատող մարդն այնքան մատերիալիստ չպետք է լինի, որ բացի մատերիայից այլ բան չընդունի և ասի հոգի չկա կամ չկա նման ոլորտ ուր հեռանում են այս ֆիզիկական ոլորտից հեռացած հոգիները։ Ու հենց այդ ոլորտում շատ ավելի հոգիներ կան քան ֆիզիկական ոլորտում մարմնավորվածները ու կարող է և շատանա և քչանա մարմնավորված հոգիների քանակը։
    հոգի կա՛։ Գնալ գալը չկա՛։

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hrayr (15.02.2009), Monk (15.02.2009), Second Chance (16.02.2009), The_only_one (15.02.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հոգեվարքից հետո (օրագիր)
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 1197
    Վերջինը: 19.04.2024, 22:28
  2. Ակումբը 40 տարի հետո
    Հեղինակ՝ Moon, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 223
    Վերջինը: 22.07.2023, 15:28
  3. 2012 և հետո
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 85
    Վերջինը: 16.07.2014, 19:31
  4. Անդրանիկ Մարգարյանից հետո...
    Հեղինակ՝ P.S., բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 28.03.2007, 11:10

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •