Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
Էական տարբերություն չկա:
Շատ եմ այս միտքը լսել ու համաձայն չեմ նրա հետ: Մեկ էական տարբերություն՝ տրամաբանելու և եղած նախապայմաններից նոր եզրահանգումների և կանխատեսումների ունակությունը մարդու մոտ, որով այլ շնչավորներ օժտված չեն:

Եթե այդ պատահականությունները քո ասած «շատ օրինաչափ», իմ ասած՝ այսպես դասավորված չլինեին, ես ու դու չէինք լինի, ոչ էլ՝ այս թեման ու այս խոսակցությունը: Էնպես որ, եթե մենք կանք, ուրեմն այդ պատահականությունները այլ կերպ դասավորվել չէին կարող:
Ես հասկանում եմ, որ ինքներս մեզ որպես որոշակի հանգամանքների՝ տվյալ կարգով հանդես գալու հնարավորության ընդունումը մի տարբերակ է, բայց այն ամենահեշտերից է և համոզիչ չէ /այն պատճառով, որ բացառում է այլ տարբերակները/:

Եվ ընդհակառակը՝ հնարավոր է, որ ինչ-որ տեղ այդ պատահականություններն այլ կերպ են դասավորվել, քանի որ մենք այնտեղ չենք, այլ՝ այստեղ: Սենց խառը բաներ :
Հնարավոր է, իհարկե:

Տիեզերքը բացատրող մի տեսություն կա: Այն հարցին, թե ինչու՞ է Տիեզերքի մոդելը հենց այսպիսին, պատասխանում են, որ այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ նույնիսկ ամենաչնչին շեղման/տարբերության դեպքում այդ հարցը տվողը չէր լինի, պատասխանողը չէր լինի, Տիեզերքը տեսնող ու ուսումնասիրող չէր լինի, մարդը չէր լինի: Ուրեմն՝ Տիեզերքը պետք է հենց այսպիսին էլ լինի:
Բա որ էդ Տիեզերքի կենտրոնում մարդն է /ամբողջ Տիեզերքը կազմավորվել է այնպես, որ արդյունքում մարդ առաջանա/, այդ ինչպե՞ս մարդը կլինի հասարակ, ուրիշ շնչավորներից չտարբերվող էակ:

Տիեզերքը տեսնող ու ուսումնասիրող չէր լինի
Բա ասում ես՝ ոչ մի առաքելություն չունի Սա, օրինակ, մեկը:

Մեզ անթիվ-անհամար հնարավոր պատահականություններից միայն մեկն էր վիճակված՝ այն, որի արդյունքում կառաջանա մարդը:
Այս միտքը հիմնավորող տրամաբանական հիմնավորումը ո՞րն է: [reasoning-ը]