Ինչ ահավոր է… Այս հասարակությունը խոսում է մի բանի մասին որի մասին տարրական գիտելիք էլ չունի, չեմ ձանձրանա ճշմարտության մասին խոսալով քանիդեռ կա մարդ որը չի հասկանում Ում մասին է խոսքը…
Գրված է. «Բանը մարմին եղավ ու մեր մեջ բնակեցավ… » Աստծո Որդին երկնային փառքը թողեց, մարմին հագավ, մարդացավ, մեր փոխարեն ունայնություն հագավ, մեղքը վերցրեց որպեսզի Նրան ընդունողներին տա իր արդարությունը, Աստծուն հավասար չսեպեց իրեն, այլ հոժարեցավ խաչի մահվան, իր կյանքը դրեց մեր փոխարեն որպեսզի մենք ստտանանք իր կյանքը, սակայն Աստված մեռելներից 3–րդ օրը հարություն տվեց ինչպես ասվում է «Քո սուրբիդ ապականություն տեսնել պիտի չտաս»։ Եվ Աստված իր խոսքը իր անունից վեր դասեց։ Ու Հիմա Հիսուս հանդիսանում է միակ միջնորդը մարդկանց ու Հոր միջև և չկա ուրիշ ճանապարհ, Նա է ճշմարտությունը ճանապարհը և կյանքը։
Աստծուն հավատալ չի նշանակում հավատալ Նրա գոյությանը, ես համարում եմ որ գոյությանը չհավատալը դա ամենաքիչը կուրության ու տկար մտածելակերպ ուենալու արդյունք է։ «Երկինքները Աստծո փառքը կպատմեն ու երկիրը Նրա ձեռքերի գործերը։» Աստծուն հավատալ նշանակում է Հավատալ այն ամենին որ շարադրեցի ու տեսնել որ կյանքը Քրիստոսի մեջ է, այլապես ինչ տարբերություն Քրիստոնեության կամ մահմեդականության մեջ…
Եվ վերջապես մինչը մարդ չտեսնի որ իր մեջ հավիտենական մահն է ապրում նա կյանքի կարիք չի զգա, բայց այս մասին մեկ ուրիշ անգամ կխոամ, եթե հարկ կլինի…
Փորձեք քննել, փնտրել հավատացնում եմ կգտնեք Նրան…
Էջանիշներ