Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
Մերձիմահ կամ հոգևարք ապրող օրգանիզմը ենթագիտակցորեն ձգտում է առավելագույնս դիմադրել դրան. անջատում է բոլոր երկրորդական կամ ավելորդ ֆունկցիաները, ակտիվացնում է վերականգնողական ու դիմադրողական պրոցեսները: Սա տեղի է ունենում նախևառաջ ուղեղի մակարդակում, այսինքն՝ ուղեղը փորձում է վերստեղծել այն պայմանները, որոնց ժամանակ մարդը «ակտիվանում, միանում» է, կյանք է ստանում, սկսում է ապրել: Իսկ ե՞րբ է մարդն առաջին անգամ կյանք ստանում ու սկսում ապրել: Ծնունդի ժամանա՛կ: Այդ նեղ ու մութ թունելը, որի ծայրին լույս է, ոչ այլինչ է, քան... ըհը՛մ, քան ծնունդի պահը՝ ծնվողի աչքերով:
հա ճիշտ համեմատություն էր ու եթե ծնվելուց հետո նորածինն հանդիպում է ֆիզիկական ոլորտում ապրողներին, ապա այն աշխարհ անցնելուց հանդիպում են նուրբ կամ հոգևոր ոլորտում գտնվող հոգիների հետ... Հայկօ ջան ճիշտ բացատրեցիր այդ ամենը, բայց դա կապ չուներ այն ամենի հետ ինչ տեսնում են այն հոգիները, որոնք վերջնականորեն կամ մի կարճ ժամանակահատվածով անցնում ու հայտնվում են այդ հոգևոր կամ նուրբ ոլորտում, սկսում տեսնել իրենց կյանքի դրվագներն ու այլն...