1.Դատողություններ անում են բոլորը, սակայն քիչ են կշռադատողները:
2.Մենք հաճախ ներողամիտ ենք վերաբերվում նրանց, ովքեր բեռ են մեզ վրա, բայց մենք երբեք ներողամիտ չենք լինում նրանց նկատմամբ, ովքեր նեղվում են մեզանից:
Մերձիմահ կամ հոգևարք ապրող օրգանիզմը ենթագիտակցորեն ձգտում է առավելագույնս դիմադրել դրան. անջատում է բոլոր երկրորդական կամ ավելորդ ֆունկցիաները, ակտիվացնում է վերականգնողական ու դիմադրողական պրոցեսները: Սա տեղի է ունենում նախևառաջ ուղեղի մակարդակում, այսինքն՝ ուղեղը փորձում է վերստեղծել այն պայմանները, որոնց ժամանակ մարդը «ակտիվանում, միանում» է, կյանք է ստանում, սկսում է ապրել: Իսկ ե՞րբ է մարդն առաջին անգամ կյանք ստանում ու սկսում ապրել: Ծնունդի ժամանա՛կ: Այդ նեղ ու մութ թունելը, որի ծայրին լույս է, ոչ այլինչ է, քան... ըհը՛մ, քան ծնունդի պահը՝ ծնվողի աչքերով:
DIXIcarpe noctem
չէ ուղակի իմ ասածը էնա որ ցանկացած արտասովոր բան հիշվում է...
Օրինակ եթե հիմա հիշողությունդ լարես երևի մեկա չես կարա հիշես ինստիտուտի կամ դպրոցական սովորական դասերի օրերը.. բայց քննությունների օրերը կհիշես քանի որ նրանք յուրահատուկ են...
Ասածս ինչ է...
Եթե նույնիսկ 100 ից մեկը պատմի որ ինչոր խորհրդավոր բաներ է տեսել թունել չգիտեմինչ... ... կարողա ավելի լավ հիշվի քան էն որ 99 հոգին ասում ենք "չէ բան չենք տեսել"
Իսկ 100ից մեկը արդեն իսկ Լուրջ թիվ է...![]()
Վերջին խմբագրող՝ Monk: 25.12.2008, 17:33: Պատճառ: #Ծաղրական հատվածի հեռացում
Loading your personal settings....
հա ճիշտ համեմատություն էր ու եթե ծնվելուց հետո նորածինն հանդիպում է ֆիզիկական ոլորտում ապրողներին, ապա այն աշխարհ անցնելուց հանդիպում են նուրբ կամ հոգևոր ոլորտում գտնվող հոգիների հետ... Հայկօ ջան ճիշտ բացատրեցիր այդ ամենը, բայց դա կապ չուներ այն ամենի հետ ինչ տեսնում են այն հոգիները, որոնք վերջնականորեն կամ մի կարճ ժամանակահատվածով անցնում ու հայտնվում են այդ հոգևոր կամ նուրբ ոլորտում, սկսում տեսնել իրենց կյանքի դրվագներն ու այլն...
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Խնդրում եմ այդ մասին չխոսել՝ որպես դոգմայի ու աքսիոմի մասին: Իմ գրած տարբերակը, բացի ֆիզիոլոգիական հիմնավորում ունենալուց, նաև ցանկացած պահի կարելի է կրկին հաստատել ու ապացուցել (ծննդի տեսարանը վերստեղծելը բնավ էլ բարդ գործ չէ), իսկ նուրբ ու հոգևոր հոգիները եղել են ու մնում են երևակայութան ու ֆանտաստիկայի ոլորտի բնակիչներ:
DIXIcarpe noctem
Բայց ոչ նրանց համար ովքեր իրական տեսել են այդ ասածդ ֆանտաստիկան ու հետ վերադարձել... ես նման մարդու հետ խոսել եմ ու շատ իմաստուններ էլ պարզ բացատրում են այդ ամենը, որը ոմանց համար ֆանտաստիկա է, ոմանց համար իրական մի ոլորտ... այ որ լուրջ առաջադեմ գիտնականների մտքերն ու եզրակացությունները կարդաս ֆանտազիան կչքանա ու կերևա այդ ամենի ետևում սովորական մի ոլորտ ևս, որի ուսումնասիրությանն է ուղված ներկայիս գրեթե բոլոր գիտական առաջադեմ ուժերի ջանքերը։
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Լրիվ ընդունում եմ, որ նման ոլորտի գոյությունը հնարավոր է: Ժամանակին քվանտային տեսությունն էլ էր ֆանտաստիկա, ջերմամիջուկային ռեակցիան էլ: Սակայն դրանք ապացուցվեցին՝ փաստերով, գիտափորձերով, տեսություններով ու մաթեմատիկական հաշվարկներով: Իսկ հանդերձյալ կյանքի գոյությունը դեռ ոչ ոք չի կարողացել ապացուցել: Անձամբ ես միայն ուրախ կլինեմ, եթե նման մեծագույն ճեղքում ու բացահայտում գրանցվի գիտության մեջ, սակայն մինչ այդ՝ հազար ներողություն. թույլ տվեք առողջ սկեպտիցիզմով վերաբերվել նման պնդումներին:
DIXIcarpe noctem
խնդրեմ, ես ոչինչ չեմ ապացուցում կամ ասում սա ճիշտ է ու բոլորը պետք է ընդունեն... ես արտահայտում եմ ազատորեն իմ մտքերը ու դրա իրավունքն ունեն բոլորը, սակայն ես պնդում եմ իմ մտքերը մինչև վերջ՝ մինչ կհաջողվի մեկին ապացուցել ինձ հակառակում ու դրա համար միտքս բաց է ու եթե մի նոր բան ապացուցեն ինձ իմ մեջ կոտրելով ու դեն նետելով նախկին սխալը ապա ես դրա համար շատ շնորհակալ կլինեմ դա կատարող անձնավորությանը։ Իմիջիայլոց առաջադեմ գիտնականներն ու նորի հայտնագործողները նրանք են ովքեր դուրս են գալիս եղածի սահմանափակությունից ու տեսնում այն, ինչը շատերի համար մինչ այդ գոյություն չուներ և ավախ նորն էլ մինչ դառնում է բոլոր մարդկանց սեփականությունը շատ ու շատ տարիներ են անցնում։
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Դե ինձ լուրջ հիմքեր են հարկավոր՝ հավատալու համար ինչ-որ բանի (ցանկացած բանի): Իսկ քանի որ ես ինքս «առաջադեմ գիտնական» չեմ, ապա մահից հետո կյանքին հավատալու այդ հիմքերը չունեմ: Դրա համար էլ չեմ հավատում, քանի որ կույր հավատն ինձ ոչ մի բան չի տա: Իսկ սեփական կարծիքներն, իհարկե, այստեղ ոչ ոք դիմացինի վզին չի փաթաթում. սա սովորական, ազատ քննարկում է, ոչ ավել:
Ճակատագրի հեգնանք. ժամանակին Ակումբում հանդերձյալ կյանքի մասին մի պատմվածք եմ գրել:
DIXIcarpe noctem
Ճիշտն ասած ես հավատալու կողմնակից չեմ, ես կողմնակից եմ գիտենալու ու եթե կան բաներ որ հնարավոր չէ հիմա ձեռքով շոշափել ու աչքով տեսնել, ապա ունենք միտք դրան հասնելու համար՝ ուսանելով նաև Նրանցից՝ ովքեր ավելին գիտեն, քան մենք։
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Բայց Հիսուսին կամ Դրախտն ու Դժողքը տեսնողներն իրական կյանքում չեն տեսել դրանք և չէին կարող դրանք ենթագիտակցորեն տեսնելՄերձիմահ կամ հոգևարք ապրող օրգանիզմը ենթագիտակցորեն ձգտում է առավելագույնս դիմադրել դրան. անջատում է բոլոր երկրորդական կամ ավելորդ ֆունկցիաները, ակտիվացնում է վերականգնողական ու դիմադրողական պրոցեսները: Սա տեղի է ունենում նախևառաջ ուղեղի մակարդակում, այսինքն՝ ուղեղը փորձում է վերստեղծել այն պայմանները, որոնց ժամանակ մարդը «ակտիվանում, միանում» է, կյանք է ստանում, սկսում է ապրել: Իսկ ե՞րբ է մարդն առաջին անգամ կյանք ստանում ու սկսում ապրել: Ծնունդի ժամանա՛կ: Այդ նեղ ու մութ թունելը, որի ծայրին լույս է, ոչ այլինչ է, քան... ըհը՛մ, քան ծնունդի պահը՝ ծնվողի աչքերով:![]()
1.Դատողություններ անում են բոլորը, սակայն քիչ են կշռադատողները:
2.Մենք հաճախ ներողամիտ ենք վերաբերվում նրանց, ովքեր բեռ են մեզ վրա, բայց մենք երբեք ներողամիտ չենք լինում նրանց նկատմամբ, ովքեր նեղվում են մեզանից:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ