Առաջին նախադասությանը համաձայն եմ լիովին, բայց երկրորդին՝ ոչ, քանի որ տարբերություն չեմ տեսնում դրախտ գնալու և Աստծո մոտ գնալու միջև, ինչպես նաև դժոխք գնալու և Սատանայի մոտ գնալու միջև։ Էդպիսի չոր ու ցամաք սահմանազատում ուղղակի չի կարող լինել՝ դրախտ կամ դժոխք։ Ի՞նչ է որոշակի միավորնե՞ր կան սահմանած, որ միայն էդքանը հավաքելու դեպքում պիտի դրախտ ընկնես, իսկ, ասենք, մի միավոր պակաս հավաքելու դեպքում «չընդունվես» դրախտ ու կտրուկ կերպով ուղևորվես դեպի դժոխք։Չէ, ինչ–որ հեչ խելքին մոտիկ չի, ոչ էլ սրտին, ի դեպ։
Մարդիկ հոգևոր զարգացման ամենատարբեր մակարդակներ են ունենում, ու չեն կարող կամ էս կողմ լինել, կամ էն կողմ։
Ինձ համար մի օրենք կա. մարդ իր երբևէ կատարած ցանկացած արարքի համար պատասխան է տալիս վաղ թե ուշ, իսկ դա միմիայն հոգու անմահության ու վերամարմնավորման գաղափարն ընդունելու դեպքում է հնարավոր պատկերացնել։
Իմ կարծիքով, դա մեծագույն մոլորությունն է։ Ախր ոչ մի արարք, ոչ մի գործողություն չի կարող «չեղարկվել», քանի որ ցանկացած գործողություն որոշակի հետևանքներ է ծնում՝ համապատասխանաբար դրական կամ բացասական, ու էդ հետևանքներն էլ, նույնիսկ եթե տվյալ մարդու հետ արտաքինից անմիջականորեն կապ չունենան, միևնույն է, այսպես թե այնպես, վաղ թե ուշ ազդելու են նրա վրա։ Մարդ իր արածների համար միշտ պատասխան է տալիս, հակառակ դեպքում կխախտվեր տիեզերքի օրինաչափությունն ու ներդաշնակությունը։
Էջանիշներ