Հնարավոր է, որ ֆորումում լինեն բուդդիստներ կամ մի այլ կրոնի հետևորդներ, ու կարծում եմ, որ դրա մեջ ոչ մի վատ բան չկաTigran-ի խոսքերից
։ Ես ինքս հարգում եմ ինչպես իսկական քրիստոնյաներին, այնպես էլ իսկական բուդդիստներին, քանի որ համոզված եմ, որ մարդկության բոլոր մեծ կրոններն էլ միևնույն ճիշտ ճանապարհն են ցույց տալիս։ Բայց երևի դրա մասին արժե այլ թեմայում քննարկել։
Ինչ վերաբերում է նրան, թե Աստվածաշնչում ինչ է ասվում վերամարմնավորման մասին, ապա չեմ կարող քեզ հետ համաձայնվել։ Համոզված եմ, որ Աստվածաշնչում հաճախ հենց վերամարմնավորման մասին է ասվում։ Բայց ասելիքս հիմնավորելու համար շատ ժամանակ է պետք, որը, ցավոք, հիմա չունեմ։ Բայց հետագայում կաշխատեմ գոնե ինչ-որ չափով հիմնավորել ասածս։
Էջանիշներ